Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Երևան–Արմավիր ճանապարհին. կա վիրավոր

Ապրիլ 13,2012 17:38

Այսօր ապրիլի 13-ին, ժամը 07։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան–Արմավիր ճանապարհի 17-րդ կմ–ի հատվածում։

Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 54-ամյա Աշոտ Հովսեփյանի կողմից վարած «Սամանդ» մակնիշի Տ 6089 համարանիշի և Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ 48-ամյա Աշոտ Մովսիսյանի կողմից վարած «ՎԱԶ  2106» մակնիշի 12 ՕԼ 217 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ  2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Արևիկ գյուղի բնակիչ 51-ամյա Սուսաննա Մովսիսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղափոխվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում աշխատել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները՝  հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով երկու ավտոմեքենաները տեղափոխվել են Էջմիածնի տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30