Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանին սեփական դիմումի համաձայն հեռացրեցին ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնից

Հուլիս 21,2012 17:25

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ   Գյումրիում ընթացող  ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նիստը, որի ընթացքում նախապես գրված սցենարի համաձայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինեցին Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանով: Այսուհետ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը կղեկավարի   մի անձ, որը բավականին մեծ փորձ ունի ընտրական գործընթաց կազմակերպելու հարցում , նա նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորում էր  Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզային  նախընտրական շտաբը:

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՀՀԿ-ն ընկել է  Վարդան Ղուկասյանի հետևից, ՀՀԿ-ական վերնախավը Վարդան Ղուկասյանից պահանջեց Շիրակի մարզի  ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնը լքել սեփական դիմումի համաձայն` մնալով շարքային հանրապետական: Թե ինչպես կզարգանան հետագա դեպքերը, արդյոք Գյումրու քաղաքապետը  դուրս կգա  իշխող կուսակցության շարքերից ու քաղաքացիական նախաձեռնությամբ կառաջադրի իր թեկնածությունը, այս մասին նրա շրջապատից  հնչող կարծիքները հակասական են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031