Գործարար Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է ցնցել նաեւ հանրապետությունը

Տիկին Համբարձումյանը նաեւ նշեց, որ այս պահին Հայաստանի ողջ գործարարները, այդ թվում՝ ինքը, ահավոր բարկացած են աուդիտորական խմբերի համար. «Սա վարչապետի մաֆիան է՝ աուդիտորական խմբերը: Ես ներդրում եմ միայն անում, ինձ պարտադրում են աուդիտ անել, ինչի՞ համար: Մարդ, որ ներդրում է անում, պիտի աուդի՞տ անի: Եթե մարդն աշխատի, ինքն իր հոժար կամքով աուդիտ կանի, դա իր համար շատ հարմար կլինի: Անգամ աուդիտորներն են ասում, որ սա պարտադիր բան չի: Ո՞նց անենք, հիմա մաֆիա-մաֆիա՞ խաղանք: Վարչապետի մենաշնորհն էլ աուդիտորական կազմակերպություննե՞րն են: Իրենք թելադրում են խաղի կանոններ, ստիպում գործարարներին ենթարկվել այդ խաղի կանոններին: Մենակ ես չեմ, ամբողջ գործարար միջավայրը միանալու է դրա դեմ: Ո՞նց կարելի է ներդրող մարդուն ասել՝ աուդիտ արա, լրացուցիչ փող տուր, ինչի՞ համար, երբ գործարանները կաշխատեն, երբ կվերջացնեն՝ թող գան անեն, բայց ոչ թե ներդրողին ասեն՝ արի, դու պարտավոր ես աուդիտ անել, փող տաս, այն էլ ո՞ւմ՝ մաֆիային»:
Ներկայումս Սիլվա Համբարձումյանը ուզում է ավարտել իր երկու գործարանների կառուցումը եւ Հայաստանում մի նոր ծրագիր իրականացնել. «Ուզում եմ բացել ախտորոշման կենտրոն. աղքատների համար՝ անվճար, հարուստների համար՝ 5 անգամ թանկ: Հայաստանում ամեն ինչ ունենք, ունենք լավ հիվանդանոցներ, բայց չունենք ախտորոշման լավ կենտրոն»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Երիցյանների ընկերությունը գնելով՝ չե՞ք զղջացել, գո՞հ եք արդյունքներից՝ նա պատասխանեց, որ գոհ է այնքանով, որ աշխատողներին պահել է. «Ես շահույթ չունեմ, ամեն ամիս ներդրում եմ անում, դեռ ներդրումները չեմ ավարտել, բայց չազատեցի մարդկանց, որը կազմում է 117 հոգի: Ես գոհ եմ, որ մարդկանց չազատեցի եւ անեծքի բուն չդարձա: Հիմա էլ գնել եմ Մոնումենտում գտնվող Երիցյանների տունը, շարունակելու եմ գնել Երիցյանների խանութը, օֆիսը, բիզնեսը»:
Լուրեր էին շրջանառվում, որ Ալբերտ Երիցյանը ուզում է Հայաստանից հեռանալ, դրա համար է վաճառում իր բիզնեսը: Սիլվա Համբարձումյանը վստահեցրեց, որ Երիցյանն ուզում է նոր բիզնեսով հանդես գալ Հայաստանում. «Ասում են՝ փախչում է, բայց Երիցյանը Հայաստանից չի փախչում, նա շատ մեծ հայրենասեր է, եւ կուզենամ իր նման հայրենասերներ մեր քաղաքում շատ լինեն»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































