Օրվա լրահոսը

Ինչպես բաց լինել աշխարհի համար

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ դառնալու եւ բուհի մասին: Անցյալ շաբաթ ավարտվեց Ֆրանկոֆոնիայի ամիսը, որի շրջանակներում միջոցառումներ է իրականացրել նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը: Բուհի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Ֆրանկոֆոնիական միջոցառումներն իրենք հիմնականում իրականացրել են Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի համակարգում: Ռեկտորը կարեւորում է հատկապես Տնտեսական ֆրանկոֆոնիայի

Մի զինվոր մահացել էր, 5-ը՝ վնասվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի անցյալ տարվա մարտի 14-ին կայացրած դատավճռով Համլետ Վիրաբյանը դատապարտվել է 4,6 տարվա ազատազրկման: Հ. Վիրաբյանի վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել էր երեկ՝ ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում՝ Մասիս Ռեհանյանի նախագահությամբ: Կալանավորը խնդրել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Հ. Վիրաբյանը ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում՝

Ինչո՞ւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա կաշառակերություն

Փորձում եմ մտքերս ժողովել ու գրել շատ հոգեհարազատ բուհի մասին, որի ճակատագրի հանդեպ անտարբեր լինել չեմ կարող: Ցանկանում եմ սկսել այն ձեւակերպումից, թե ինչու ԵՊԼՀ-ում չկա կաշառակերություն: 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն էին,  երբ ԵՊԼՀ ուսանողների գնահատականների մուտքագրման եւ պահպանման էլեկտրոնային համակարգում առեղծվածային դեպքեր էին արձանագրվում, երբ ավելի քան յոթ ուսանողների (նրանց թվում նաեւ ԵՊԼՀ մագիստրոսական ծրագրերի

Մանուկներն ընտրություններից էլ չշահեցին

Արդեն քանի ամիս է՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվում գործող թիվ 81 մանկապարտեզի սաների ծնողները ահազանգում են. «Մանկապարտեզի ճանապարհը քարուքանդ է, երեխաները ճանապարհին ընկնում են՝ ոտք ու ձեռք վնասում»: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ծնողներն են նշում, ճիշտ է՝ քարուքանդ այդ հատվածը մանկապարտեզի կենտրոնական մուտքը չէ՝ հետնամասն է, սակայն այդ հատվածով էլ շատ փոքրիկներ են անցուդարձ անում:

Գյուղապետը գյուղի մասին չի մտածում՝ «ջանգյուլո՞ւմ» է պարում

Լոռու մարզի Ամրակից գյուղի բնակիչ Սայադ Սարգսյանի նամակը՝ «Առավոտին» «Տարիքս 78 է, բայց ինձ անհանգստացնում է մեր գյուղի վիճակը, ինչի համար էլ գրում եմ իմ մտահոգությունները: Գյուղապետ Արթուր Ներկարարյանը 17 տարի լինելով գյուղապետ՝ ոչ մի տարի հաշվետու չի եղել գյուղացիներին, թե ինչ ծրագրեր է ունեցել, ինչ միջոցներ է հավաքագրել եւ ուր է ծախսել: Բայց եւ

Ամռանը Ոսկեպար գետին բնապահպանական աղետ կսպառնա

Տավուշի մարզի Ոսկեպար գետում վերջին օրերին ջուրը այնքան է նվազել, որ գետի հունում սատկած ձկներ եւ գորտեր են հայտնվել, ափերին տհաճ հոտ է: Նախօրյակին տեղած անձրեւից մայիսի 4-ին ջրի մակարդակը որոշ չափով բարձրացել էր: Ոսկեպարի ջրերով աշխատող «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ի կողմից գործարկված փոքր ՀԷԿ-ը սնուցող ջրատարով այդ օրը սակավ ջուր էր բաց թողնվել, ինչի արդյունքում

«Պատրաստվում եմ գնել Երիցյանի տունը, օֆիսը, բիզնեսը»

