Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրամովիչը մտադիր է Լոնդոնի կենտրոնում ստադիոն կառուցել

Մայիս 05,2012 11:11 Share

«Չելսին» Լոնդոնի «Բատերսի» ջերմաէլեկտրակայանի նախկին շենքը ակումբի համար տնային ստադիոնի վերածելու հայտ է ներկայացրել իշխանություններին:
Բայց խնդիրն այն է, որ Թեմզա գետի ափին գտնվող «Բատերսին» Անգլիայի մայրաքաղաքի պատմամշակութային արժեքներից է եւ դա կարող է խանգարող հանգամանք դառնալ: Այդուհանդերձ, ակումբի սեփականատեր, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը խոստանում է պահպանել կառույցի տեսքը որպես ստադիոնի արտաքին դիզայնի պարտադիր բաղադրիչ: Գործարքը կայանալու դեպքում «Չելսիի» նոր ստադիոնը կունենա 60 հազար նստելատեղ:
Լոնդոնյան ակումբի ներկայիս «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնը կառուցվել է 1877 թվականին՝ որպես թեթեւաթլետիկական մարզակառույց եւ ֆուտբոլային ստադիոնի վերածվել 1905 թվականին:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031