Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ նախկին անդամը պաշտպանում է Սերժ Սարգսյանին

Ապրիլ 20,2012 12:32

ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն այսօր ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում չկա, սակայն մեզ հետ զրույցում փաստեց, որ քաղաքականությունից չի հեռացել։

-Կարելի՞ է ասել, որ այսօր լրիվ հեռացել եք ակտիվ քաղաքականությունից։

Ոչ, ոչ, ես քաղաքականությունից դուրս չեմ եկել, ակտիվ եմ ու մասնակցում եմ ընտրական գործընթացներին, հանդիպում եմ մարդկանց հետ, բարեխոսում, համոզում։

– Հօգուտ ո՞ր քաղաքական ուժի եք բարեխոսում։

Ես նախագահ Սերժ Սարգսյանի համակիրն եմ ու հավատում եմ նրան որպես ՀՀԿի ծանր հրետանի, հիմնական շարժիչ ուժ։

– Սակայն ժամանակին ընդդիմադիր կեցվածք ունեիք։

Իհարկե,  եղել  եմ ընդդիմադիր, բայց դա չի  նշանակում, որ իմ ճակատին գրված է՝ հավերժ ընդդիմադիր:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30