Նեվադայի մարզական հանձնաժողովի գործադիր տնօրեն Քիտ Կայզերը հրապարակել է Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերի երաշխավորված հոնորարի չափը՝ 1-ին միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի գործող չեմպիոն Միգել Կոտոյի հետ մենամարտի համար, որը ռեկորդային է ԱՄՆ բռնցքամարտի պատմության մեջ:
Հանձնաժողովի պրոումոթերների կազմած պայմանագրում նշված է $ 32 միլիոն: Ընդորում, Մեյվեյյզերն այդ գումարը կստանա անկախ մարտի հեռարձակման իրավունքի վաճառքի մեծությունից:
Մինչ այս, ռեկորդակիրը Մայք Թայսոնն էր, որին խոստացվել էր $ 30 մլն.՝ 1977 թվականին Էվանդեր Հոլիֆիլդի հետ ռեվանշ մրցամարտի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: