Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանթսման»-ի նոր սեփականատեր. «Մեզ չվերաբերող հարց է»

Հունիս 13,2012 18:29

«Մենք փող չենք լվանում»,- պնդում է «Շեն կոնցեռնի» սեփականատեր Սամվել Բեգլարյանը, ով մոտ երկու տարի առաջ ձեռք է բերել «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերությունը :

Ինչպես հայտնի է’ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված փողերի լվացման գործի հիմքում «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության վաճառքի գործարքն է: Վարդան Օսկանյանն արդեն հայտարարել է, որ քրգործի հարուցումը քաղաքական պատվեր է իր գործունեության դեմ :

«Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերությունը դադարել է Հայաստանում գործել դեռ 2009 թվականին եւ 2010-ին Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի համապատասխան թույտվությամբ վաճառվել է գործարար Սամվել Բեգլարյանին պատկանող « Շեն կոնցեռն» ընկերությանը:

«Հանթսման» ընկերությունը և Սամվել Բեգլարյանը 2010 թվականի նոյեմբերի 29-ին դիմել են հանձնաժողով’ հայտնելով, որ «Հանթսման» ընկերության միակ մասնակից Տիգրան Կարապետյանը նախատեսում է իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասը վաճառել Սամվել Բեգլարյանին: Սամվել Բեգլարյանի 2010 թվականի դեկտեմբերի 27-ի գրությամբ նշվել է, որ գործարքի նպատակն է հանդիսանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համատեղ շուրջ 20 միլիոն եվրո ներդրմամբ և «Հանթսման» ընկերության անշարժ գույքի և արտադրական տարածքի օգտագործմամբ գիպսակարտոնի արտադրության կազմակերպումը:

« Ա1+» -ը զրուցեց «Շեն կոնցեռնի » սեփականատեր Սամվել Բեգլարյանի հետ: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930