Լրահոս
Օրվա լրահոսը

Վերակառուցվող կրկեսի գմբեթն անվտանգ իջեցվեց (ֆոտոշարք)

Հուլիս 21,2012 17:36

Այսօր, ժամը 16.30-ի սահմաններում հստակ ու նուրբ հաշվարկված հզոր պայթյունի շնորհիվ, առանց վնասելու պատերը, վերակառուցվող կրկեսի գմբեթն անվտանգ իջեցվեց:  Իր պատասխանատվության սահմաններն անընդհատ ընդլայնող ԱԻՆ-ը ձեռնամուխ է եղել պայթեցնող խմբի ձևավորմանը: Պայթեցնող խմբի մեջ են ներգրավվել ամենաբարձր կարգի պրոֆեսիոնալներ:  Նման նուրբ աշխատանքներ կատարվեցին նաև  2011 թվականի դեկտեմբերին Վանաձոր-Ալավերդի մայրուղու 35կմ-ի հարակից տարածքում, 2012-ի ապրիլին Շիրակի մարզի Ջաջուռ-Մայիսյան երկաթգծի 7-րդ կմ-ի հատվածում՝ ձնահյուսը կանխարգելելու նպատակով:

Պայթեցնող խմբի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ պրոֆեսիոնալ ապամոնտաժումների ու պայթեցումների հետևանքով արձանագրված մի քանի ողբերգական պատահարներով: Պայթեցման անվտանգությունը մեծ մասամբ ապահովվեց նաև ոստիկանության հմուտ աշխատանքով:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031