Օրվա լրահոսը
«Վարդան Օսկանյանը հավատում էր, որ Մարտի 1-ին Ազատության հրապարակում ընդդիմությունը զինամթերք եւ պայթուցիկներ էր կուտակել։ Հիմա էլ ես եմ հավատում, որ Վարդան Օսկանյանը փողեր է լվացել»
Վարդան Օսկանյանը, իհարկե, վրդովված է, նա արդեն երկու օր է հայտարարություններ է անում իր ֆեյսբուքյան էջում, նախօրեին էլ հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին եւ ներկայացնում էր իր հետ տեղի ունեցածի վերաբերյալ սեփական գնահատականը։ Իսկ Օսկանյանի գնահատականն այն է, որ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման, Հայաստանում իշխանությունը մոնոպոլիզացված է, իրավական համակարգը մեկ մարդու ձեռքի գործիքն է, որն
ՏԵՐՅԱՆԱԿԱՆ
Եթե կյանքն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան, Եթե հղեն քեզ սիրով լի ջերմ բառեր, Իմացիր, որ պատգամավոր ես դառել:
ԲՀԿ խոսնակը՝ իրենց ընդդիմադիր հայտարարելու մասին. «Մենք չենք ուզենա, որ որեւէ մի ձեւակերպում կաշկանդի սեփական կուրսը վարելիս»
Հատված ԲՀԿ ժամանակավոր մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ հարցազրույցից: – ԲՀԿ–ն ի վերջո ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն հանդես կգա՞ հայտարարությամբ, որ ինքն ընդդիմադիր խմբակցություն է լինելու ԱԺ–ում։ – Ձեւակերպման հետ կապված՝ մենք ընդհանուր քննարկում չենք ունեցել։ Բայց մեզ համար առաջնայինը ոչ թե ձեւակերպումն է, այլ իրական ձեւաչափը գործունեության, համոզմունքների համապատասխանության եւ այն ակնկալիքների, որոնք
ՄՕԿ-ը արգելում է սրսկումները օլիմպիական խաղերի ժամանակ
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է Լոնդոնի օլիմպիական խաղերում «Ոչ ասեղին» քաղաքականությունը որդեգրելու մասին: Ըստ այդմ, օլիմպիական ավանի բացման պահից (հուլիսի 16) մինչեւ Խաղերի փակման հանդիսավոր արարողության ավարտը (օգոստոսի 12) բոլոր մարզիկները պարտավոր են ձեռնպահ մնալ ցանկացած սրսկումից: Իսկ եթե դա բժշկական տեսակետից անհրաժեշտ է, նրանք պետք է հատուկ հայտարարագիր լրացնեն: Չհայտարարագրված ամեն մի սրսկում խիստ
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կկայանա վաղը
Այսօր երեկոյան նախատեսվում էր, որ կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի հերթական նիստերը: Դրանց ընթացքում պետք է հստակեցվեր կառավարության նոր կազմը: Մասնավորաբար, ՀՀԿ-ն պետք է կողմնորոշվեր, թե ովքե՞ր են պաշտոնավարելու ԲՀԿ-ի` կոալիցիայից հրաժարվելուց հետո թափուր մնացած նախարարական պաշտոններում: ՀՀԿ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է վաղը, այն տեղի
ՈՒԵՖԱ-ն ուզում է Ռուսաստանին զրկել վեց միավորից
Եվրո 2012-ում ռուս ֆուտբոլասերների անվայել պահվածքի պատճառով Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության կարգապահական ատյանը որոշել է Եվրոպայի առաջնության հերթական ընտրական փուլում Ռուսաստանի ազգային հավաքականի հաշվարկից վեց միավոր հանել: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պատիժը պայմանական բնույթ է կրում եւ ընդգրկում է այս պահից մինչեւ Եվրո 2016-ի որակավորման փուլի անցումային հանդիպումներն ընդգրկած ժամանակահատվածը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթասի» դեմ հարուցված քրեական գործի մասին
Երբ վճռում ես դառնալ ԱՌԱՋԻՆ, մինչդեռ հնարավոր է վկայից դառնաս մեղադրյալ «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսական մուտքերի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ վերջերս քաղաքականություն մտած ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քաղաքական կենսագրության ու ապագայի համար: Դա սպառնում է նրա` քաղաքական դաշտը նույնքան անսպասելի ու արագ լքելով, որքան անսպասելի ու արագ նա մտավ այնտեղ: Օսկանյանը
Մորնինգսթար. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթությունն է»
