Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ «Մենք մերոնցով» խմբագրի սպանության վերաբերյալ (լուսանկարչական ռեպորտաժ)

Հոկտեմբեր 28,2011 21:28
PrevPhoto
NextPhoto

Այսօր` հոկտեմբերի 28-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության քննիչների եւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզում քննչական-փորձարարական աշխատանքներ էին կատարում:  Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա սեպտեմբերի 1-ին անհայտ քաղաքացին ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա, կա դիակ:

Նշված հատվածում իրավապահները հայտնաբերել էին կնոջ դիակ: Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ սպանվածը Երեւան քաղաքի բնակիչ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31