Օրվա լրահոսը
Կարեւորվել է որակը
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարեւորել է կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդումը: Նշելով, որ մեր պետությունը կարեւորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը, նախարարն ընդգծել է. «Մենք շահագրգիռ ենք, որ Ֆրանսիական համալսարանն իր շարունակական գործունեությամբ կրթության
Տրագիկոմիկականը՝ կյանքում, կլոունադան՝ բեմում
Նոր ներկայացում՝ «Ձուկն առանց ջրի կամ SUICIDE» Օրերս Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Արմեն Խանդիկյանի եւ Լեւոն Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ SUICIDE» տրագիկոմիկական կլոունադայի պրեմիերան: Մարդիկ երկու տեսակ են լինում՝ մտածող եւ գործող: Մտածողները կարծում են, թե ճիշտ գաղափարը կամ միտքը կարող է լուծել նվազագույնը՝ իրենց, առավելագույնը՝ երկրի խնդիրները: Գործող մարդիկ պարզապես գործում
Գունեղ ներկայացում՝ ամենամռայլ ողբերգությունից
Դավիթ Դոիաշվիլիի «Մակբեթը» դուր եկավ հայ հանդիսատեսին Օրերս Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում Թբիլիսիի Վ. Աբաշիձեի անվան երաժշտության եւ դրամայի թատրոնը հայ հանդիսատեսին ներկայացավ Դավիթ Դոիաշվիլիի «Մակբեթով»՝ ըստ Շեքսպիրի: Ռեժիսորը Շեքսպիրի մռայլ ողբերգությունը վերածել էր դասական ստանդարտներից ու կաղապարներից շեղված գունեղ տրագիկոմեդիայի, որտեղ ամեն ինչ տպավորիչ էր՝ դերասանների խաղը, երաժշտական ձեւավորումը, լուսաձայնային էֆեկտները: Վրացական «Մակբեթը» ոչ
«Էներգացանցշինն» ու ծավեցիները ընդդեմ ծավեցիների
ՀԷԿ-ի շինարարությունից գոհ գյուղացիները դրանից դժգոհ գյուղացիների հարցով դիմել են մարզպետին, ով այս հարցում ոչ մի լիազորություն եւ իրավունք չունի: Հոկտեմբերի 15-ին «Սյունիքի մի գյո՞ւղ էլ կդատարկվի. «Էներգացանցշին» ԲԲԸ-ն ասպատակել է Սյունիքի մարզի Ծավ գյուղը. այս մասին գիտեն պետական ատյաններում, սակայն գյուղում լարված մթնոլորտը դեռ շարունակվում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ
Ապաստան՝ բռնության զոհերի համար
«Լայթհաուս-Փարոս» հիմնադրամը փորձում է կանանց ազատել բռնության հետեւանքներից Գայանեին հանդիպեցի «Լայթհաուս» հիմնադրամում: Առաջին օրն էր, ինչ երիտասարդ կինն այդտեղ էր: Եկել էր բավականին ընկճված, բարոյապես կոտրված. ոչ խոսելու, ոչ էլ, առավել եւս, գլխին եկածը պատմելու տրամադրություն ուներ: Հոգեբանի միջամտությունից հետո միայն նորատի կինը, որ երկու ամիս հետո մայր է դառնալու, մասամբ ներկայացրեց իր կյանքի ոդիսականը:
ԱՍՏԾՈ ՇԱՂ ՏՎԱԾ ԹԱՇԿԻՆԱԿՆԵՐԸ
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ /Հատվածներ վեպից/ Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը: Լոգաու Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեՃ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում: Ջոն Դոն Բայց
Ինչպես եմ չարաշահել իմ լիազորությունները
Արդար ոստիկանին «փչացնել» չի կարելի Անցյալ տարվա հունիսի 19-ին «Տրիումֆ» սրճարանի դիմաց վիճաբանության արդյունքում լսվեց կրակոց, մարմնական վնասվածքներ ստացան վիճաբանողներից մի քանիսը: Հետաքննությունը վարում էր ՀՀ ոստիկանության Կենտրոնականի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Գեորգի Մելիքյանը: 10 ժամ հետո հետաքննիչը գործն ուղարկեց քննչական բաժին՝ քրեական գործ հարուցելու համար: Սակայն հարուցվեց քրեական գործ՝ Գ. Մելիքյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքը
Ամեն կրպակ մի ընտանիքի պատմություն է