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր կայացել է նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության քննարկումը: Քննարկումը բացել է Հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Քերին, որն իր գործընկերներ, սենատորներ Ջին Շահինի և Ռոբերտ Մենենդեսի հետ միասին դեսպանի թեկնածուին ուղղել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ հարցեր: Ամերիկայի հայկական կազմակերպությունների կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն,
«Թագավորից» հաճախորդ, «առյուծից» փիսիկ դառնալու ճանապարհը
Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը դադարեցրել է իր աշխատանքը: Այդ մասին հայտնի է դարձել երեկ, իսկ ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը «Ազատությանը» հայտնել է, թե գործարանն անպայման աշխատելու է ու պետք չէ քաղաքականացնել պարապուրդը: Սակայն, ուզես, թե չուզես, երբ այդ դադարը կամ կանգառը տեղի է ունենում այժմ՝ Վարդան Օսկանյանի և ԲՀԿ շուրջ ծավալվող իրադարձություններում, այն
Կիսամերկ երգչուհին՝ փողոցում
24-ամյա խենթ երգչուհի Ռիհաննան օրերս կիսամերկ թափառում էր Նյու-Յորքի փողոցներով: Պարզվում է` երգչուհին շատ համարձակ զգեստով առանց ներքնաշորի դուրս է եկել խանութներով շրջելու: Ռիհաննան շատ է սիրում զբոսանքների ու շոփինգների գնալ: Չնայած նա ամեն անգամ զարմացնում է իր երկրպագուներին, բայց այս անգամ պարզապես ապշեցրել է: Նա նույնիսկ լուսանկարվել է իր բազմահազարանոց երկրպագուների բանակի հետ, ի
Գյումրեցի ազատամարտիկներ.«Վերջ տվեք հանցավոր անտարբերությանն ու քաղաքական ինտրիգներին»
Հայտարարություն Վերջին տարիների քրեա-օլիգարխիկ վարչախմբի վարած ազգադավ քաղաքականության հետևանքով մեր երկիրը հայտնվել է պատերազմի շեմին, տարածաշրջանում դառնալով գերտերությունների սպասարկող գործիք: Սրընթաց թանկացումները, գործազրկությունը, ծայրահեղ աղքատությունը, երկրի ընդերքի անխնա թալանը, աղետալի չափերի հասնող արտագաղթը, ահավոր ձևով քայքայում են մեր երկիրը, գերշահույթ բերելով ռեժիմին: Այս ամենը իր բացասական հետևանքն է թողնում ինչպես Արցախի հիմնահարցի կարգավորման խնդրի, այնպես
Ճշտվել են կարկուտի հասցրած վնասների չափերը
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչությունում ամփոփվել են մարզի գյուղատնտեսությանը կարկուտի հասցրած վնասի չափերը: Ըստ գյուղվարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի` հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւների ու կարկուտի հետեւանքով մարզի գյուղատնտեսությունը մեծ վնաս կրեց: Մարզում ընդհանուր հաշվարկով վնասվել է 500 հա հացահատիկ, 170 հա կարտոֆիլ: Կարկուտից գրեթե ոչնչացել են նաեւ 28 հեկտար բանջարբոստանային տարբեր մշակաբույսեր եւ 108 հեկտար բազմամյա խոտաբույսեր:
Հիմնանորոգվում է Կարմիրգյուղի մանկապարտեզը
Շարունակվում է Կարմիրգյուղի մանկապարտեզի հիմնանորոգումը: Մանկապարտեզի հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ տարվանից: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Ջժմաչյանը, գյուղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները շարունակելու նպատակով 2012-ին տեղական միջոցներից ներդրվում է 17 միլիոն 887 հազար 300 դրամ: «Կլոր սեղան» հասարակական կազմակերպության եւ համայնքի համատեղ ուժերով վերանորոգվել էր շենքը: Ծրագրի շրջանակներում «Կլոր սեղան»
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցութը ունեցավ երկու 1-ին մրցանակակիր
Օրեր առաջ մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան միջազգային ութերորդ մրցույթն ավարտված է: Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Տարբեր երկրներից ժամանած մասնակիցները օրեր շարունակ ջութակով խաչատրյանական իրենց տաղանդն են ներկայացրել ժյուրիին: Մրցույթը բաղկացած է եղել երեք փուլից: Մասնակիցները շատ են եղել, ժյուրիի աշխատանքն էլ դժվար: Սակայն ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանի խոսքով` իրենք կարողացել
Լարիսա Ալավերդյան. «Օսկանյանը ունակություն ունի ապացուցել իր հիմքերը, որով նա արդար է»
