Օրվա լրահոսը

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ԿՈԴԱԿ»-ԻՑ

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «Կոդակ» ֆիրմայի ներկայացուցիչները սեմինար անցակացրին: «Առավոտի» հետ զրույցում «Կոդակ» ֆիրմայի ներկայացուցիչ Աննա Զերզելեն ասաց, որ նմանատիպ սեմինար-շփում Հայաստանում ունեցել են չորս տարի առաջ: Ա. Զերզելեն տեղեկացրեց, որ երեւանյան սեմինարի ընթացքում նրանք կպատմեն ժամանակակից տեխնիկայի եւ նրա հնարավորությունների մասին, ինչպես նաեւ ժապավենի, թվային կրիչների ընդհանրությունների, առանձնահատկությունների ու տարբերությունների մասին: Ա. Զերզելեն չմոռացավ հայտնել,

ԱՍՊԻՐԱՆՏԻ ԳԻՐՔԸ

Ինչպե՞ս են զարգացել ու զարգացման ի՞նչ հեռանկարներ ունեն հայ-ամերիկյան հարաբերությունները: «Հայաստան- ԱՄՆ հարաբերությունները 1991-2000թթ» աշխատության հեղինակ Սեւակ Մելիքյանը երկար ուսումնասիրել ու գտել է այս հարցերի պատասխանները: Երիտասարդը, ով ԳԹԿ գլխավոր մասնագետ է, նկատեց, որ 90-ականներին հայ-ամերիկյան փոխհարաբերություններին միայն որոշ հոդվածներում են անդրադարձել, իսկ ավելի ընդգրկուն ինֆորմացիա այդ թեմայով չկա: «Փորձել եմ ամբողջացնել, ընդհանրացնել երկուստեք հարաբերությունները՝

Ձգձգված առաջնախաղ

«Արատայի առասպելները»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացման առաջնախաղ էր: Հանդիսականի դատին հանձնվեց Աննա Պետրոսյանի (բազմաթիվ պիեսների, վեպերի, պատմվածքների հեղինակ է) «Արատայի առասպելները» թատերասքը՝ Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ: Ներկայացման առանցքում ժամանակի երախում կուլ գնացած կամ թշնամու ձեռքով ոչնչացված ազգային ճշմարտություններն են, որոնք վեր են հանվում մոռացության մոխիրներից: Ո՞վ է նախահայր Հայկը` անվանի եւ քաջ

ԱՐՎԵՍՏԻՑ ՀԵՌՈՒ ԵՍ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՍ

Այս համոզումն ունի ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը Մշակութային քաղաքականություն ասելով՝ երկար ժամանակ պարզունակ պատկերացումներ էին դրվում շրջանառության մեջ, չկարեւորելով այն հանգամանքը, որ տարբեր տրամաչափի միջոցառումների ընթացքում մշակութային բովանդակության նյութերի մատուցումը, քարոզչական բլոկների ստեղծումը մշակութային քաղաքականության բաղադրիչներից են: Այս կարծիքին է վերջերս Պեկինում բացված 4-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնող միակ արվեստագետ, նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ): 80

ԱԹԵՆՔՈՒՄ ՌՈՒՄԲԵՐ ԵՆ ՊԱՅԹԵԼ

Երեքշաբթի օրը Հունաստանի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է որոտացել: Նախ, պայթել է Աթենքում Շվեյցարիայի դեսպանության մոտ ականապատված մի փաթեթ: Ավելի ուշ հունական ոստիկանությունը վերահսկող պայթեցմամբ ոչնչացրել է եւս մեկ ռումբ, որը փաթեթավորված վիճակում գտնվել է բուլղարական դեսպանատանը: Ոստիկանությունը նաեւ վնասազերծել է կասկածելի մի փաթեթ, որը հայտնաբերվել է երկրի խորհրդարանի մոտ կայանված փոստային ծառայության ավտոբեռնախցիկում: Փաթեթը

ՏԵՍՆԵՍ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԱՅԵՐԵՆ ՃԱՌ ԿԱՍԻ՞

Համացանցում հայտնվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ծննդյան 70-ամյակի առիթով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի շնորհավորական ուղերձի տեսագրությունը: Այն արվել է Նազարբաեւի ծննդյան օրը՝ հուլիսի 6-ին: Ղազախստանում հուլիսի 6-ին միաժամանակ նշում են նաեւ Աստանա քաղաքի հիմնադրման օրը: Այդ երկու իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի առաջնորդը ղազախերեն ճառ էր ասել, որը հրճվանք է առաջացրել ոչ միայն նախագահի ծննդյան կապակցությամբ

PKK-Ն ՀՐԱԴԱԴԱՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է

PKK-ն որոշում է կայացրել նոյեմբերի 1-ին ավարտվող միակողմանի զինադադարը երկարացնել մինչեւ հաջորդ տարվա Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Firat գործակալությանը: PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք կայուն խաղաղության համար թուրքական իշխանություններին առաջարկում են 5 քայլ կատարել. զինվորական եւ քաղաքական շրջանակներում գործողությունների դադարեցում, բաց թողնել անտեղի կալանված քուրդ քաղաքական գործիչներին,

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Զենքով բեռնված Ռուսաստանի ներքին զորքերի առաջին ինքնաթիռը Օրենբուրգից ժամանել եւ վայրէջք է կատարել Քաբուլի միջազգային օդանավակայանում: BBC-ի փոխանցմամբ, հրազենի եւ դրա համար նախատեսված ռազմամթերքի մատակարարումը, որի հասցեատերը աֆղանական ոստիկանությունն է, իրականացվել է Աֆղանստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ պայմանավորվածության շրջանակներում: Ընդհանուր առմամբ սպասվում է, որ աֆղանական ոստիկանությանը ռուսական զենք մատակարարելու նպատակով 16 նման չվերթ կիրականացվի:

Ընտրություններում հաղթած կուսակցությունը իշխանություն չի ձեւավորի

Ղրղըզստանի ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունը՝ «Աթա-Ժուրտը», երկրի խորհրդարանական ընտրություններում պատգամավորական ամենաշատ մանդատներն է ստացել: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է երկրի ԿԸՀ նախագահ Ակլիբեկ Սարիեւը: Չնայած դրան, կառավարությունը, ըստ ամենայնի, կձեւավորի ոչ թե այդ կուսակցությունը, այլ՝ գործող նախագահ Օտունբաեւային մոտ կանգնած քաղաքական ուժերը: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում արգելքի անհրաժեշտ շեմը հատել է ընտրություններին մասնակցած 29

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան համատեղ ատոմային զենք են ստեղծում

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ատոմային զենքի համատեղ մշակման եւ փորձարկման շուրջ համագործակցության պայմանագիր են ստորագրել: Համաձայն երկու երկրների կառավարությունների ծրագրերի, Բրիտանիայում կտեղակայվի հետազոտական կենտրոն, իսկ ֆրանսիական կողմը պատասխանատու կլինի զենքի փորձարկման համար: Միջուկային մոդելավորման կենտրոնը կկառուցվի Ֆրանսիայի արեւելքում, Ջիոն քաղաքից 45 կիլոմետր հեռու: Այդ մասին, վկայակոչելով նախագահ Սարկոզիի աշխատակազմի տարածած հայտարարությունը, փոխանցում է BBC-ն: Ենթադրվում

ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Քաղաքացիական ծառայողներն առաջիկայում հնարավորություն կստանան վերապատրաստվելու Երեւանի պետական համալսարանում ու Գեղարվեստի ակադեմիայում: ԵՄ ֆինանսավորմամբ ու «Տեմպուս» ծրագրի շրջանակներում այս բուհերում դասընթացներն իրականացնելու համար ստեղծվել են համապատասխան կենտրոններ: «Վերապատրաստումն իրականացնելու են ոչ միայն տեղացի, այլեւ արտասահմանյան լավագույն մասնագետները: ԵՊՀ-ի հետ երկար տարիներ համագործակցել ենք ու բավականին լավ արդյունքներ գրանցել, չնայած այս կարգի հնարավորություններ՝ լսարանային ու տեխնիկական

«Անընդհատ հետ ենք գնում»

«Հայաստանը տեղեկատվական եւ հաղորդակցական բնագավառի տարածաշրջանային մրցապայքարում հետ է մնում»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը: Որպես ասվածի ապացույց՝ նա բերեց Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա հրապարակած տվյալները, որտեղ Հայաստանը ցանցային պատրաստվածության մակարդակով 133 երկրների շարքում 101-րդն է, անհատների պատրաստվածության բաղադրիչով մեր

«Հատուկ վերաբերմունք չկա»

Երիտասարդ գիտնականները դժգոհում են  գիտական ֆինանսավորման պակասից Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) ստեղծման ժամանակ շատ գիտնականներ, հատկապես՝ երիտասարդները, հույսեր էին փայփայում, որ այսուհետեւ գոնե գիտական թեմաների ֆինանսավորման հարցում կարգուկանոն կհաստատվի: Նրանցից շատերը կարծում էին, թե նշված կառույցի հիմնումից հետո ծանրության կենտրոնը ակադեմիական մաֆիայից կտեղափոխվի պետական մի օղակի կողմ, որի ի հայտ գալու նպատակներից է վերջ դնել

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ՝ ԹԻՎ 30 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Մանկավարժները դատի են տվել տնօրենի պաշտոնակատարին Երեւանի թիվ 30 գիշերօթիկ դպրոցն այլեւս ավագ է: Մամուլն անդրադարձել է այն խնդրին, որ հունիսի կեսերից դպրոցում տնօրենի պաշտոնակատար աշխատող Դոնարա Աղաջանյանը այս ուսումնական տարվա սկզբին հեռացրել է շուրջ մեկ տասնյակ ուսուցիչների՝ պատճառաբանելով, թե նրանք չունեն բավարար կրթություն: Ուսուցիչների պնդմամբ, ոչ միայն ոտնահարվել են Աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները,

Թատրոնի վերականգնումը

Օրերս Երեւանում կայացավ «Արդի դրամատուրգիայի միջազգային բաց փառատոն», որի նպատակն էր պարզաբանել, թերեւս, ոչ միայն ժամանակակից թատերագրության հրատապ խնդիրները, այլեւ ընդհանրապես թատրոնի տեղը մեր իրականության մեջ։ Ինչ խոսք, նախաձեռնումն ինքնին կարող է միայն ոգեւորել թատրոնի մարդկանց եւ, ինչու չէ, բոլոր նրանց, ովքեր ընդհանրապես հետաքրքրվում են թատրոնով։ Բայց հիմա մեր խնդիրը փառատոնի ընթացքը լուսաբանելը չէ. լրատվական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՆԿՆԴՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Դոկտըր սկազալ վ մոռգ, զնաչիտ – վ մոռգ։ Ռուսական կատակ «Առավոտի» հիշեցմանը, որ ինքը կառավարության անունից հայտարարել էր, թե պատրաստ են փոփոխություններ չանել «Լեզվի մասին» օրենքում՝ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը պատասխանեց. «Իրականում՝ բովանդակային իմաստով, «Լեզվի մասին» օրենքի նախագիծը հանված է փաթեթից: Նախագծում պահպանվել է միայն իրավական տեխնիկայի կանոններով պայմանավորված մի ձեւակերպում: Սա նաեւ

ՈՒՂՂՈՒՄ

Երեկվա «Առավոտում» «Հաշմանդամը ապրելու իրավունք չունի՞» հրապարակմամբ ներկայացրել ենք Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Նորա Քանարյանի կենցաղային ծայրահեղ ծանր վիճակը: Նյութում սպրդել է անճշտություն: Նորա Քանարյանի որդու անուն-ազգանունը Համլետ Ռամազյան է, ոչ թե Համլետ Ռեւազյան, հետեւաբար «ՎՏԲ Հայաստան» բանկում բացված 160 480 735 473 00 համարը Համլետ Ռամազյանի անունով է եւ ոչ

ՀԱԶԻՎ ՓՐԿՎԵՑԻՆ

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում, ուր գործազրկությունը գրեթե համատարած է, ապրուստ եւ կարիք հոգալու ելք եւ եկամտի միջոց է անտառը, որը, սակայն, նաեւ վտանգներ է պարունակում: Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկ փողոցի «անկյունային» կոչվող շենքի 4 տղամարդիկ (որոնց թվում՝ հայր եւ որդի) մի քանի օր առաջ ընկույզ հավաքելու համար Ոսկեպարի անտառ էին գնացել: Նրանց «Նիվա» ավտոմեքենան մինչեւ

101 ջրօգտագործող թույլտվություն չունի

Սյունիքի մարզում կա 179 փաստացի ջրօգտագործող, որից 101-ը չունի ջրօգտագործման թույլտվություն, դրա գերակշիռ մասը՝ 91-ը, գյուղական համայնքներն են: ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Արամ Գրիգորյանի խոսքով՝ գյուղական համայնքների ջրօգտագործման թույլտվություն չունենալը հիմնականում պայմանավորված է այդ բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարման համակարգի բացակայությամբ: «Խմելու նպատակով այդ համայնքները ջուր օգտագործում են

ԱԲՈՎՅԱՆԻ «ՀԻՄՆԱԴՐԱԾ» ՀԱՄԱՅՆՔԸ

Էստոնիայի հայ համայնքը շատ փոքր է, պակաս ձեւավորված, քան հայահոծ երկրների համայնքներ: Նախկին խորհրդային այս երկրում ապրում է հազիվ 1500 հայ: Չնայած սրան, այստեղ կան «Արարատ», «Աղթամար», «Երեւան» ֆուտբոլային ակումբներ, «Նուռ» պարային խումբ, Էստոնիայի հայ երիտասարդների միություն, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոց: Ավետիս Հարությունյանն ու Հովհաննես Հալաջյանը մտադիր են ակտիվացնել Հայաստանի եւ այլ երկրների հայերի

ՍԴ-ՈՒՄ ԴԵՌ ԽԱՂԱՂ ԵՆ

«Առավոտի» տեղեկություններով, նոյեմբերի 7-ին լրանում է ՍԴ անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հենրիկ Դանիելյանի 70-ամյակը: Դա նշանակում է, որ նա չի կարող շարունակել իր լիազորությունները՝ որպես ՍԴ անդամ: Նշենք, որ դեռ չի լուծվել նաեւ ՍԴ անդամ, հանգուցյալ Ռաֆայել Պապայանի տեղը զբաղեցնելու հարցը: ՍԴ օրենքի համաձայն, 2 ամսվա ընթացքում կարող է նշանակվել նոր ՍԴ անդամ:

ԱԱԾ ՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

«Առավոտի» աղբյուրի տեղեկացմամբ, Ազգային անվտանգության պետ Գորիկ Հակոբյանը խնդիրներ ունի առողջության հետ կապված: Նա վերջերս է վերադարձել արտերկրից, ուր անցել է բուժման կուրս: Գ. Հակոբյանը դիմել է հանրապետության նախագահին, իրեն իրավահաջորդ գտնելու համար: Մեկ այլ տեղեկության համաձայն շրջանառվում է երկու թեկնածուի անուն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի:

ՀՐԴԵՀ՝ ՀԱՆՔՈՒՄ

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության՝ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակի .պղնձամոլիբդենային հանքում: Հանքի տարածքում ամբողջությամբ այրվել է 25 քմ մակերեսով փայտե տնակ:

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳ

ՀՀ ոստիկանության կողմից այս տարվա առաջին կիսամյակում Քրեական օրենսգրքի 132, 132-1 հոդվածների հատկանիշներով վարույթ է իրականացվել 6 քրեական գործերով: Ըստ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Նազարեթ Մնացականյանի՝ նախորդ տարիներից ՔՕ վերը նշված հոդվածներով որեւէ քրեական գործ 2010 թվական չի փոխանցվել: 6 գործից 3-ն առնչվում է ներքին թրաֆիքինգին: Տուժող է ճանաչվել

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Շաբաթ՝ հոկտեմբերի 30-ին տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը հրդեհվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար այստեղ բերված հորատող սարքավորումը, որն արդեն մի քանի օր է՝ աշխատում էր գյուղում: Ըստ տարածված լուրերի՝ հորատող տեխնիկան հրկիզել են: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Աշոտ Ասրյանից տեղեկացանք, որ ոստիկանության Սյունիքի

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԲԱԺՆԻՆ

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հոկտեմբերի 31-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքից ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 37-ամյա Պետրոս Մ.-ն, որը 2007թ. հունիսի 4-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոց ընտրվել էր կալանքը: Պետրոս Մ.-ն հանձնվել է

ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԸ ՇՐՋՎԵԼ Է

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.30-ին 32-ամյա Պետրոս Մ.-ի վարած «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը Երեւան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ վթարի հետեւանքով 10 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց, 2 ուղեւոր՝ «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1-ը՝ Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Կատարվում

ԳԵՆԵՐԱԼԻ ՏՈՒՆ ԵՆ ՄՏԵԼ

ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ Հովհաննես Վարյանը երեկ հաստատեց այն լուրը, ըստ որի՝ մայրաքաղաքի Ալավերդյան փողոցում գտնվող իր բնակարան գողեր են մտել: Նա ասաց, որ տնից գողացել են կենցաղային իրեր, բաժակ, խմիչքների հավաքածուն, մեղր… Դեպքի մասին տեղյակ է պահվել Կենտրոնի ոստիկանությանը: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս տարի միայն 2 անգամ անհայտ անձը կամ անձինք մուտք

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՋԵԲԿԻՐՈՒԹՅՈՒՆ

Պետությունը, կարծես, որոշել է ծնելիության աճի դեմն առնել ՀՀ ԱԺ-ն հոկտեմբերի 27-ին երրորդ ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ նոր օրենք)՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստները նվազեցնելու մասին, որը, հուսով եմ, այդ հակասահմանադրական խմբագրությամբ նախագահի կողմից չի ստորագրվի: Նոր օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվելու «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության

ԱՆՋՈՒՐ ՕՐ

Ապարան-Երեւան ջրատարի վրա շինարարական աշխատանքներ կատարելու հետեւանքով նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի որոշ հատվածներում ջուր չի լինի: Այս մասին հայտնում են «Երեւան Ջուր» ընկերությունից: Ըստ հաղորդագրության, այդ օրը 24 ժամով կդադարեցվի Դավիթաշեն վարչական շրջանի ամբողջությամբ եւ Աջափնյակ վարչական շրջանի 7, 8, 9, 10, 11, 15, 16, Գ-1, Գ-3 թաղամասերի, Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի փողոցների ու նրբանցքների, Մազմանյան, Սպորտի,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031