Սերբիայի առաջնության «Ռադնիչկի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն, այլեւս չցանկանալով սպասել աշխատավարձերի ուշացումներին, որպես բողոքի նշան դիմել են կտրուկ գործողությունների:
Հերթական տուրում «Սլոգայի» հետ հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչից անմիջապես հետո թիմն ամբողջ կազմով, ներառյալ դարպասապահը, երկու րոպե նստել են գազոնին՝ այդ կերպ արտահայտելով իր դժգոհությունը: Այնուհետեւ, բոլորն էլ վեր են կացել եւ համաձայնել «վերսկսել» հանդիպումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: