Օրվա լրահոսը

Կայացավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական` երրորդ հանդիպումը` մասնակցությամբ նրանում ընդգրկված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների: Նախորդ հանդիպմանը ԱԺ նախագահի առաջարկով հաստատված օրակարգի համաձայն, այսօր հրավիրվել էին նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ու անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ վերջիններս

Ավտովթար Երևան–Արմավիր ճանապարհին. կա վիրավոր

Այսօր ապրիլի 13-ին, ժամը 07։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան–Արմավիր ճանապարհի 17-րդ կմ–ի հատվածում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 54-ամյա Աշոտ Հովսեփյանի կողմից վարած «Սամանդ» մակնիշի Տ 6089 համարանիշի և Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ 48-ամյա Աշոտ Մովսիսյանի կողմից վարած «ՎԱԶ  2106» մակնիշի 12

Էլի՞ ՀՀԿ-ն է շարունակելու տնտեսությունն աճեցնել ու զարգացնել

 Ի տարբերություն մյուս կուսակցությունների, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում, գրեթե ոչ մի նորամուծություն չի առաջարկում: ՀՀԿ-ն ծրագրում որոշ ոլորտի մասին խոսելուց, պարբերաբար նշում է «շարունակելու ենք» բառը, որից կարելի է ենթադրել, որ կուսակցությունը համոզված է իր հաղթանակում, առաջիկա 5 տարում կրկին իշխող է լինելու ու շարունակելու է սկսած գործը: Օրինակ՝ ՀՀԿ ծրագրում գրված է՝

ՀՀԿ-ն փող չունի, որ Սամվել Ալեքսանյանին փոխանցի

Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում գումար փոխանցել իր կուսակից օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հաշվեհամարին։ «Մենք էլ չունենք»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ։ Օլիգարխին ոչնչով չի կարող ուրախացնել նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: «Դաշնակցությունը իր թեկնածուների համար է փող փոխանցում»,- ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։ Ավելին, եթե,ըստ նրա,  խորհրդարանը նորից համալրվի աղքատ օլիգարխներով, դա լավ խորհրդարան չի լինի։ Լրագրողները հետաքրքրվեցին,

«Քրիստոնեական» ծեծից մինչեւ Համզաչիմանի փառատոն

Ապրիլի 12-ին Գյումրիում նախատեսված ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնը բոյկոտվեց, իսկ նախաձեռնության հեղինակ, Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը ծեծվեց եւ հռչակվեց ազգի դավաճան: Համացանցում նրան վերաբերող բոլոր տեսագրություններն էլ հայհոյախառն մեկնաբանություններով են: Aravot.am-ը մշակույթի գործիչներին խնդրեց մեկնաբանել փառատոնի հետ կապված աժիոտաժը: «Ավելի ապուշ բան, քան շովինիստական մղումները, դժվար է պատկերացնել»,- ասաց Տիկնիկային թատրոն տնօրեն եւ

Ավտովթար Փարաքար գյուղի մոտ. «Գազ 24»–ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտոշարք)

Այսօր ապրիլի 13-ին, ժամը 05։30 սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան–Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի հատվածում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Էջմիածնի Արագած գյուղի բնակիչ 44-ամյա Սամվել Մարգարյանի կողմից վարած «Գազ 24» մակնիշի 63 ԼՍ 369 համարանիշի և Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի բնակիչ 44-ամյա Մրազ Մամոյանի կողմից վարած «Օպել» մակնիշի

ՀՅԴ թեկնածու.«Մալաթիայում ապերոները չեն, Կենտրոնի բնակիչներն են» (Տեսանյութ)

Հայտնի է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, ավելի ճիշտ` Բանգլադեշում մարդիկ հիմնականում «ապերոյականով», «գողական օրենքներով» են առաջնորդվում: Ուստի այդ համայնքի թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանից հետաքրքրվեցինք, լինելով ինտելիգենտ մարդ, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր պայքարն այդ համայնքում, շանսեր ունե՞ք: Նա պատասխանեց, որ թյուր է այդ պատկերացումը, թե այդ կարգի մարդիկ են համայնքի բնակիչները.

