Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք հրամանատարին դատում են հայազգի զինվորի սպանության գործով

Հունիս 29,2012 17:14

Թուրքիայի հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի զինվորական դատարանը համաձայնել է դատավարություն սկսել անցած տարի թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում սպանված հայազգի զինվորի հրամանատարի դեմ։

Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչ Սաբրեթին Էրսյոզը զինծառայող Սեւակ Շահին Բալըքչիի սպանության գործով դատարանի առջեւ կկանգնի «անփութության ձեւով պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանքով։

Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ Սեւակ Շահին Բալըքչին սպանվել է իր ծառայակից Քըվանչ Աղաօղլուի կողմից 2011 թվականի ապրիլի 24-ին` «նույն օրը, երբ հայերը նշում են 1915 թվականի իրադարձությունների տարելիցը»։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930