Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն փող չունի, որ Սամվել Ալեքսանյանին փոխանցի

Ապրիլ 13,2012 17:25

Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում գումար փոխանցել իր կուսակից օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հաշվեհամարին։ «Մենք էլ չունենք»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ։

Օլիգարխին ոչնչով չի կարող ուրախացնել նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: «Դաշնակցությունը իր թեկնածուների համար է փող փոխանցում»,- ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։ Ավելին, եթե,ըստ նրա,  խորհրդարանը նորից համալրվի աղքատ օլիգարխներով, դա լավ խորհրդարան չի լինի։ Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ պարոն Մինասյանի սիրտը չի լցվում տեղեկանալով, որ օլիգարխը բազմազավակ է եւ չի կարող նրանց բերանից հաց կտրել հատուկ ընտրարշավի ծախսերը հոգալու համար. «Եթե մեր բոլոր բազմազավակ գործարարները, ովքեր որ կհիմնավորեն, որ ունեն բնակարանի կարիք եւ 5 եւ ավելի երեխա, մենք մեր իշխանության օրոք դրանց կհատկացնենք ամեն երեխայի համար միջինը 60 հազար դրամ եւ բնակարան»։

«Օրինաց երկիրն» ընդհանրապես մտադիր չէ ընտրությունների ընթացքում որեւէ մեկին փող տալ եւ մյուսներին էլ է նույնը կոչ անում չբաժանել։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30