4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մասնագիտական բացատրություն տվեց՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ծավալված դեպքերի մասին. «Ես պետք է ուշադիր հետեւեմ այդ գործընթացին, դա՝ առաջին: Երկրորդ՝ ես ափսոսում եմ, որ այդպիսի դեպքերը հայտնաբերվում են ոչ հարիր պահին: Այսինքն՝ տալիս են առիթ իրապես կասկածելու, որ, իմանալով հանդերձ
Սիրուշոն ճանաչվել է լավագույն կին արտիստ
Ֆեյսբուքի իր էջում Սիրուշոն գրում է. «Վերջերս հաճելի անակնկալ ստացա փոստի միջոցով. ՄՐՑԱՆԱԿ! բավական լուրջ անվանակարգում:) շնորհակալ եմ իմ oգտին քվեարկելու համար, իսկ ”Armenian Pulse”-ին ցանկանում եմ հաջողություն եւ բազում լավ գործեր!»: Առաջիկայում «Առավոտ երիտասարդկանը» կփորձի ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ մրցանակի և «Armenian Pulse»-ի մասին: Լուսանկարը Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից
Տիմատին շարունակում է ծաղրել Կիրկորովին (Տեսանյութ)
Ռուս հայտնի ռեփեր Տիմատին իր մյուս ռեփեր ընկերների հետ կատարել է Ադրբեջանում հիթ դարձած «Давай, до свидания» երգը` ծաղրելով ռուսական շոու բիզնեսը, և հատկապես Ֆիլիպ Կիրկորովին: Կարծես թե աստղային այս պատերազմը արդեն հանդարտվել է, բայց արի ու տես, որ Ռեփերի և Կիրկորովի սկանդալային հարաբերությունները թեւակոխում են մի նոր փուլ: Տիմատին և իր ռուս ռեփեր գործընկերները
Մարիաննա Հովհաննիսյանն ամուսնանում է
Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը պատրաստվում է ամուսնանալ: Լուրը դեռ մի քանի ժամ էր, ինչ հայտնի էր հանրությանը, երբ ֆեյսբուքում սկսվեցին Մարիաննայի երկրպագուների ու ոչ երկրպագուների գրառումները. «Էս երբ մեծացավ, որ արդեն ամուսնանումա)))», «Ինչ լավաաա, երջանկություն իրան»… Երգչուհին պատրաստվում է ամուսնանալ այս հուլիսին: Bravo.am-ին տեղեկացրել է, որ արդեն պատրաստ են հարսանեկան զգեստները. «Երկու շոր եմ հագնելու, որոնք
Զովաբերում կարկուտը անասունների անկման պատճառ է դարձել
Նախորդ օրը Սեւանի տարածաշրջանի Զովաբեր գյուղում տեղացած երկարատեւ կարկուտը մանր եղջերավոր անասունների անկման պատճառ է դարձել: Զովաբերցիների բնորոշմամբ` կարկուտի հատիկների մեծությունը չի գերազանցել ընկույզի չափերին, սակայն այն տեղացել է ուժգին ու երկարատեւ: Ինչպես «Առավոտին» հայտնեց Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանը, կես ժամ տեւած կարկուտը ջարդել է Զովաբերի հանդամասերում արածող ոչխարի հոտը: Կարկուտի հարվածներից սատկել է 17
Ավանդները վերադարձնելու են, սրտի վիրահատությունն էլ դարձնելու են անվճար
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, խոսելով կոալիցիոն կառավարության մշակած ծրագրի մասին, որն Ազգային ժողով է ներկայացվելու ամենաուշը հունիսի 20-ին, մի քանի ուշագրավ նորություններ հաղորդեց: Ծրագիրը, որը կազմված է ՕԵԿ-ի, Հանրապետական կուսակցության և նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի դրույթների հիման վրա, նախատեսում է շարունակել ավանդների փոխհատուցումը: «Դուք գիտեք, որ սա մեր բնակչությանը ամենաշատ
Միայն Ծառուկյանն է աջակցում
Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանից Aravot.am-ն այսօրվա ասուլիսում հետաքրքրվեց, թե Հայաստանում մարզաձեւի զարգացման համար սպորտի պետական կառույցից աջակցություն ստանո՞ւմ է: «Ինքս տարբեր երկրների ուժային կառույցներին մասնագիտական առումով գործնական օգնություն եմ ցույց տալիս: Համագործակցում եմ Գերմանիայի, Շրի-Լանկայի, Իրանի, Վրաստանի համապատասխան կառույցների հետ եւ լուրջ գումարներ եմ վաստակում: Աշխատած գումարներս առանց ափսոսալու ներդնում եմ Հայաստանում
Վովա Գասպարյանի հասցեն գաղտնի՞ք է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսան Սուքոյանի նախագահությամբ շարունակվեց «Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության` պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դեմ հայցով դատաքննությունը: Դատավոր Ա.Սուքոյանը մինչ նիստը կսկսեր, զարմացավ, որ նախնական դատական նիստերին ավելի շատ լրատվամիջոցներ էին մասնակցում, իսկ այսօր՝ դատաքնության փուլում բացի Aravot.am-ից, որեւէ այլ լրատվամիջոց չէր
