Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևակայության ազատությունը քեզ կտա ամբոխներից տարբերվելու հնարավորություն». Տարոն Պապիկյանի լուսանկարների ցուցահանդեսը

Հուլիս 21,2012 19:48

Արդեն 5 տարի է, ինչ Տարոն Պապիկյանը զբաղվում է լուսանկարչությամբ: Եվ այսօր` հուլիսի 21-ին, «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կայացավ նրա` «Ազատություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Սա Տարոնի առաջին անհատական ցուցահանդեսն է, սակայն մինչ այս հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթների, ինչպես նաև «Անդոգմա» ցուցահանդեսին: Ինչպես ասում է Տարոնը` լուսանկարչությունը իր համար ոչ մասնագիտություն է, ոչ էլ զբաղմունք, լուսանկարչությունը նրա տարերքն է: Ցուցահանդեսին ներկայացված էր  շուրջ 11 նկար, որոնցից յուրաքանչյուրն իր աֆորիզմն ուներ: Տարոնին բոլոր նկարներն էլ հոգեհարազատ են, սակայն կար մի նկար, որը նա առանձնացրեց, որակելով` ամենասիրելին: Նկարում պատկերված է երեխա, որը պատուհանից նայում է երկնքին, իսկ այնտեղ անձրևոտ եղանակ է: Նկարն ուներ հետևյալ աֆորիզմը` «Երևակայության ազատությունը քեզ կտա ամբոխներից տարբերվելու հնարավորություն»: Ինչպես նշեց Տարոնը` նոր ցուցահանդեսներ ևս լինելու են և Հայաստանում, և Հայաստանից դուրս. «Ընկերոջս հետ ուզում ենք Ամերիկայում նկարների ցուցահանդես անել և ոչ միայն հայ համայնքի համար, ուզում ենք անել այնպիսի ցուցահանդես, որը բոլորին կկանչի դեպի Հայաստան», – ասում է Տարոնը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031