Երեկ Հանրային խորհուրդը քննարկեց Երեւանի կրպակների հարցը: Նրանց էր դիմել «Կրպակատերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեն, խորհուրդն էլ նրանց հրավիրել էր կոնկրետ հարցերի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ լսելու, մանավանդ որ՝ վերջիններս պնդում էին, որ կրպակները մոնտաժում են ու դրանց փոխարեն ավելի նոր ու գեղեցիկներն են տեղադրվում: Ամիրյան փողոցում գտնվող դերձակի ծառայություններ մատուցող կրպակի տիրոջը՝ Հովհաննես Տիգրանյանին, օրինակ՝ մեկ
«Mix». շահավետ գներ՝ մեկ փաթեթում
Ընդառաջելով հաճախորդների բազմաթիվ առաջարկություններին՝ «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է զանգերի, հաղորդագրությունների եւ GPRS-ինտերնետի շահավետ գնով «Mix» հետվճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաեւ ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ: «Հաշվի առնելով «Mix» կանխավճարային սակագնային փաթեթի աննախադեպ ժողովրդականությունը եւ հիմնվելով հաճախորդների ցանկությունների վրա՝ մենք
Հողը՝ անբերի, պարարտանյութը՝ թանկ, տեխնիկա չկա
«Եթե «Փարոսը» վերանա, գյուղացիները լավ էլ կաշխատեն ու կապրեն»,- նման համոզմունք ունի Լոռու մարզի Գեղասար համայնքի ղեկավար Ստասիկ Հովհաննիսյանը: Գյուղապետը գտնում է, որ գյուղացին այսօր ծուլացել է, եւ չի բացառում, որ դրա պատճառներից մեկն էլ աղքատ ընտանիքներին ամեն ամիս որպես օգնություն հատկացվող գումարներն են. «Խոտը չեն հնձում, 40%-ն են հնձել, մնացածը արտում է մնացել»: Այդուհանդերձ, Ս.
Փախստական կնոջը համոզել են տունը գրավ դնել
Տաշքենդում տրիկոտաժի բիզնես սկսելու երազանքներով տարված ընտանիքը զրկվել է տնից Դեռեւս անցյալ տարի Ռուդոլֆ Պետրոսյանն ու ոմն Արտյուշա այցելել են փախստական Ռենա Քարամյանի բնակարան եւ նրան գործնական առաջարկ արել: Շահելով տիկնոջ վստահությունը, նրա՝ Բագրատունյաց 22/2 շենքի բնակարանը $30 հազարի դիմաց գրավ են դրել՝ Տաշքենդում տրիկոտաժի բիզնես ծավալելու նպատակով։ Տիկին Ռենային խոստացել են այդ բիզնեսում «փայատեր»
Տավուշի մարզում սողանքն ակտիվացել է
Երեկ, ժամը 14.42-ին, Տավուշի մարզի Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանը դիմել է մարզի փրկարարական վարչություն, նշելով, որ գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երեւույթներ, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից news.am-ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է
ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է
Ի պատասխան tert.am-ի հարցի՝ ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանն ասել է. «Այո, շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին՝ այն դեպքում, երբ խոսքը հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն՝ ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն
«Հանրահավաքային խաբկա՞նք»
«Եթե Կոնգրեսի առաջնորդը տեսական գնահատականներ է հնչեցնում, ես կնախընտրեմ ավելի իրատեսական լինել եւ առաջնորդվել փաստերով: Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում ունի լուրջ եւ ծանրակշիռ քաղաքական հենարան՝ ի դեմս իր կողմից ղեկավարվող Հանրապետականի, որը բացարձակ մեծամասնություն է կազմում, եւ կոալիցիոն կուսակցությունների: Ինչ վերաբերում է հեռանկարային հաշվարկներին, ապա նշեմ, որ ՀՀԿ-ն բոլոր շանսերը ունի՝ պահպանելու եւ
Ռուսաստանն էապես կազդի Հայաստանի ընտրությունների վրա