Գլխավոր մասնագետների ինքնագլուխ արարքները
Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լուսինե Սուքոյանը վերջին շրջանում անկանոն է ներկայացել աշխատանքի, կամ գործի ներկայանալով` շուտ է հեռացել: Քաղաքապետարանում առկա աշխատանքի ներկայացողների գրանցամատյանում նրա անուն-ազգանվան դիմաց ստորագրությունների տեղում դատարկ տեղեր են եղել: Լ. Սուքոյանը այդ գրանցամատյանը իրեն տրամադրելու խնդրանքով դիմել է քաղաքապետի քարտուղարուհուն, սակայն մերժում է ստացել: Լուսինեն հետո ինչ-որ կերպ
Անանիա Շիրակացու մասին՝ Հայկական աստղագիտական ընկերության կայք-էջում
Անանիա Շիրակացու 1400-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայկական աստղագիտական ընկերության կողմից ստեղծվել է Շիրակացուն նվիրված համացանցային կայք-էջ , որտեղ առավել լիարժեք տեղեկություններ են տրված Շիրակացու կյանքի և գործունեության, հետազոտությունների բնագավառների, աշխատությունների, նրան նվիրված գրականության և այլնի մասին: Ինչպես հայտնի է, Շիրակացու հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012թ. նշանակալից տարեդարձների թվում և Հայաստանում նշվում է կառավարական մակարդակով՝ մի
«Հանթսման»-ի նոր սեփականատեր. «Մեզ չվերաբերող հարց է»
«Մենք փող չենք լվանում»,- պնդում է «Շեն կոնցեռնի» սեփականատեր Սամվել Բեգլարյանը, ով մոտ երկու տարի առաջ ձեռք է բերել «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերությունը : Ինչպես հայտնի է’ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված փողերի լվացման գործի հիմքում «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության վաճառքի գործարքն է: Վարդան Օսկանյանն արդեն հայտարարել է, որ քրգործի հարուցումը քաղաքական պատվեր
Դադարեցրեց ջրադուլն ու հացադուլը
Ցմաh դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը, որը սկսել էր հունիսի 11-ից։ «Ա1+»-ի հետ զրույցում Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Կարմիրշալյանը հայտնեց, որ Մհեր Ենոքյանը նման որոշում է կայացրել ՄԻՊ աշխատակազմի իրավապաշտպանների հետ զրույցից հետո: Մանրամասները կարդացեք այստեղ:
Վարդան Օսկանյանը ցուցմունք չի տվել
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»:
Կամո Հովհաննիսյան. «Մինչ օրս ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ոչ մի արդյունք էլ չի տվել»
Թեեւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հանրության շրջանում պատերազմի վերսկսման հավանականության տեղիք են տալիս, այնուամենայնիվ, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանի գնահատմամբ, դրանք ընդամենը էպիզոդիկ երեւույթներ են: «Առավոտի» հետ հարցազրույցում ղարաբաղյան ազատամարտի մասնակիցը վերհիշում է 2004 թվականը, երբ Տավուշի մարզի սահմանային գոտում հակառակորդը կրկին
Դեղձի գործով խնդրեք նախարարին
Հունիսի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, Տավուշի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հաշվետվություն ներկայացրեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների վիճակի մասին: Վերջինիս վկայությամբ` աշնանացան ցորենը լավ չի աճել, եւ սակավ բերք է լինելու: Ռ. Մելիքջանյանը, որպես մխիթարանք ասաց, որ սալորի եւ խաղողի լավ բերք է սպասվում: Դեբեդի տարածաշրջանի Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հարց բարձրացրեց, որպեսզի Այրումի պահածոների
Մաքսայինը թանկացնում է համակարգիչը
Ի՞նչ արժեն համակարգիչներն այսօր և ի՞նչ գնային տարբերություն կա այլ երկրների համեմատությամբ: Այս հարցերի պատասխանը «Ա1+»-ի լրագրողը փորձեց ստանալ համակարգչային տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն այցելելով: Տնօրենը, ով խնդրեց չհրապարակել ընկերության անունը, նշեց, որ Հայաստանում համակարգչային շուկայում մոնոպոլիա չկա, ներմուծողները շատ են։ Սակայն մենաշնորհի բացակայությունը դեռևս չի նշանակում, որ Հայաստանում համակարգիչներն էժան են:


















































