Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն Լիբիայում իր առաքելությունը կավարտի հոկտեմբերի 31-ին

Հոկտեմբեր 28,2011 20:46

Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ն քվեարկել է  հոկտեմբերի 31-ին Լիբիայում իր առաքելությունն ավարտելու օգտին: Դա տեղի ունեցավ  Լիբիայում Հյուսիսատլանտյան դաշինքի 7-ամսյա  գործողություններն ավարտին հասցնելուց հետո միայն: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի առաքելության նպատակը քաղաքացիական անձանց սպանությունները կանխելու նպատակով  Մուամմար Կադդաֆիի ուժերին օդային եւ ծովային թիրախավորված հարվածներ հասցնելն էր:

«Մեր զինվորականներն ավարտել են իրենց գործը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասումսսենը` Tweeter-ում արած իր գրառման մեջ:

Global Post-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի պաշտոնական այս որոշումն ընդունվել է Բրյուսելու տեղի ունեցած Դաշինքի  անդամ 28 երկրների դեսպանների հանդիպման ժամանակ: Այս որոշումը հաջորդեց Լիբիայում ռազմական գործողությունը դադարեցնելու եւ երկրի օդային տարածքը թռիչքների համար այլեւս բաց հայտարարելու վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած որոշմանը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսն անդրադառնալով Լիբիայում իրականացված գործողություններին ասել է. «Ես կարծում եմ, որ պատմությունը կդատի եւ կասի, որ սա Անվտանգության խորհրդի պատմության մեջ հպարտության էջ էր»:

Նա նաեւ հավելել է, թե` ՄԱԿ-ի  Անվտանգության խորհուրդը «գործել է արագ եւ արդյունավետ` կանխելով Բենգազիում եւ երկրի արեւմտյան այլ շրջաններում զանգվածային սպանությունները»:

ՆԱՏՕ-ի առաքելությունն ավարտելու մասին  խոսակցությունները սկսել էին շրջանառվել այն բանից հետո, երբ Լիբիայի ազգային անցումային խորհրդի ուժերի կողմից գրավված Սիրթ քաղաքում կալանավորվեց եւ ապա սպանվեց այդ երկիրը 42 տարի կառավարած Մուամմար Կադդաֆին, եւ լիբիական նոր իշխանությունները հայտարարեցին երկիրն ազատագրված լինելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31