«Նախընտրական շրջանում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը փորձում են եւ դեռ կփորձեն իրենց մտերմիկ կեցվածքը ցուցադրել Ռուսաստանի նկատմամբ. դա արվում է թե ՀՀԿ-ի, թե ՀԱԿ-ի կողմից փոխադարձ այցելություններով եւ բոլոր այլ հնարավոր միջոցներով, քանի որ Ռուսաստանի հետ է կապված այս կամ այն քաղաքական ուժի հաջողությունը, չէ՞ որ Հայաստանի տնտեսությունը 50 տոկոսով կապված է Ռուսաստանի հետ»,- երեկ
Իմպիչմենտ՝ բախտի բա՞ն, թե՞ ռեալ հաշվարկ
Երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության առնչությամբ «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից: Վերջինս պատասխանելով մեր այն հարցին, թե՝ ռեա՞լ է արդյոք, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում ՀՀ նախագահին իմպիչմենտի հարցը բարձրացնելու համար բավարար քանակով կողմնակիցներ կգտնի՝ ասենք, համագործակցելով ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլեւ ԲՀԿ-ի հետ, պատգամավորը
«Ժառանգությունը» հրաժարական է պահանջում
«Ժառանգություն» խմբակցությունն իշխանություններից պահանջում է 2012թ. պետական բյուջեում սոցիալական ոլորտի ծախսերը նախատեսել կյանքի բնականոն պայմաններ ապահովող ընտանեկան նվազագույն բյուջեի չափի հիման վրա, վերջապես մշակել բոլոր ոլորտների համար նախատեսված վարձատրության ընդհանուր սանդղակ, վերջ դնել համակարգային բնույթ կրող կոռուպցիային եւ հանդես գալ այնպիսի բյուջեով, որն իրականում կապահովի երկրի զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը»,- առաջիկա կիրակի օրը Հանրային հեռուստատեսության
Բարեկամության շքանշան՝ Տիգրան Լիլոյանին
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով, «Իտառ-տասս»-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Տիգրան Լիլոյանը հայ-ռուսական տեղեկատվական համագործակցության զարգացման համար պարգեւատրվել է «Բարեկամության» շքանշանով: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ մաղթելով նոր հաջողություններ:
Եկեղեցու մասին կամ լավ, կամ՝ ոչի՞նչ
Ազգային ժողովն անցած քառօրյայի ընթացքում քննարկեց եկեղեցուն հողի հարկից ազատելու մասին օրինագիծը, որը պատգամավորների կողմից միանշանակ չընդունվեց: Շատերը պարզապես զարմացան կառավարության այդ օրենսդրական նախաձեռնության տրամաբանությունից, ուրիշները գովեցին, հարցի մասին շաբաթվա ընթացքում բավականին ակտիվ քննարկումներ եղան նաեւ խորհրդարանից դուրս, որին մասնակցեցին հասարակական տարբեր կազմակերպություններ: «Առավոտի» հետ զրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար
Դեռ հույս կա
Ըստ առաջին նախագահի՝ կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները կարող են «ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել»: Չորս տարի եւ երկու օր անց Ազատության հրապարակում երեկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը իր հերթական հանրահավաքն անցկացրեց: Այդ առիթով դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում նկատեց, որ ժողովուրդը 4 տարի պայքարում է ազատության համար, ուստի
Դեպի հերթական խորհրդարանական ընտրություննե՞ր
«Հայ ազգային կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզնից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային ժողովում ապահովել այնպիսի
Ավտովթար Արմավիրի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Այսօր հոկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհին Արմավիր քաղաքի սկզբնամասում ՎԱԶ-2106 մակնիշի 63 ԼԼ 515 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել էլեկտրասյանը: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ էլեկտրասյունը շրջվել է, իսկ հոսանքի լարերը՝
Որդին կացնով սպանել է հորը եւ այրել /տեսանյութ/
