Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Ժառանգությունը» կապկում է ՀՀԿ-ին. նրանք եկել են համաձայնության

Ապրիլ 20,2012 12:26

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ միասնական շտաբը համարել էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը՝ Aravot.am-ին ասելով, որ իրենք չեն ուզում մասնակցել այդ շտաբի կազմավորմանը: Այս առնչությամբ այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Երբ մարդիկ անազնիվ բան են անում, մտացածին մահանաներ են բռնում: Անհեթեթ գնահատականներին ես չեմ ուզում արձագանքել: Մարդիկ այդ ազնվության թեստին չդիմացան: Մարդը կապկեց Գալուստ Սահակյանի քայլը: Հեռացավ՝ դրանով իսկ անշուշտ վիրավորեց մեզ՝ որպես նախաձեռնության հեղինակների: Ես վստահ եմ, որ ՀՀԿ-ն իր քայլը կվերանայեր ու կուղարկեր այստեղ ոչ թե Գալուստ Սահակյանին, այլ Դավիթ Հարությունյանին, եթե «Ժառանգությունը» նրան չձայնակցեր»:

Նաե հավելեց. «ՀԱԿ-ի կուսակցությունները պակա՞ս են տուժել Ռոբերտ Քոչարյանի օրոք, քան Ժառանգությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը Քոչարյանի օրոք Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենն էր, ուներ պաշտոն: Պարզ ասեմ ձեզ՝ մարդիկ հրապարակային դաշտում արդարացում չեն գտնում իրենց քայլին: Մարդիկ ամեն տեղ դիմում են իրենց հարցով, թե ինչու եք խաթարում միասնական շտաբի աշխատանքները»:
Հարցին «Ժառանգությանը» կասկածո՞ւմ եք ՀՀԿ-ի հետ կուլիսային համաձայնության հարցում՝ նա պատասխանեց. «Ժառանգությունը կրկնեց ոչ միայն ՀՀԿ ներկայացուցչի քայլը, այլ բերում է այն նույն փաստարկները, որոնք փորձում էր օգտագործել ՀՀԿ ներկայացուցիչը: ՀՀԿ-ն էլ, «Ժառանգությունն» էլ ասում են, որ ողջ կոալիցիան է պատասխանատու երկրի այս իրավիճակի համար: Մինչդեռ եթե դու ընտրությունների արդյունքում թիվ ես քեզ համար նկարում՝ դու պետք է պատասխանատվություն կրես այդ նկարած թվի համար»: Հմայակ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ կա համաձայնության դաշտ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30