Օրվա լրահոսը
ԲՀԿ-ն կոշտացնո՞ւմ է տոնայնությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում հանգրվանած «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն այսօր Արարատի մարզի Այնթապ համայնքում իր համագյուղացիներին կոչ անելով ձայն տալ ԲՀԿ-ին՝ հայտարարեց, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որը կարող է պատասխանատվություն ստանձնել եւ կրել Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար: «Եթե այս իշխանությունը այս կերպ վերարտադրվի», ըստ Ս. Ավետիսյանի, եւս 200 հազար
«Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն պահանջեց նաեւ իրեն պատասխանող ճանաչել Մաշտոցի պուրակի հարցով
ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանն այսօր արգելեց տեսանկարահանել իր վարույթում գտնվող՝ Մաշտոցի պուրակի հարցով քաղհայցով դատական նախնական նիստը: Նա հղում արեց Վարչական օրենսգրքի սահմանափակմանն այս կապակցությամբ, իսկ Aravot..am-ի դիտարկումը, թե «Զանգվածային լրատվության մասին» գործող օրենքն էլ նախատեսել է դռնբաց դատական նիստերին լուսանկարահանել, ձայնագրառել, ոչինչ չփոխեց: Դատարանը թույլատրեց «ձեռի հետ» միայն ձայնագրառելը: Այսօր նշանակվել էր
Որեւէ նմանություն տեսնո՞ւմ եք ՕԵԿ-ի ու «Ժառանգության» քայլերի միջեւ
Արդյո՞ք «Ժառանգությունն» իսկապես գնում է «Օրինաց երկրի» ճանապարհով։ Ցավոք՝ Հայաստանում քաղաքական բանավեճի մակարդակն այնպիսին է, որ կողմերը մեկ-երկու նախադասությունից հետո անցնում են անձնական վիրավորանքների, միմյանց մեղադրում «սեւ փիառ» իրականացնելու կամ զանազան մութ ուժերի ծառայելու մեջ, եւ արդյունքում՝ փաստերը երկրորդ պլան են մղվում։ Իսկ այս դեպքում ընդամենը պետք է կողք կողքի դնել երկու ուժերի՝ «Օրինաց երկրի»
ՀԺԿ նախկին անդամը պաշտպանում է Սերժ Սարգսյանին
ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն այսօր ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում չկա, սակայն մեզ հետ զրույցում փաստեց, որ քաղաքականությունից չի հեռացել։ -Կարելի՞ է ասել, որ այսօր լրիվ հեռացել եք ակտիվ քաղաքականությունից։ – Ոչ, ոչ, ես քաղաքականությունից դուրս չեմ եկել, ակտիվ եմ ու մասնակցում եմ ընտրական գործընթացներին, հանդիպում եմ մարդկանց հետ, բարեխոսում, համոզում։ – Հօգուտ ո՞ր քաղաքական
Մեկնարկում է Արոնյան-Կրամնիկ մրցամարտը
Վաղը Ցյուրիխում մեկնարկում է ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի 2-րդ համար, հայաստանցի Լեւոն Արոնյանի եւ նրան հաջորդող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի միջեւ մրցամարտը: Գրոսմայստերները խաղալու են վեց դասական պարտիա: Մրցաշարի կանոնադրությամբ, եթե պարտիան ավարտվի ոչ-ոքի մինչեւ երեք ժամը լրանալը, մրցակիցները պարտավոր են խաղալ մեկ արագ պարտիա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հմայակ Հովհաննիսյան. «Ժառանգությունը» կապկում է ՀՀԿ-ին. նրանք եկել են համաձայնության
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ միասնական շտաբը համարել էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը՝ Aravot.am-ին ասելով, որ իրենք չեն ուզում մասնակցել այդ շտաբի կազմավորմանը: Այս առնչությամբ այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Երբ մարդիկ անազնիվ բան են անում, մտացածին մահանաներ են բռնում: Անհեթեթ գնահատականներին ես չեմ ուզում արձագանքել: Մարդիկ այդ ազնվության թեստին չդիմացան: Մարդը
Լեւոն Զուրաբյան. «Ո՞նց կարող է ՀԱԿ-ը ֆինանսական խնդիրներ չունենալ»
Հատված ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից: – Ինչպե՞ս է ընթանում կոնգրեսի քարոզարշավը. օրերս ՀԱԿ–ի առաջնորդը հայտարարեց, որ ձեր հանդիպումների ժամանակ մարդկանց թիվը պակասել է։ – Նախ՝ ինչ վերաբերում է մարդկանց քիչ լինելուն, դա միայն Մասիսի միջոցառմանն է առնչվում, եւ չի կարելի ընդհանրացնել։ Իսկ ընդհանրապես քարոզարշավը նորմալ է ընթանում, միակ խնդիրը խայտառակ անհավասարությունն
Հմայակ Հովհաննիսյան. Կարող է Ծառուկյանի մի կողմում հեռախոսն եղել, մյուս կողմում՝ զենքը
Այսօր լրագրողների հարցին, թե ո՞վ է սուտ ասում Վարդան Օսկանյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը, վերջիվերջո ձեր կարծիքով պարոն Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման գնալիս զե՞նք է կրել, թե՞ հեռախոս է դա եղել՝ Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Անդրանիկ Մարգարյանն էլ էր միշտ զենք կրում: Այն երկրում, որտեղ Լիսկաներ կան, որտեղ կան մարզպետի անվան
Օձեր չեն հայտնաբերվել
Ապրիլի 19-ին Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հ. Օսիպյանից գրություն է ստացվել, որ դպրոցում նկատվել են հողագույն օձեր (վերջին անգամ ապրիլի 16-ին): Դպրոց է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Զննության արդյունքում` դպրոցի տարածքում օձեր չեն հայտնաբերվել: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարդիկ ինչպես պետք է հավատան հանդուրժողականության մասին Սերժ Սարգսյանի ճառերին
Որքան էլ ՍԵրժ Սարգսյանը քարոզարշավի այս օրերին կրկնի. «Մենք իրավունք չունենք ջրբաժանները գծելու շռայլություն մեզ թույլ տալ, պետք չէ քաղաքական վեճում սուր ելույթներից անցնել պիտակավորման», ակնհայտ է, որ ՀՀԿ առաջնորդի այդ հորդորները նախ եւ առաջ չի հարգում հենց իր իսկ հարազատ Հանրապետական կուսակցությունը՝ հավանաբար աչքի առաջ ունենալով նաեւ այդ հորդորները հնչեցնողի անսկզբունքայնությունը դրանց իրականացման հարցում։
Սուրեն Խաչատրյանը «շոյել» է Հմայակ Հովհաննիսյանի պատերը՝ ախորժակ պահելով տիրանալ դրանց
Այսօր հրավիրած ասուլիսում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրեն սպառնացող մարդու՝ Սենիկ Ջուլհակյանի հետեւում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ Հմայակ Հովհաննիսյանը պատմել էր, թե Ջուլհակյանն ինչ սպառնալիքներով է ուզում իրենից խլել իր տարածքը: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ՀՔՄ շենքում կա 4 սեփականատեր, բոլորից էլ ուզում է խլել տարածքը: Սուրեն
«Կցանկանայի 21-րդ դարի հայ աղջիկը չվազեր Մերսեդես S Class-ի և փողի հետևից». Տղաները 21-րդ դարի հայ աղջկա մասին
Աղջիկները հագնվում են հանուն այլ աղջիկների, որպեսզի մրցակցեն: Ասում է ժողովորդը: Դա իրական է, սակայն, եթե, աշխարհում այլևս չլինեին տղամարդիկ, նրանք կդադարեին հագնվել: Մեզ հետաքրքրեց տղամարդկանց կարծիքը 21-րդ դարի հայ աղջկա կերպարի և նրա փոփոխությունների մասին: Իսկ այն, ինչը մեզ հետաքրքրում է, անպայման բացահայտում ենք: 21-ամյա բլոգեր, հեռուստահաղորդավար Լևոն Բադալյանը կցանկանա, որ հայ աղջիկները գտնեին
Բախշյանը չի հավատում զենքով հանդիպման գնացողների ապաշխարությանը
Հատված «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ հարցազրույցից: – Դուք թթու, կծու խոսքեր ասելո՞ւ եք ՀՀԿ–ի հասցեին։ – Այո։ Այնքան թթու ու կծու խոսք, որ Հանրապետականն է լսել ինձանից, իր համար բոլորովին նորություն չէ: Ձեզ համար էլ նորություն չէ։ – Խոսքը նախկինին չի վերաբերում, այլ կոնկրետ այս շրջանին, որպեսզի «թույլ տան» խորհրդարան անցնեք։ –
Բաքվում մեծ նվաճում են համարում Եվրախորհրդարանի զեկույցները
Ադրբեջանցիները մեծ նվաճում են համարում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված զեկույցները, որոնք կիրառվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Ասոցացման պայմանագրերի բանակցություններում։ «Բանաձեւը Ադրբեջանի դիվանագիտության համար մեծ նվաճում է։ Թեպետ այդ փաստաթուղթը պարտադիր ուժ չունի, այնուամենայնիվ, շատ կարեւոր է, որ եվրոպական համայնքը, առաջատար երկրները վերստին ընդգծել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտությունը եւ Հայաստանին կոչ են արել
Հմայակ Հովհաննիսյանին ՀՀԿ-ն ճնշում է
Չնայած հանդուրժողականության կոչերին, իշխող կուսակցության կողմից լուրջ ճնշումներ են սկսել կիրառել Հայաստանի քաղաքագետների միության, մասնավորապես՝ Հմայակ Հովհաննիսյանի վրա: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց պարոն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ «Ես մեր աշխատակիցներին խստիվ արգելել էի խոսել այն ճնշումների մասին, որոնց ենթարկվում էր մեր կազմակերպությունը՝ հունվարից սկսած, երբ սկսեց հանրային լսումների շարքը: Ես հրաժարվում էի ընդհանրապես հաշվի
Արարատ Զուրաբյանը «Ժառանգության» հետ համահավասարազոր քաղաքական դաշինք էր ցանկանում
Հատվածներ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանի հետ հարցազրույցից: – Դուք ընդհանրապես գնո՞ւմ եք «Ժառանգության» շտաբ, մասնակցո՞ւմ եք որեւէ աշխատանքի։ – Ես հանդիպում եմ իմ ընկերներին, փորձում եմ աջակցել նրանց՝ ինչով կարող եմ, զուտ տեխնիկական աշխատանքով շտաբում չեմ զբաղվում եւ կարծում եմ, որ ամենակարեւոր էլեմենտը չի դա։ – Նեղացա՞ծ եք «Ազատ դեմոկրատներից»՝ «Ժառանգության»
Վահագն Խաչատրյան. «Սամվել Ալեքսանյանը թող բացատրի»
Հատված Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցից: – Պարոն Խաչատրյան, փաստորեն, Սամվել Ալեքսանյանն այսօր ուզում է բանավիճել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… – Սամվել Ալեքսանյանը թող հասարակության հետ երկխոսի ու բացատրի, թե ոնց է հնարավոր, որ շաքարավազը մենակ ինքն է ներկրում Հայաստան։ Ոնց է լինում, որ կարողանում է օղիները կեղծել,
Ծանր հանցագործություն կատարած հարկայինի աշխատակիցը 5 ամիս անց հայտնաբերվել է
Այսօր, ապրիլի 20-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետ համատեղ ոստիկանություն են բերման ենթարկել մի երիտասարդի։ Ինչպես Aravot.am–ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը Երևան քաղաքի Նորքի այգիների բնակիչ 43-ամյա Կարեն Կնյազյանն է։ Նրան Ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով։ Գ. Շամշյանը հայտնում է, որ
ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ
Հիսունից հետո ոչ թե պոեզիա, Այլ՝ միայն արձակ: Հիսունից հետո դժվար թե մտնենք ԲՀԿ ցուցակ:
«Քաղաքական ուժի էլեկտորատը նրանց հավաքներին ներկայացող մարդկանց բազմությունն է»
Ով ինչ ուզում է ասի, բայց լավագույն «սոցիոլոգիական հարցումը» նախընտրական հանրահավաքների մարդաքանակն է։ Անգամ եթե ընդունենք, որ այդ մարդիկ հավաքվում են վախի ազդեցության տակ, ստիպողաբար, իրենց ադմինիստրացիաների պահանջով, ապա սա այն մասսան է, որն այդ նույն սկզբունքով էլ քվեարկելու է։ Այնպես որ յուրաքանչյուր քաղաքական ուժի էլեկտորատը նրանց հավաքներին ներկայացող մարդկանց բազմությունն է՝ Երեւանում եւ մարզերում։
Ամեն ինչ «Контрабанда» կամ «Մաքսանենգություն» ֆիլմի մասին (Տեսանյութ)
«Առավոտ երիտասարդականն» իր ընթերցողին այսօրվանից տալիս է ևս մեկ նոր ժամանցի հնարավորություն: Այսուհետ կարող եք տեղեկանալ ինչպես հին, այնպես էլ նոր դուրս եկած ֆիլմերի մասին հենց մեր կայքում, իմանալ, թե աշխարհում ինչ հետաքրքիր մեկանբանություններ են արվել դրանց մասին, հնարավորության դեպքում տեսնել ֆիլմի թրեյլերը, իսկ երեկոյան, մեր ֆեյսբուքյան էջում, դիտել ֆիլմն ամբողջությամբ: Դրանք կլինեն բոլոր ժանրերի
Հավատացեք, որ չեք փոխվելու
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին անընդհատ հորդորում է չհավատալ այլոց խոստումներին, ինչը նույնն է թե` վստահել իրենց: Կառավարությունը ձախողել է իր իսկ ներկայացրած ծրագիրը, մարդկանց կենսամակարդակը ՀՀԿ-ի կառավարման տարիներին բացարձակապես չի լավացել: Նախորդ տարվա պետական բյուջեն փաստացի չի կատարվել, թեև ֆինանսատնտեսական ճգնաժամ չկար: Այս ամենի համար, սակայն, որևէ մեկը, թեկուզ բարոյական պատասխանատվության չի ենթարկվել: Նախագահը
Ոստիկանները հեռվից կոմունիստներին են լսել
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Կոմունիստական կուսակցությունը հանդիպումներ է ունեցել Մասիս քաղաքի եւ այնուհետեւ Արմավիրի մարզի ընտրողների հետ։ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց, որ հանդիպումներին 100-ից 150 անձ է մասնակցել եւ նրանց մտահոգող միակ հարցը երկրի ներկայիս սոցիալական ծանր վիճակն է։ Ռուբեն Թովմասյանը փոխանցեց, որ մարդիկ հոգնել են խոստումներից։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Սեռական գրգռվածության աստիճանը՝ պայմանավորված բույրով
Օծանելիքի բույրը ոչ միայն կարող է սեռական գրգռվածություն առաջացնել, այլեւ խանգարել: Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ եւ կնոջ, եւ տղամարդու պարագայում, օծանելիքի անցանկալի բույրը փչացնում է սեռական հարաբերությունը, թուլացնում դրանից առաջացած հաճույքը: Պարզվել է` նույն տղամարդը միեւնույն օծանելիքն օգտագործած տարբեր կանանց հետ սեռական հարաբերության ժամանակ նույն զգացողություններն է ունեցել, երբ փոխվել է բույրը, փոխվել է
Ի տարբերություն Զուրաբյանի, Քոչարյանը անվանիներից որեւէ մեկի ոչ փեսան է, ոչ ամուսինը
