Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պարզվել է ավագանու անդամի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը եւ հայտարարվել հետախուզում

Հունիս 29,2012 18:26

aravot.am» կայքի հրապարակման հիման վրա  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է Գյումրու քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը եւ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Է. Գրիգորյանի հորեղբոր որդու` Գ. Գրիգորյանի եւ Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանի միջեւ նախկինում տեղի  ունեցած վիճաբանության վերաբերյալ  պարզաբանումներ կատարելու նպատակով վերջինիս հանդիպելու համար Է. Գրիգորյանը 2012թ. հունիսի 10-ին Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Գոմցյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, գործով դեռեւս չպարզված անձի հետ գնացել է Սպիտակ քաղաքի ուղղությամբ:

Է. Գրիգորյանը, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին հետապնդելով Ա. Խաչատրյանի կողմից վարած «Գազ 2402» ավտոմեքենան, ընթացքի ժամանակ խոչընդոտել է վերջինիս երթեւեկությանը, պահանջել, որ նա ավտոմեքենան կանգնեցնի, սակայն Ա. Խաչատրյանն ավտոմեքենան չի կանգնեցրել:  Այդ պահին Է. Գրիգորյանն  իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից  2 անգամ կրակել է Ա. Խաչատրյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն եւ դեպքի վայրից հեռացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2012թ. հունիսի 29-ին Է. Գրիգորյանը ներգրավվել է որպես  մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930