Գործարար Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է ցնցել նաեւ հանրապետությունը Հայտնի եւ աղմկահարույց գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ շուտով պատրաստվում է ասուլիս հրավիրել ու ցնցել ողջ հանրապետությունը: Այս ընթացքում, ինչ Սյունիքի մարզպետի հետ ընդհարումներից հետո նա դաշտում չի երեւացել, պարզվում է՝ փաստեր հավաքելով է զբաղվել եւ հիմա պատրաստվում է արդեն դրանք հրապարակել. «Ես

Ինչ ճակատագիր է սպասվում ՀՀ-ում ռուսական ռազմաբազաներին

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց՝ եթե Վրաստանը ստանա ՆԱՏՕ-ի ասոցացված անդամի կարգավիճակ, ինչը հնարավոր է տեղի ունենա շուտով, այդ դեպքում հասկանալի չէ, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ-ի անվտանգությունն ապահովող ռուսական ռազմաբազաներին: Այս պարագայում, եթե նկատի ունենանք նաեւ ամերիկաիրանական խնդիրները, որոնք ոչ միայն իրենց չեն սպառել, այլեւ գնալով վիճակն

Հայաստանի վիճակը կարող է դառնալ «գերբեռնված»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը՝ Հայաստանի արտաքին սպառնալիքների մասին Դեռ մեկ ամիս առաջ քաղաքական ուժերի ներկայացուցիչները ահազանգում էին արտաքին քաղաքական խնդիրների մասին, որոնք դամոկլյան սրի նման կախված են Հայաստանի գլխին: Այդ համատեքստում մեր երկրի համար օրախնդիր էին համարվում հատկապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների զարգացումը, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները: Նախընտրական գործընթացները կարծես ստվերեցին արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները: Երեկ

Խնդիրը խախտումները կանխելն է

Հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները՝ ընտրություններից առաջ լռության օր հայտարարելն այնքան էլ իմաստալից չէ: Նախ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լռել սոցիալական ցանցերում, եւ արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է վերահսկել եւ արգելակել կարգավիճակներ եւ մեկնաբանություններ գրելը, ասենք, «ֆեյսբուքում»: Երկրորդ՝ քարոզչության եւ «չքարոզչության» սահմանագիծը բավականին պայմանական է: Ոմանք, օրինակ, հարցազրույց են տալիս եւ հայտարարում են,

05.05.2012

Ունենք 2.484.003 ընտրող

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի    6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Այսպես. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.484.003, որից – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու

Արազ Օզբիլիսը կարող է ընկերակցել Մարկոս Պիզելիին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Ամստերդամի «Այաքսի»  հարձակողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մրցաշրջանի ավարտին կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Կրասնոդարի «Կուբան»: 22-ամյա Օզբիլիսը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է Կանադայի ընտրանու հետ իր առաջին իսկ խաղում մրցակցի դարպասը խփած գոլով: Հիշեցնենք, որ Դան Լուչեսկուի գլխավորած «Կուբանի» կազմը ուժեղացրել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ

Ռեկորդային հոնորար՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ

 Նեվադայի մարզական հանձնաժողովի գործադիր տնօրեն Քիտ Կայզերը հրապարակել է Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերի երաշխավորված հոնորարի չափը՝ 1-ին միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի գործող չեմպիոն Միգել Կոտոյի հետ մենամարտի համար, որը ռեկորդային է ԱՄՆ բռնցքամարտի պատմության մեջ: Հանձնաժողովի պրոումոթերների կազմած պայմանագրում նշված է $ 32 միլիոն: Ընդորում, Մեյվեյյզերն այդ գումարը կստանա անկախ մարտի հեռարձակման իրավունքի վաճառքի մեծությունից:

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժել են 94 քաղաքացի

Մայիսի 5-ի, ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 94 քաղաքացի, որից 25-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է բարձր մակարդակով: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Առողջապահության նախարարություն

Աբրամովիչը մտադիր է Լոնդոնի կենտրոնում ստադիոն կառուցել

«Չելսին» Լոնդոնի «Բատերսի» ջերմաէլեկտրակայանի նախկին շենքը ակումբի համար տնային ստադիոնի վերածելու հայտ է ներկայացրել իշխանություններին: Բայց խնդիրն այն է, որ Թեմզա գետի ափին գտնվող «Բատերսին» Անգլիայի մայրաքաղաքի պատմամշակութային արժեքներից է եւ դա կարող է խանգարող հանգամանք դառնալ: Այդուհանդերձ, ակումբի սեփականատեր, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը խոստանում է պահպանել կառույցի տեսքը որպես ստադիոնի արտաքին դիզայնի պարտադիր բաղադրիչ:

