Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Արցախի փողոցում. կան վիրավորներ

Ապրիլ 13,2012 16:24

Այսօր, ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9-ի սահմաններում Արցախի փողոցի 20 շենքի դիմաց իրար են բախվել Երևանի բնակիչ, 43–ամյա Վարյա Մոսոյանի վարած «Օպել» մակնիշի 06 ՏԼ 635 համարանիշի և Երևանի բնակիչ 56-ամյա Անանիա Ավետիսյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 63 ՏՕ 495 համարանիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել «Օպել»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 57-ամյա Աշոտ Կիրակոսյանը և 53-ամյա Խաչիկ Վարդանյանը։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30