Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Ես ինձ սենատոր եմ համարել» (Տեսանյութ)

Ապրիլ 13,2012 16:29

«Իմ հիմնական հակառակորդը եւ մրցակիցը ժամանակն է, որովհետեւ մտածում եմ` կհասցնե՞մ ներկայացնել ինձ, թե չէ: Բոլոր հինգ մրցակիցներս էլ արժանի մրցակից են, բայց իմ հիմնական հակառակորդը ժամանակն է: Ես ամեն օր աշխատել եմ, 12-14 տարի իմ տունը գիշեր ցերեկ եղել է շտաբ: Ոչ մեկն ինձ պարոն պատգամավոր չի ասել, ես ինձ սենատոր եմ համարել, այսինքն` իմ ընտրատարածքի ժողովրդի ներկայացուցիչն եմ եղել: Ես իմ ընտրողների խոսնակն եմ եղել, եւ հիմա նրանք բոլորն իմ քարոզիչներն են, ես այսօր կարող եմ ասել, որ 60 հազար քարոզիչ ունեմ: Շենգավիթցի մեկը եկավ, ասաց, ուզում եմ ծանոթանալ ձեզ հետ, իմ մածուն բերողը Թթուջուր գյուղից է, այնքան գովեց ձեզ, որ եկել եմ անձամբ տեսնեմ»,- հայտարարեց թիվ 12 ընտրատարածքում, որը հենց Շենգավիթն է ընդգրկում, առաջադրված, ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը, որը նախկինում պատգամավոր էր դարձլ մեծամասնական ընտրակարգով՝ Ապարանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 14 ընտրատարածքից:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30