Լրահոս
Օրվա լրահոսը

«Mix». շահավետ գներ՝ մեկ փաթեթում

Հոկտեմբեր 29,2011 00:00

Ընդառաջելով հաճախորդների բազմաթիվ առաջարկություններին՝ «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է զանգերի, հաղորդագրությունների եւ GPRS-ինտերնետի շահավետ գնով «Mix» հետվճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաեւ ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:
«Հաշվի առնելով «Mix» կանխավճարային սակագնային փաթեթի աննախադեպ ժողովրդականությունը եւ հիմնվելով հաճախորդների ցանկությունների վրա՝ մենք գործարկում ենք հետվճարային «Mix» ՍՓ նույն գրավիչ սակագներով: Մենք առաջարկում ենք ապրանքներ, որոնք ունեն պահանջարկ մեր հաճախորդների, հատկապես երիտասարդության շրջանում, քանի որ հենց երիտասարդներն են ակտիվ օգտագործում հեռահաղորդակցության ծառայությունների բոլոր տեսակները»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Հետվճարային «Mix» ՍՓ ամսական բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: Դեպի Beeline բջջային ցանցի այլ սակագնային փաթեթներ զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 3,99 դրամ, ՀՀ ֆիքսված ցանցեր, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ բջջային այլ ցանցեր՝ 29,99 դրամ: Դեպի Beeline եւ տեղական այլ բջջային ցանցեր SMS եւ MMS հաղորդագրությունների սակագինը 8,99 դրամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել