Օրվա լրահոսը

Ադրբեջանական «օրենք սեւ ցուցակի մասին»

  Միլլի մեջլիսի երեկվա նիստում Գանիրա Փաշաեւան հարուցել է «Ղարաբաղ չթույլատրված այցելությունների մասին» Ադրբեջանի «օրենք» ընդունելու հարցը: ԵԽԽՎ-ում «ԼՂ հարցով ենթակոմիտեի աշխատանքները խթանելու» նպատակադրվածության մեջ համոզիչ պարտություն կրելուց հետո, նա, հասկանալի է, «տանը պատերն էլ օգնում են» սկզբունքով վերապատմել է «ֆրանսիացի մի պատգամավորի հետ, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել, բանավեճի մանրամասնությունները»: Իսկ ԼՂ «չթույլատրված այցելությունների

Վարդգես Գասպարին պառկել է Ազատության հրապարակի կենտրոնում` ի նշան Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ բողոքի

Երևանի Ազատության հրապարակի կենտրոնում այս պահին պառկած վիճակում` իրեն բնորոշ ոճով, ակցիա է իրականացնում ակտիվիստ Վարդգես Գասպարին: Tert.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ իր ակցիան կապված է այսօր արձանագրված ցավալի իրադարձության` այն է հուլիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան հետ: Գասպարին ասաց, որ այս ակցիան հոգու ճիչի նման

Ֆրանսիացի պատվիրակը հիշատակեց ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի «սեւ ցուցակը»

ԵԽԽՎ-ն ընդունեց այսօր մի բանաձեւ, որով դատապարտում է որպես քաղաքական դիրքորոշումների համար պատիժ՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը: Բանաձեւում ընդգծելով ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության միջեւ կապը՝ Վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետությունները չարաշահում են իրենց օրինական իրավունքը՝ արգելել կամ թույլատրել մուտքն իրենց տարածք, որպես պատիժ քաղաքական կամ գաղափարական դիրքորոշման համար: Հետեւելով զեկուցողի՝ Թուրքիայի

Բրիտանացի փորձագետը պատերազմի իրական վտանգ չի տեսնում

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը կարծիք հայտնեց, որ թեեւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա, այդուամենայնիվ, իրական պատերազմի վտանգ ինքը չի տեսնում:  «Ադրբեջանը ակնհայտորեն հիասթափված է: Նրան դուր չի գալիս ստատուս-քվոն, Ադրբեջանն ուզում է առաջընթաց տեսնել գործընթացում` իր կողմի համար: Ադրբեջանի դիմում-կոչերը տարբեր միջազգային կազմակերպություններին, ինչպես, օրինակ,

ԱԺ էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն Դավիթ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը

Առաջիկա օրերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհաստատի էթիկայի հանձնաժողովի կազմը և կնշանակի հանձնաժողովի նախագահին ու նրա տեղակալին: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ԱԺ քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը, խորհրդարանական բոլոր 6 խմբակցություններն արդեն իսկ ներկայացրել են Էթիկայի հանձնաժողովում իրենց ներկայացուցիչների անունները: Ըստ այդմ` «ՀՀԿ» խմբակցությունը կներկայացնի Դավիթ Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը` Մերուժան Սիմոնյանը,

ՀՀ նախագահը ՀՀԿ-ականներին պատմել է բրյուսելյան իր այցի մանրամասները

 Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում այսօր որոշվեց Գեղարքունիքի մարզպետ ընտրված Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորի մանդատը փոխանցել Սուքիաս Ավետիսյանին: Նախատեսվածից մեկ ժամ շուտ սկսված նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 40 րոպե տեւողությամբ հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է բրյուսելյան իր այցի մանրամասները և նշել, որ այն եղել է արդյունավետ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ Տեսանյութը՝ «Հենարանի»

ԵԽԽՎ պատվիրակը Հայաստանում եւ բարեփոխում տեսավ, եւ վատթարացում

Արդեն հաղորդել ենք, որ այսօր՝ իր ամառային նստաշրջանի վերջում ԵԽԽՎ-ն քննարկեց Վեհաժողովի մոնիթորինգի 2011-ի հունիսից 2012-ի մայիսի ընթացակարգի վերաբերյալ զեկույցը: Այն ներկայացնում էր ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար, Էստոնիայի պատվիրակ Անդրես Հերկելը: Թեեւ զեկույցում եւ բանաձեւի նախագծում Հայաստանին վերաբերող բազմաթիվ դրույթներ կային՝ մեր պատվիրակները չէին ներկայացրել փոփոխությունների առաջարկներ ու նաեւ չմասնակցեցին քննարկմանը: Ելույթ ունենալու համար չէին

«Գազպրոմ»-ը նախազգուշացրել է Թուրքիային` Ադրբեջանի հետ գազամուղի գործարք կնքելու կապակցությամբ

«Գազպրոմ»-ն ուրբաթ օրը նախազգուշացնող ազդանշան է ուղարկել Թուրքիային` Ռուաստանի բնական գազի խոշորագույն երկրորդ սպառողին, վերջինիս կողմից դեպի Եվրոպա բնական գազի տեղափոխման տրանսանատոլյան գազամուղի վերաբերյալ Ադրբեջանի հետ գործարք կնքելու կապակցությամբ: «Ռոյթերս» գործակալության վկայությամբ, «Գազպրոմ» ընկերությունը հայտնել է, որ Իրանից դեպի Թուրքիա տանող խողովակաշարում իրականացված պայթյունի պատճառով, որը խարխլել է Իրանից դեպի Թուրքիա գազի առաքումը, Թուրքիան դիմել

Գյումրիում դատում են այն վիրաբույժին, որի սխալի հետևանքով 41-ամյա տղամարդ է մահացել

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու Ճերմակ հիվանդանոցի կալանավորված վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, և նախատեսում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով: 10 տարի

Մահացել է Վահե Ավետյանը՝ «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված բժիշկը

Հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանն այսօր ժամը 18.15-ի սահմաններում մահացել է՝ 12 օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Դատավորները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

2012 թվականի հունիսի 29-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց. 1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր

Վարկը ոչ նպատակին օգտագործելու, փաստաթղթեր կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար՝ երկարատեւ ազատազրկում

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խարդախության, վարկը ոչ նպատակին օգտագործելու, փաստաթղթեր կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար քաղաքացի Ա. Ալեքսանյանին  առաջադրված մեղադրանքները եւ նրան դատապարտել երկարատեւ ազատազրկման: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի՝ Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` քաղաքացի Ա. Ալեքսանյանը Ջերմուկ քաղաքում գտնվող

Դատավորն անձամբ եղավ պուրակում

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել քաղաքացիական գործի նախնական քննությունը։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի մի խումբ քաղաքացիներ ներկայացրել էին հայց ընդդեմ «Մեծմահակ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի՝ «Սուրենյան պուրակում ապօրինի ցանկապատը քանդելու, ծառահատումներն արգելելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և շինարարական թույլտվությունը անվավեր ճանաչելու» պահանջների մասին: Նիստի սկզբում պատասխանող կողմը ներկայացրեց

Ի՞նչ էր անում «Հանրապետություն» կուսակցության անդամ Հովիկ Արսենյանը՝ ՀԱԿ-ում

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ասուլիսից հետո նույն դահլիճում պետք է կոնգրեսականների նիստ տեղի ունենար, որտեղ ինչ-որ հարցեր պիտի քննարկեին, ուստի խնդրեցին լրագրողներին ասուլիսից հետո լքել դահլիճը: Մեծ էր մեր զարմանքը, երբ կոնգրեսականների հետ ՀԱԿ-ում տեսանք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Հովիկ Արսենյանին, որը տեւական ժամանակ մնաց Կոնգրեսի գրասենյակում: Տարատեսակ ենթադրություններից զերծ մնալու համար Aravot.am-ը

Պարզվել է ավագանու անդամի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը եւ հայտարարվել հետախուզում

aravot.am» կայքի հրապարակման հիման վրա  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է Գյումրու քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը եւ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Է. Գրիգորյանի հորեղբոր որդու` Գ. Գրիգորյանի եւ Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանի միջեւ նախկինում տեղի

Ահազանգ՝ անհնազանդներին, կամ Օսկանյանին առնչվող միջադեպի պատճառները (Տեսանյութ)

Ներկայումս շատ է խոսվում Վարդան Օսկանյանի հետ կապված միջադեպի մասին, մասնավորապես, փաստը քաղաքական տարբեր ճամբարներից տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում: Օրինակ՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչներից ոմանք կարծում են, որ Վարդան Օսկանյանի հետ կապված միջադեպում մեծ է Ռուսաստանի գործոնը՝ ԲՀԿ-ի կողմնորոշումներն, այսպես ասած, վերստուգելու համար: Այս կապակցությամբ Aravot.am-ը ստացավ «Ժառանգություն» խմբակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությունները: Նա նշեց. «Կարծում

Ռոնալդուին մոռացան Դոնեցկի օդանավակայանում բուլկու պատճառով

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ,Պորտուգալիայի հավաքականի աստղ Քրիշտիանու Ռոնալդուին մոռացել են Դոնեցկի օդանավակայանում: Լքելով Եվրո-2012 մրցաշրջանը` Ռոնալդուի թիմակիցները նստեցին ինքնաթիռ այն ժամանակ, երբ նա գնացել էր բուլկի առնելու: Հավաքականի մարզիչը,միայն ինքնաթիռի մեկնելուց հետո է նկատել Ռոնալդուի բացակայությունը: « Ինքնաթիռը մեկնեց` առանց ինձ, բուլկի առնելու գաղափարը շատ սխալ էր»,-ասել է ֆուտբոլիստը: Մանհեթեն կղզու անունը թարգմանաբար նշանակում է` «հարբելու վայր» Աշխարհի

Զոհրաբ Մնացականյան. Դոնորների համաժողովի անցկացման ժամկետ սահմանված չէ

Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Հայաստանի համար Եվրամիության կողմից կազմակերպվելիք դոնոր երկրների եւ կազմակերպությունների միջազգային համաժողովի «անցկացման հաստատված ժամկետ չի եղել»: Այսօր պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ այս հարցի վերաբերյալ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակի կողմից արված մեկնաբանության

Դիմորդի փորը ցավում էր

Գնահատման եւ թեստավորման կենտրոնին է դիմել միասնական քննությունից տապալված մի դիմորդ եւ խնդրել թույլ տալ վերահանձնել այն: Քննական աշխատանքը վատ գրելը երեխան պատճառաբանել է փորացավով: Փորացավը` փորացավ, բայց դիմումն ուղղակի սխալների շտեմարան է: Վկան` լուսանկարը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գյումրու ոստիկանապետը հեռացավ ինքնակա ՞մ, թե ՞ կրիմինալ երիտասարդների պատճառով

 ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօր կատարած կադրային փոփոխությունների արդյունքում Գյումրու ոստիկանապետ, գնդապետ Վարուժան Շաշիկյանը դարձյալ տեղափոխվեց Երևան` զբաղեցնելով Ավանի բաժնի պետի պաշտոնը: Ծնունդով ախալքալակցի, սակայն երևանաբնակ այս պաշտոնյային Գյումրու ոստիկանապետ էին նշանակել դեկտեմբեր ամսին, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը: Փաստորեն ոստիկանապետը Գյումրիում աշխատեց ընդամենը 7 ամիս: Թե

Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 1,181 մարդ

Ավարտվեց Վայոց Ձորի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Ծրագրի շրջանակներում 1,181 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, որոնցից 155-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է 494 ակնոց: Շարժական հիվանդանոցում, որը կայանել

Զինծառայողի բողոքող մայրը Պաշտպանի գրասենյակում դիմում է գրել

Սիսիանի զորամասի զինծառայող Ռուբեն Միքայելյանի հայրն ու մայրը` Շամիրամ Միքայելյանը, որը օրերս կառավարության շենքի առջև հացադուլ էր հայտարարել, քիչ առաջ գնացել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և դիմում գրել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանն ասաց, որ դիմումի մեջ ծնողները ներկայացրել են, որ իրենց որդին առողջական խնդիրներ

Կարճ փեշեր, ավանդականից դուրս գույներ. հայ հարսնացուները դեռ պատրաստ չեն համարձակ լուծումների

Ըստ մասնագետների՝ հայ հարսնացուները դեռ պատրաստ չեն հարսանյաց զգեստի համարձակ լուծումների, նրանց երբեմն հետ են պահում ավանդույթները, երբեմն՝ միջոցների սղությունը: Նելլի Գևորգյանը հարսի շոր ընտրելու համար մի քանի օր շրջում է քաղաքի հարսանյաց սրահներում. հերթական սրահում նա արդեն չորրորդ զգեստն էր փորձում. «Մի քիչ դժվար է ընտրություն անելը, որովհետև հարմար գինն ու հավանած շորը չեն

Թուրք հրամանատարին դատում են հայազգի զինվորի սպանության գործով

Թուրքիայի հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի զինվորական դատարանը համաձայնել է դատավարություն սկսել անցած տարի թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում սպանված հայազգի զինվորի հրամանատարի դեմ։ Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչ Սաբրեթին Էրսյոզը զինծառայող Սեւակ Շահին Բալըքչիի սպանության գործով դատարանի առջեւ կկանգնի «անփութության ձեւով պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանքով։ Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ Սեւակ Շահին Բալըքչին սպանվել է

Արագության սահմանափակման նշանը տեսանելի չի եղել

 «Աքիլես» հասարակական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռուբինյանց փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը տեսանելի չի եղել ս.թ. մայիսի 19-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում: Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում

Օհանավանի, Կարպիի, Ուշիի, Կոշի գյուղացիները «բերքի ձեռքը կրակն են ընկել»

Այսօր Aravot.am-ին դիմեցին Արագածոտնի մարզի Ուջան, Կարպի, Օհանավան, Ուշի, Կոշ, Արուճ համայնքներիի գյուղացիներ, որոնք դժգոհեցին` չեն կարողանում իրացնել կեռասի եւ ծիրանի բերքը: Գյուղացիների խոսքերով` «Գյուղատնտեսության նախարարությունն ամեն սեզոնին հայտարարում  է, որ գյուղացու կողքին կանգնած է, ոչ մի գրամ բերք չի «կորի», բայց մենք էսօր չգիտենք՝ ինչ անենք, ում վաճառենք մեր բերքը: Անցած 2 տարիներին «Սպայկան»

Ինքնասպանությունը հանցագործություն կամ արտակարգ պատահար չէ՞

Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ 21-ամյա Արփինե Մելիքյանի ինքնասպանության գործով քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Դատախազը չցանկացավ մանրամասնել, թե քրեական գործով երիտասարդ կնոջ ինքնասպանության պատճառների ինչ վարկածներ են քննարկվում: Մեր տեղեկություններով՝ առկա են երկու ամսական աղջիկ ունեցող կնոջ ինքնասպանության մի քանի վարկածներ, այդ թվում՝ ծննդաբերությունից

ԵՄ-ի ղեկավարները համաձայնության են եկել բանկերի փրկության շուրջ

Եվրոպական Միության ղեկավարները եկել են մայրցամաքում ֆինանսական դժվարություններ ապրող բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակով փրկարարական մշտական հիմնադրամի միջոցների անմիջական տրամադրման, ինչպես նաև բյուջետային և քաղաքական ավելի սերտ միասնականություն հաստատելու մասին համաձայնության: Այս համաձայնության ԵՄ-ի ղեկավարները եկել են ուրբաթ վաղ առավոտյան՝ Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթաժողովի ընթացքում մի քանի ժամ տևած քննարկումներից հետո: Համաձայնությամբ նախատեսվում է նաև

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031