Aravot.am-ն այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից փորձել էր մեկնաբանություն ստանալ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ նախօրեին արած այն հայտարարության առնչությամբ, թե «ընդդիմության լիդերն այսօր «Ժառանգությունն» է, թեեւ մինչեւ ընտրարշավը բոլորը համոզված էին, որ ընդդիմության առաջնորդը ՀԱԿ-ն է»: Լեւոն Զուրաբյանը նախ ասել էր, թե ամեն մեկի կարծիքը հո չի մեկնաբանելու, ապա ավելացրել. «Նման մարդ չեմ ճանաչում, բայց
Բիլանն, այնուամենայնիվ կգնա «Եվրատեսիլ»
Ռուսաստանում շարունակում են քննարկել «Եվրատեսիլ 2012»-ի թեման, կրքերը չեն հանդարտվել: Դիմա Բիլանն ու Յանա Ռուդկովսկայան չեն թաքցնում իրենց զարմանքն ու հիասթափությունը: Օրերս Դիմա Բիլանը հայտարարել է, որ ինքը գնալու է Բաքու` հաղորդում է Loveradio.ru կայքը: «Ես կգնամ որպես հատուկ հյուր, որովհետեւ ինձ իսկապես հրավիրել են: «Եվրատեսիլի» տնօրինությունը ցանկանում է ինձ տեսնել Բաքվի բեմում ելույթ ունենալիս:
Երգչուհին որոշել է երեք երեխա որդեգրել
Երգչուհի Ալլա Պուգաչովան վատառողջ է: եվ չնայած նա ամեն կերպ փորձում է թաքցնել այդ փաստը, բայց դա այնքան էլ չի ստացվում: Բժիշկները երգչուհուն արգելել են խմելն ու ծխելը, բայց տիկինը շատ համառն է: Նույնիսկ Գալկինին չի հաջողվում կնոջը փրկել ալկոհոլային կախվածությունից, ինչը վերջին շրջանում առավել շատ է խանգարում բժիշկների աշխատանքին: Պուգաչովան հայտարարել է, որ մեռնել
Քարոզարշավ. ՀՅԴ-ն հանդիպեց առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ
Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր, «Էրեբունի պլազա» հյուրանոցային համալիրի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության եւ ՀՀ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ ՀՅԴ-ն ներկայացրեց նախընտրական իր ծրագրի առողջապահությանն առնչվող հատվածը։ Հանդիպմանը, որը կազմակել էր ՀՅԴ-ի ԳՄ-ին կից գործող առողջապահության հանձնախումբը, ներկա էին առողջապահական ոլորտը ներկայացնող տարբեր բուժհաստատությունների ներկայացուցիչներ, նաեւ առողջապահության նախկին
Ռուսաստանի 10 ամենահարուստ միլիարդատերերից հինգը կապ ունի սպորտի հետ
«Ֆորբս» հանդեսի հրապարակած Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենների ցուցակը գլխավորող տասը միլիարդատերերից հինգն այս կամ այն կերպ կապված է սպորտի հետ: Ալիշեր Ուսմանով` Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, Լոնդոնի «Արսենալ» ՖԱ համասեփականատեր: Վլադիմիր Պոտանին` հայտնի է Սոչիի օլիմպիական խաղերի մարզակառույցների շինարարությունում բազմամիլիարդանոց ներդրումներով: Միխայիլ Պրոխորով` Ռուսաստանի բիաթլոնիստների միության նախագահ: Վիկտոր Վեկսելբերգ` 2012 թվականից ֆինանսավորում է Սամարայի «Կռիլյա
Յանա Եգորյանը շարունակում է մեդալների բերքահավաքը
Ռուսաստանաբնակ հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը այս ամիս երրորդ լուրջ նվաճումն արձանագրեց: Նա Վլադիկավկազում անցկացված Ռուսաստանի առաջնության թրասուսերակիրների մենապայքարի եզրափակիչում խոցումների 15:13 տարբերությամբ հաղթեց Վիկտորիա Կովալյովային եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: Յանան այս ամսվա սկզբին Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել մենապայքարում եւ երկրորդ տեղը գրավել՝ թիմային պայքարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