Քիչ առաջ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին է բերման ենթարկվել մի երիտասարդ:Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը կասկածվում է այսօր տեղի ունեցած սպանությունը կատարելու մեջ: Երիտասարդը 23-ամյա Սիփան Վրեժի Գրիգորյանն է` մասնագիտությամբ օպերատոր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ երիտասարդը սպանվածի որդին է, որը կացնով սպանել է հորը, ապա դիակը փաթաթել սրբիչներով, կտորե ծածկոցով ու կպչուն
Մանրամասներ «Մենք մերոնցով» խմբագրի սպանության վերաբերյալ (լուսանկարչական ռեպորտաժ)
Այսօր` հոկտեմբերի 28-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության քննիչների եւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզում քննչական-փորձարարական աշխատանքներ էին կատարում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա սեպտեմբերի 1-ին անհայտ քաղաքացին ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա, կա դիակ:
ՆԱՏՕ-ն Լիբիայում իր առաքելությունը կավարտի հոկտեմբերի 31-ին
Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ն քվեարկել է հոկտեմբերի 31-ին Լիբիայում իր առաքելությունն ավարտելու օգտին: Դա տեղի ունեցավ Լիբիայում Հյուսիսատլանտյան դաշինքի 7-ամսյա գործողություններն ավարտին հասցնելուց հետո միայն: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի առաքելության նպատակը քաղաքացիական անձանց սպանությունները կանխելու նպատակով Մուամմար Կադդաֆիի ուժերին օդային եւ ծովային թիրախավորված հարվածներ հասցնելն էր: «Մեր զինվորականներն ավարտել են իրենց գործը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես
«Կինոաշունը» փակվեց
Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն» ամենամյա ազգային կինոյի ծրագիրը, որն այս տարի նվիրված էր անկախության 20-ամյակին եւ մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին՝ Գորիսում, ավարտվեց: Փառատոնի փակումը կայացավ այսօր երեկոյան՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով, շուրջ մեկ ամիս հարյուրավոր հայկական ֆիլմեր ցուցադրվեցին մայրաքաղաքի եւ հանրապետության բոլոր մարզերի բուհերում, զորամասերում, դպրոցներում, եղել են նաեւ բացօթյա կինոդիտումներ: Կինոկենտրոնի
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հոկտեմբերի 28-ի հանրահավաքում (ամբողջական տեքստ)
Անզեն աչքով իսկ նկատելի է, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը թեւակոխում է վճռական, այն է՝ նախընտրական փուլ։ Հայ Ազգային Կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի
Իրանցի դերասանուհին ազատ արձակվեց
Իրանի իշխանություններն ազատ են արձակել Մարզիե Վաֆամեհրին, որը դեռ հուլիսին դատապարտվել էր մտրակի 90 հարվածի եւ մեկ տարվա բանտարկության` «Իմ վաճառքի հանված Թեհրանը»( My Tehran for Sale) ավստրալական ֆիլմում նկարահանվելու համար: Ֆիլմը ցուցադրվել էր կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Վաֆամեհրը կալանավորվել էր այս տարվա հուլիսին, երբ ֆիլմի կրկնօրինակներն անօրինական ճանապարհով (դրա ցուցադրությանը Թեհրանը
«Անթույլատրելի կապ» դատապարտյալի հետ
«Առավոտի» տեղեկություններով, ՔԿՀՎ պետ Հայկ Հարությունյանի հրամանով աշխատանքից այսօր ազատվել է «Գորիս» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Արտյոմ Պետրոսյանը: Նա փոխանակ ապահովեր հիմնարկի անվտանգությունը, դատապարտյալներից մեկին ապահովել է սննդամթերքով ու սպորտային կոշիկներով: Կատարվածը համարվել է «անթույլատրելի կապ»: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