Արթուր Բաղդասարյան. «Եթե դուք փող չունեք, ուրեմն դուք մարդ չե՞ք» (Տեսանյութ)

ՕԵԿ-ն ընտրվելու դեպքում խոստանում է խելք ունեցող, բայց փող չունեցող պոտենցիալ ձեռներեցների համար ստեղծել պետական երաշխիքների հիմնադրամ: Այդ հիմնադրամը պետք է երաշխիք տա բանկերին, վերջիններս էլ` փող, որ շարքային քաղաքացին էլ կարողանա բիզնես ստեղծել: Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մեր հարցին` եթե գործերը ձախ գնան, բիզնեսը տապալվի, այդ դեպքում պետությո՞ւնը պետք է վճարի

Բլոգեր Տիգրան Քոչարյան. Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը անբարոյականություն է, սրբապղծություն

 Այսօր «Արմատ» ակումբում բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը եւ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, բլոգեր Վահրամ Միրաքյանը խոսեցին վերջերս Գյումրիում ադրբեջանական փառատոնի անցկացման դեմ ցույցի եւ փառատոնի կազմակերպիչների մասին: Հիշեցնենք, որ Գեորգի Վանյանի կողմից ապրիլի 12-ին նախատեսված ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Գյումրիում տապալվեց հասարակության ճնշման տակ, քանի որ 20 տարի առաջ այդ օրը Մարաղայում ադրբեջանցիների

Արթուր Բաղդասարյան. «ՕԵԿ-ը կարձագանքի Տեր-Պետրոսյանի հայտարարությանը» (Տեսանյութ)

ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ իրենց հիմնական թիրախը ՀՀԿ-ն է եւ իր «կույրաղիքը»` ՕԵԿ-ը: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանից մեկնաբանություն խնդրեց: Ի պատասխան` նա նշեց. «ՕԵԿ–ը կարձագանքի սահմանված կարգով»: Իսկ թե որ կարգն է դա` նա չմանրամասնեց: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Միավորված հայերը» նախընտրական մի հանդիպում է ունեցել

Քարոզարշավի մեկնարկից արդեն անցել է հինգ օր, սակայն «Միավորված հայեր» կուսակցությունը կարծես թե շարունակում է լռել: Aravot.am-ը կուսակցության մամուլի քարտուղար Արսեն Ավագյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ծրագրեր ունեն, ինչպե՞ս են հանդես գալու քարոզարշավի ընթացքում: Պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն 13 շտաբ են բացել, Աբովյանում էլ հանդիպում են ունեցել ընտրողների հետ: Առաջիկա օրերին նոր շտաբ կբացվի Աջափնյակ

Ըստ Ծառուկյանի՝ «թույլերը» ԲՀԿ-ի դեմ սեւ PR են անում

«Սկսում են ցեխ շպրտել»,- այսպես արձագանքեց Գագիկ Ծառուկյանը Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ է մտածում ինքն այն մասին, որ երեկ կայքերից մեկը հրապարակել էր փաստահավաք խմբի զեկույցը, որում խոսվում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի մարտիմեկյան իրադարձություններին մասնակցության մասին: Ծառուկյանն ասաց, որ անկախ ամեն ինչից, ինքը եղել է եւ շարունակելու է լինել ժողովրդի կողքին ու պատրաստ է տուժել, վնասներ

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ հայտարարությունը Քաջարան գյուղի և հարակից տարածքներին առնչվող խնդիրների վերաբերյալ

Հարգելի քաղաքացիներ, ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ընկերությունը, որպես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնական բաժնետեր, անհրաժեշտ է համարում իր դիրքորոշումը ներկայացնել ՀՀ Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու և այդ տարածքները ԶՊՄԿ-ին տրամադրելու շուրջ ծագած իրավիճակի կապակցությամբ: ՀՀ Կառավարության հիշատակված որոշումը բնապահպանական և այլ ուղղվածության որոշ հասարակական կազմակերպությունների, խմբերի և առանձին

ՎԵՐՋ ԵՎ ՍԿԻԶԲ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ վեցերորդ ՎԵՐՋ ԵՎ ՍԿԻԶԲ Չնայած Նազենիի էդ հաղորդման կրկնությունը չհաջողացրի տեսնել, Կարենի ու իր նորաստեղծ ընտանիքի մասին գուցեեւ ձեզ ավելի շատ տեղեկություններ հայտնեցի, քան Նազենին ու իր հաղորդման էս երկու հերոսներն են հեռուստադիտողներին հայտնել, եւ վանաձորցի բանաստեղծուհի Անթառանյան Լենան էլ  էս միանգամայն  չափահաս նորապսակների մասին ինձ էսքան  տեղեկություն

Լյովա Խաչատրյան. «Ես ինձ սենատոր եմ համարել» (Տեսանյութ)

«Իմ հիմնական հակառակորդը եւ մրցակիցը ժամանակն է, որովհետեւ մտածում եմ` կհասցնե՞մ ներկայացնել ինձ, թե չէ: Բոլոր հինգ մրցակիցներս էլ արժանի մրցակից են, բայց իմ հիմնական հակառակորդը ժամանակն է: Ես ամեն օր աշխատել եմ, 12-14 տարի իմ տունը գիշեր ցերեկ եղել է շտաբ: Ոչ մեկն ինձ պարոն պատգամավոր չի ասել, ես ինձ սենատոր եմ համարել, այսինքն`

