Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի ղեկավարները համաձայնության են եկել բանկերի փրկության շուրջ

Հունիս 29,2012 16:56

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյ

Եվրոպական Միության ղեկավարները եկել են մայրցամաքում ֆինանսական դժվարություններ ապրող բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակով փրկարարական մշտական հիմնադրամի միջոցների անմիջական տրամադրման, ինչպես նաև բյուջետային և քաղաքական ավելի սերտ միասնականություն հաստատելու մասին համաձայնության:

Այս համաձայնության ԵՄ-ի ղեկավարները եկել են ուրբաթ վաղ առավոտյան՝ Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթաժողովի ընթացքում մի քանի ժամ տևած քննարկումներից հետո:

Համաձայնությամբ նախատեսվում է նաև հիմնադրել եվրոն որպես արժույթ օգտագործող պետություններում բանկային համակարգը վերահսկող համատեղ մարմին և թույլատրել փրկարարական հիմնադրամին գնել ֆինանսական դժվարություններ  ապրող պետական վարկառուների կողմից թողարկված պարտատոմսերը: Վերջին պայմանը ներառվել է՝ ի կատարում Իսպանիայի և Իտալիայի պահանջներին, որոնք դիմել են օգնության ՝ փոխառությունների հետզհետե աճող արժեքի պատճառով:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմփեյը քննարկումներից հետո մամուլի հետ անցկացված հանդիպման ընթացքում բարձր է գնահատել ձեռք բերված համաձայնությունը:

«Մենք համաձայնության եկանք առաջխաղացում հանդիսացող որոշման շուրջ, որը թույլ է տալիս որոշ պարագաներում իրականացնել բանկերի անմիջական վերակապիտալացումը, իսկ ամենակարևոր պայմաններից հույժ կարևոր պայման է հանդիսանում այն, որ պետք է ստեղծվի վերահսկողական միասնական մեխանիզմ. ևս մեկ կարևոր որոշում է «լավ վարք» ցուցաբերած երկրներին ESFS և ESM ֆինանսական կայունության միջոցների օգտագործման հնարավորության տրամադրումը՝ շուկաներում վստահություն ներշնչելու համար», – ասել է վան Ռոմփեյը:

ԵՄ-ի առաջնորդները նաև համաձայնության են եկել դաշինքի ամենաթույլ տնտեսություններում աճը խթանելու համար անհրաժեշտ մոտ 150 միլիարդ դոլար չափով գումար կողքի դնելու մասին:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930