Լրահոս
Օրվա լրահոսը

«Twitter»-ը չի ցանկանում բացահայտել հաղորդագրությունները

Հուլիս 21,2012 17:58

«Twitter»  ընկերությունը մտադիր է  հասնել  «Գրավիր Ուոլ սթրիթ» բողոքի ակցիայի մասնակից իր շահառուների հաղորդագրությունները բացահայտելու՝ դատարանի վճռի վերանայմանը, հաղորդում է «Վաշինգթոն փոստը»: Բողոք ներկայացնելու մտադրության մասին «Ուոլ սթրիթ ժուռնալ»-ին տված հարցազրույցում  հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Բենջամին Լին:

Նրա խոսքերով՝ դատարանի որոշումը «չի համապատասխանում շահառուների իրավունքների և իրավապաշտպանության հարաբերություններին»:

Մեղադրող կողմը մտադիր է հաղորդագրություններն օգտագործել ընդդեմ «New Inquiry» կայքի խմբագիր Մալքոլմ Հարրիսի և Նյու Յորքի Բրուկլինի կամրջի վրա անցած տարվա հոկտեմբերի 1-ին 700 մասնակիցներից միայն մեկ ձերբակալվածի: Դատախազության կարծիքով՝ Հարրիսը գերազանց գիտեր կամրջի երթևեկությունը չփակելու՝ ոստիկանության հրահանգի մասին և նրա գրառումը, որի մի մասը  հեռատեսորեն ջնջել էր, կարող է դրա համար ապացույց հանդիսանալ:

Նշենք, որ ԱՄՆ-ի դատարանը վճռել էր, որ «Twitter»-ում եղած հաղորդագրության տրամադրումը արդարադատությանը չի խախտում մեղադրյալի իրավունքները: Դրա հրապարակումը նույնն է, ինչ որ բղավել պատուհանի մոտ և ակնկալել, որ այն կդիտարկվի որպես մասնավոր-անձնական մի բան,- բացատրել է իր տեսակետը վճիռն արձակող դատավոր Սկրյանինոն:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031