Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակումը

Հուլիս 21,2012 15:23

Հուլիսի 20-ին Աղավնաձորի ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 4-րդ փուլն ամփոփող «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով գրական, երաժշտական երեկույթ: Ներկա էին Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), մշակույթի  և արվեստի գործիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց երիտասարդներին և շնորհակալություն հայտնեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցների ծնողներին, ուսուցիչներին և նրանց համայնքների ղեկավարներին՝ երիտասարդների Հայրենիք այցի համար:

Արկադի Տեր-Թադևոսյանը ևս ողջունեց սփյուռքահայ երիտասարդներին` մասնավորապես  նշելով, որ նրանք պետք է հպարտ լինեն ուժեղ և պաշտպանված Հայրենիք ունենալու համար և իմանան, որ նրանք են մեր Հայրենիքի ապագա անվտանգության երաշխավորները:

Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Նիկոսիայի (Կիպրոս) «Նարեկ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մագի Հալաջյանը` շեշտելով, որ «Արի տուն» ծրագիրը լիովին ծառայում է իր նպատակին և առաքելությանը:

Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես եկավ նաև «Հայկազունք» գուսանա-աշուղական համույթը և այն ավարտվեց  Ճամբարային խարույկի մոտ:

 

Աղավնաձորի ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 180 երիտասարդներ, որոնք վերադառնալով բնակության երկրներ` կտանեն իրենց հետ Հայրենիքի շունչը, մայր հողի ուժը և ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031