Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգալույծ են արել Շիրակի թեմի քահանաներից մեկին

Հուլիս 21,2012 19:48

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր սեփական դիմումի համաձայն կարգալույծ  է արվել Շիրակի հոգևոր թեմի երկարամյա քահանաներից մեկը` Արշեն Սարգսյանը, ով հայտնի է որպես Տեր Արսեն անվամբ: Նա մոտ 30 տարվա հոգևորական է, ով ծառայում էր   Գյումրու Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի  եկեղեցում:

Մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ քահանայից, հեռախոսն անհասանելի էր, պաշտոնական  որևէ մեկնաբանություն ստանալ ևս չհաջողվեց , սակայն  տարօրինակ է, որ  երկար տարիների հոգևորականը դիմում է  ներկայացնում` հրաժարվելով  ժողովրդին ծառայելուց:

Մեր աղբյուրների ասելով, Տեր Արսենը   Շիրակի հոգևոր թեմի երկրորդ  քահանան է, ով  կարգալույծ է  լինում, մոտ մեկ  ամիս առաջ կարգալույծ էին արել Հառիճի նախկին վանահորը` Սմբատ աբեղային, ով վերջին տարիներին պաշտոնավարում էր Վարդան Ղուկասյանի ու նրա  եղբայրների կողմից վերակառուցված Սուրբ Նշան եկեղեցում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031