ՆՈՐ ՏՈՆԱՑՈՒՅՑ

Մարտի 8-ից ապրիլի 7-ը՝ կանանց միամսյակ, ապրիլի 1-ից մայիսի 7-ը՝ խաբելու միամսյակ:

Նստացույց՝ խաղադաշտում. հենց հանդիպման ժամանակ

Սերբիայի առաջնության  «Ռադնիչկի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն, այլեւս չցանկանալով սպասել աշխատավարձերի ուշացումներին, որպես բողոքի նշան դիմել են կտրուկ գործողությունների: Հերթական տուրում «Սլոգայի» հետ հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչից անմիջապես հետո թիմն ամբողջ կազմով, ներառյալ դարպասապահը, երկու րոպե նստել են գազոնին՝ այդ կերպ արտահայտելով իր դժգոհությունը: Այնուհետեւ, բոլորն էլ վեր են կացել եւ համաձայնել «վերսկսել» հանդիպումը:   Աշոտ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մայիսի 5-9-ը առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Մայիսի 5-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին  սպասվում է անձրև և ամպրոպ:

Ռուս միլիարդատերը փեսայի համար Ավստրալիայում ֆուտբոլային ակումբ է գնում

«Սանկտ-Պետերբուրգ» Բանկային տան ներկայիս եւ «Զենիթ» ակումբի նախկին սեփականատեր Դավիդ Տրակտովենկոն, որը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից է, ձեռք է բերել Ավստրալիայի «Սիդնեյ» ՖԱ բաժնետոմսերի 90%-ը: Սպասվում է, որ գործարքի վերջնական ավարտից հետո փոփոխություններ կկատարվեն ինչպես ակումբի ղեկավար կազմում, այնպես էլ՝ թիմում: Մասնավորապես, լրատվամիջոցները գրում են, որ ակումբի ղեկը միլիարդատերը տալու է իր փեսային՝ Սքոթ Բարլոուին: Իսկ

Հովիկ Աբրահամյան. Միջոցառումը դադարեցնելը կլիներ հանցագործություն

ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան NEWS.am-ի հարցին մեկնաբանել է երեկ` մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքը չդադարեցնելու մասին որոշումը: «Միջոցառումը դադարեցնելը կլիներ իսկակական անխոհեմություն, ես կասեի հանցագործություն: Պատահարից վայրկյաններ անց մենք արագ խորհրդակցեցինք ոստիկանության պատասխանատուների եւ փորձագետների հետ, որոնք միանշանակ  պնդում էին, որ միջոցառումը կանգնեցնելն այդ պահին կարող է հանգեցնել  առավել լուրջ վտանգների: Նույնիսկ եթե խուճապ

Բռնկումից տուժածը կարծում է, որ կատարվածը սադրանք էր

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, երբ հանրապետության բարձրաստիճան ղեկավարներն այցելել են Հանրապետության հրապարակում տուժած երիտասարդներին` հիվանդանոցում, մի աղջիկ դիմել է ՀՀ նախագահին եւ ասել, որ իր կարծիքով՝ սա սադրանք էր ՀՀԿ-ի դեմ, եւ խնդրել պարզել հանգամանքները: Նախագահը հավաստիացրել է, որ արդեն սկսել են աշխատանքները:

Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան

Երևան, 3 մայիսի, 2012թ. Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 23-ից 29-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Լիանա Մանուկյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր եղբայրը: Լիանա Մանուկյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս: Հիշեցնենք, որ մինչև հունիսի 3-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է