Ավտովթար Արցախի փողոցում. կան վիրավորներ

Այսօր, ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9-ի սահմաններում Արցախի փողոցի 20 շենքի դիմաց իրար են բախվել Երևանի բնակիչ, 43–ամյա Վարյա Մոսոյանի վարած «Օպել» մակնիշի 06 ՏԼ 635 համարանիշի և Երևանի բնակիչ 56-ամյա Անանիա Ավետիսյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 63 ՏՕ 495 համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «Էրեբունի»

Ինչո՞ւ է ՀԱԿ-ը թիրախ դարձնում ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին՝ անտեսելով ԲՀԿ-ն

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ընտրությունների թեմայով քննարկման էին հրավիրված թիվ 8 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ թեկնածուները եւ անկուսակցական Գագիկ Պետրոսյանը: Վերջինս, ինչպես նաեւ ՀՀԿ ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը չէին եկել հանդիպման՝ առանց որեւէ բացատրության: ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը նշեց, որ երկար տարիներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում իշխանության ներկայացուցիչներն էին միայն առաջադրվում.

Մաքսային եւ հարկային նոր լսարաններ՝ տնտեսագիտականում

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հովանավորությամբ հիմնանորոգված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած՝ մաքսային մասնագիտացված երեք լսարանների բացումը: Համատեղ կրթական ծրագրերի իրականացման եւ ՊԵԿ նախագահի կողմից ցուցաբերած նյութատեխնիկական աջակցության համար համալսարանի ռեկտորատի կողմից ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին շնորհվեց «ԵՊՏՀ բարեկամ» պատվավոր կոչումը: Իր ելույթում ԵՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց,

Սամվել Ալեքսանյանն ունի 25000 բարեկա՞մ (Տեսանյութ)

Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված  անկուսակցական թեկնածու Տիգրան Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ընտրազանգվածի ո՞ր հատվածի հետ են հույս կապում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նշված ընտրատարածքի բնակիչների մեծամասնությունը նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի ծանոթ-բարեկամներն են: Պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հանգամանքի հաշվարկմամբ հանդերձ՝ ուզում եմ ներկայացնել, որ 2007 թվականին շուրջ 60.000 ընտրողներից 25000 մարդ

ՀԱԿ անդամ. «ԲՀԿ-ն միայն պաշտոնապես է ընդդիմություն, ընտրակեղծիքներին էլ մասնակցություն չունի»

Թիվ 8 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանի տան դուռը թակել են ՀՀԿ ներկայացուցիչներն ու առաջարկել ձայնը տալ Հանրապետական թեկնածուին:  Այսօր այդ մասին պատմեց ինքը՝ Արթուր Եղիազարյանը՝ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած ընտրական գործընթացների թեմայով քննարկմանը: ՀՀԿ-ի անունից հանդես եկող ընտրակաշառք բաժանողները չեն հասցրել իրենց դրամական առաջարկը ներկայացնել, քանի որ, ինչպես նշեց ՀՅԴ

Տիգրան Գրիգորյանը իր մրցակիցներ Սամվել Ալեքսանյանին եւ Նիկոլ Փաշինյանին 1000-ական դրամ նվիրեց

«Մենք իսկապես բազմազանություն ենք ապահովում»,-այսօր հայտարարեց թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Գրիգորյանը՝ վերջ դնելով այն խոսակցություններին, թե ինքն ընդամենը առաջադրվել է մասնակցության համար, քանի որ իրական պայքարը գնալու է նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ Սամվել Ալեքսանյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Պարոն Գրիգորյանը սիմվոլիկ ֆինանսական ներդրում կատարեց՝ 1000-ական դրամ փոխանցելով իր մրցակիցների հաշվեհամարին: Նա կարծում

ՀԱԿ-ը քայլեր է առաջարկում ոստիկանությանը

Ապրիլի 13-ին ՀՀ Ոստիկանությունը կազմակերպել էր «Ընտրություններին ընդառաջ» թեմայով կլոր սեղան-հանդիպում և համապատասխան հրավերներ ուղարկել ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքին: «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի ընտրական շտաբը լիազորել էր Տիգրան Սեդրակյանին` ներկայացնելու դաշինքի տեսակետները այդ միջոցառման ընթացքում: Համաձայն սահմանված օրակարգի` միջոցառման վերջում նախատեսվում էր կուսակցությունների ընտրական շտաբերի ներկայացուցիչների ելույթներ: Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստել էր

Ծառուկյան. «Ժառանգությունը» շատ փոքր է

«Ժառանգությունը շատ փոքր է, որ պահանջի»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում «Ժառանգության» պահանջին, որ ընտրությունների համատեղ վերահսկման շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ պարտադիր պետք է լինի կուսակցությունների առաջին դեմքերի ստորագրությունները, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա նաեւ հավելեց. «Եթե «Ժառանգությունը» համապատասխան խաղեր ունի կատարելու, թող կատարի: Ով պետք է՝ դա ստորագրել է, ԲՀԿ-ն էլ միշտ հայտարարել

Արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել

Արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ը արձակուրդում են գտնվելու նախընտրական գործընթացներում ներգրավված  հետևյալ պաշտոնատար անձինք` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար     Վարդանյան Մանուկ Ռազմիկի   ՀՀ քաղաքաշինության նախարար     Վարդանյան Վարդան Նահապետի   ՀՀ առողջապահության նախարարի 1-ին տեղակալ     Դարբինյան Հայկ Մելիքի ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ    Պողոսյան Վահան Ռաֆայելի ՀՀ

Արցախյան էսքիզներ

Հայաստանցի դպրոցականներն ու ուսանողները հյուրընկալվեցին արցախյան մանկապարտեզում, դպրոցում եւ զորամասում «Երիտասարդության կամք» երիտասարդական հ/կ-ն օրերս նախաձեռնել էր ռազմահայրենասիրական ծրագիր դեպի Արցախ՝ նվիրված Մատաղիսի ազատագրման 18, եւ Հայկական բանակի 20-ամյակներին: «Երիտասարդության կամքի» պատվավոր անդամ Արման Զոհրաբյանը զոհվել էր Մատաղիսի ազատագրման համար մղվող մարտում: Ծրագրին մասնակցեցին Երեւանի թիվ 50 դպրոցի (դպրոցի ՆԶՊ դասարանը կրում է Արման Զոհրաբյանի

Գավաթը կվիճարկեն «Շիրակը» եւ «Իմպուլսը»

Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2011/2012 խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պատասխան հանդիպումը: Երեւանում «Միկան» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին», որին առաջին խաղում նրա դաշտում հաղթել էր նվազագույն 1:0 հաշվով: Գյումրեցիները, որոնք այս մրցաշրջանում հաջող մրցելույթներ են ունենում, աչքի ընկան կամային որակներով եւ 2:1 հաշվով առավելության հասնելով՝ երկու հանդիպումներում հասան ոչ-ոքիի: Սակայն մրցակցի դաշտում ավելի շատ գնդակ

Ռոբերտ Շտիգլից. «Արթուր Աբրահամի ուժը երկրորդ միջին քաշային կարգին չի բավականացնում»

WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի կարծիքով՝ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի համար զգալիորեն դժվար է պայքարել ավելի բարձր քաշային կարգում: Սպասվում է, որ Աբրահամի հաջորդ մրցակիցը լինելու է մայիսի 5-ին կայանալիք Ռոբերտ Շտիգլից-Ջորջ Գրաուվզ դիմակայության հաղթողը: Այս մասին քաջատեղյակ գերմանացին արդեն իր կարծիքն արտահայտել է «Sportbox»

«ՎԱԶ 2106»–ն ու «ՎԱԶ 21214»–ը բախվել են «ԲՄՎ Իքս–5»-ին. կան վիրավորներ (ֆոտոշարք)

Երեկ, ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։20-ի սահմաններում Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Էջմիածնի հին խճուղու հետ հատվող խաչմերուկի հարևանությամբ, «ՎԱԶ 22106» մակնիշի 68 ՍՕ 632 համարանիշի վարորդը, ում տվյալները ճշտվում են, ընդհարվել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող «Ավտոճանապարհային մեքենաներ»

Բեմական զուգընկերությունը «կլրացվի» ընտանեկանով

Օպերային երգիչներ Գեւորգ Հակոբյանն ու Աննա Այվազյանը կամուսնանան Օպերային արվեստում ամուսնական զույգերի ներկայությունը հաճելի է այն առումով, որ ձեւավորվում է ավելի քան ջերմ ու ամուր ստեղծագործական մթնոլորտ: Մյուս կողմից՝ մեկ հարկի տակ գտնվելը նպաստում է ամուսինների նաեւ գեղարվեստական համախոհությանը: Չի բացառվում, որ աշխարհահռչակ ամուսնական այնպիսի զույգերի, ինչպիսիք են Ռոբերտո Ալանիան ու Անջելա Գեորիուն, Նիկոլայ Գյաուրովն

Հիլարի Քլինթոնը գրազ է եկել եւ մոտ է այն կրելուն

Հինգշաբթի օրը մեկնարկած Հոկեյի ազգային լիգայի (NHL) փլեյ-օֆֆի հանդիպումներն անտարբեր չեն թողել նաեւ ԱՄՆ-ի ու Կանադայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ Հիլարի Քլինթոնին եւ Ջոն Բերդին: Վաշինգտոնում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ նրանք գրազ են եկել, թե ո՞վ կհաղթի` «Նյու Յորք Ռեյնջերսը», թե՞ «Օտտավա Սենատորսը»: Գրազի պայմանը հետեւյալն է. պարտվողը պետք է հասարակության առջեւ դուրս գա մրցակից թիմի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031