Հայ գյուղացին դեռ սովետի ժամանակ առած հագուստի հույսի՞ն է

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում ՀՀԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը հայտարարեց, որ կոմունիստական կուսակցությունը խորհրդարան մտնելու դեպքում պատրաստվում է լուրջ գյուղափրկիչ ծրագրեր իրականացնել: «Գյուղի հարցը այսօր ամենաողբերգական հարցն է: Այ ես շատ եղա քարոզարշավի ժամանակ գյուղերում, գալիս են մարդիկ, բերանը ատամ չկա, գալիս են մարդիկ դեռևս սովետական Հայաստանի առած հագուստներով, գալիս են մարդիկ տարեցներն արդեն ծնկերը ծալվում

Orange Հիմնադրամն աջակցում է երիտասարդական «Բարև աշխարհ» նախագծին

Երեկ մեկնարկեց AIESEC-ի (Association Internationale des Etudiants en Sciences Economiques et Commerciales)` աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը, որը կտևի մեկ ամիս և որի շրջանակներում 11 տարբեր երկրներից Հայաստան ժամանած 17 արտասահմանցի կամավորները կարիերայի ուղղորդման և կողմնորոշման, սոցիալական հմտությունների զարգացման, հաղորդակցման և միջմշակութային հաղորդակցման կրթական սեմինարներ կանցկացնեն Երևանի, Գյումրու և Վանաձորի մի շարք

Orange-ի բաժանորդը կմասնակցի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին

Այսօր Orange-ն ամփոփեց UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները: Ընկերության գլխավոր խանութում մրցույթի արդյունքներով առաջինից վեցերորդ տեղերը գրաված մասնակիցներն այսօր ստացան իրենց մրցանակները: Գլխավոր մրցանակն է Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը և հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր

ՀՀ ոստիկանություն. քննարկվում է պատահարի պատճառի մի քանի վարկած

Մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները,  ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն անմիջապես արձագանքել են պատահարին: ՀՀ ոստիկանապետի հրամանով արդեն ձևավորվել են մի քանի ուղղությամբ աշխատող օպերատիվ խմբեր: Իրականացվում են այցելություններ հիվանդանոցներ,

Անիի ոստիկանությունը ընտրակաշառք բաժանողի հետևից ընկնելու փոխարեն հետապնդում է ՀԱԿ ակտիվիստներին

Քիչ առաջ «Ժողովրդավարական հայրենիք » կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը  Aravaot.am -ին բողոքեց, որ  Անիի տարածաշրջանի ոստիկանությունը մոտ 3 ժամ խոչընդոտել է  Մարալիկում գտնվող իր նախընտրական շտաբի աշխատանքները: Պարոն Մակեյանի ներկայացմամբ, ինքը ահազանգ է ստացել Արթիկի ու Մարալիկի շրջանի տարբեր գյուղերից այն մասին, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մասսայաբար ընտրակաշառք են բաժանում` 10 հազարական դրամ, ինքը ահազանգել

Հրդեհից տուժածները հիմնականում երիտասարդներ են. այրվել են նրանց դեմքերը, ոտքերն ու ձեռքերը

Հանրապետության հրպարակում հանկարծակի բռնկված հրդեհի պատճառով այրվածքներով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ տեղափոխված հարյուրավոր քաղաքացիներ ժամը 23-ն անց 30-ի դրությամբ դեռեւս շտապ բուժօգնություն էին ստանում: Բժիշկների` Aravot.am-ին տրամադրած տեղեկություններով, տուժածները հիմնականում երիտասարդ աղջիկներ ու տղաներ են: Այրվել են նրանց ձեռքերը, ոտքերը, դեմքն ու մարմնի այլ հատվածներ: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել 144 մարդ,

Մարգարիտ Եսայանը` «Էրեբունի» բ/կ-ից. «Բարեբախտաբար, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»

Քիչ առաջ «Առավոտը» կապվեց այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Մարգարիտ Եսայանի հետ, որը փոխանցեց. «Հիմա ես Էրեբունի բժշկական կենտրոնում եմ, այստեղ են տեղափոխվել  տարբեր աստիճանների վնասվածքներով թվով 25-30 երիտասարդներ, այստեղ են գտնվում նրանց ծնողներն ու հարազատները: Բարեբախտաբար, վիրավոր երիտասարդներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանց այստեղ բժիշկների կողմից ցուցադրվում է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031