Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԸ ԿԴԻՄԻ ՍԴ

NEW  Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այս շաբաթ դիմելու է ՀՀ Սահմանադրական դատարան: «Զբաղվելով մասնավոր փաստաբանական գործունեությամբ եւ տարիներ շարունակ դասավանդելով տեղեկատվական իրավունք՝ 2009 թվականի մարտին առաջարկեցի օրենսդրական փոփոխության մի գաղափար, որի էությունն էր ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը եւ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երկրորդ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄ Ասացի, որ ես ու Ռոլանդը բախտ չէինք ունեցել ներկա գտնվել Սարոյանի էդ երկու հանդիպումներին: Ի տարբերություն համալսարանի Խորենի ու շատերի, ես ու Ռոլանդը միանգամայն հաջողակ գրողներ էինք ու արդեն աջուձախ տպագրվում էինք եւ, տպագրվելուց էլ բացի, «Ծիծեռնակի» պոեզիայի ու արձակի բաժինների վարիչներն էինք, բայց էդ հանգամանքներն ամենեւին չխանգարեցին, որ

«Բոննին եւ Քլայդը»՝ 3D ձեւաչափով

Ըստ ռեժիսորի, աստվածացնելով տեխնոլոգիաները՝ օտարանում ենք զգացմունքներից Հոկտեմբերի 8-ին Միացյալ Թագավորության Proto-type թատրոնի ռեժիսոր Պետեր Պետրելիայի «Երրորդ անձ՝ Բոննի եւ Քլայդ» (3D մուլտիմեդիա) ներկայացումով կփակվի 9-րդ «Հայֆեստ» միջազգային փառատոնը: Ներկայացումը ցուցադրվելու է երկու օր՝ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին: Մինչ անգլիական ներկայացման պրեմիերան, բեմադրության ռեժիսորը հանդիպեց լրագրողներին: Պ. Պետրելիայի փոխանցմամբ, «Երրորդ անձ՝ Բոննի եւ Քլայդ» ներկայացումը

Կողոպտված Վասիլի Իվանչուկը «զայրացել» է

Շախմատի «Chess Masters Final 2011» գերմրցաշարի վեց մասնակիցները Սան-Պաուլուից տեղափոխվել են Բիլբաո, որտեղ մեկնարկել է «Մեծ սաղավարտի» երկրորդ շրջանը: Արտասահմանյան լրատվամիջոցները, սակայն, տեղեկացնում են, որ բրազիլական դիմակայության վերջին օրը ստվերվել է մի տհաճ միջադեպով: Հյուրանոցից դուրս գալիս՝ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար, ուկրաինացի Վասիլի Իվանչուկի եւ նրա տիկնոջ վրա հարձակվել են ատրճանակով զինված երկու կողոպտիչներ եւ

Դավիթ Նալբանդյանը գալիս է Սանկտ Պետերբո՞ւրգ

Մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 22-30-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք «St. Peterburg Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարին մասնակցելու «wild card» կարող է ստանալ: Այս մասին տեղեկացրել է նաեւ մրցաշարի մամուլի ծառայությունը: «Ես շատ ուրախ եմ, որ իմ մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ Սանկտ Պետերբուրգում խաղալու հնարավորություն եմ ստանում: Այստեղ խաղացել

Անին չհաղթահարեց «VivaCell-MTS Cup»-ի քառորդ եզրափակիչը

Երեւանի «Orange Tennis» ակումբի կորտերում ընթացող ավելի քան 9 մլն դրամ մրցանակային ֆոնդով թենիսի «VivaCell-MTS Cup» մրցաշարի քառորդ եզրափակչում Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար Անի Ամիրաղյանը շուրջ երեք ժամ տեւած չափազանց համառ պայքարում 7:5, 4:6, 6;1 հաշվով պարտվեց աշխարհի 190-րդ ռակետ եւ այս մրցաշարի 2-րդ համար ամերիկուհի Ջուլյա Կոհենին (Julia Cohen): Անին մինչեւ քառորդ եզրափակիչ

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ՝ ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ

Երեկ Գրադարանավարի օրվա առիթով Երաժշտագիտական գրադարանը կազմակերպել էր միջոցառումների շարք: Անցկացվեցին ցերեկույթներ՝ նվիրված ՀՀ անկախության՝ 20, գրադարանի՝ 45, երգահան-բանաստեղծ Հասմիկ Մանասերյանի ծննդյան 70-ամյակներին, հանդիպում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանի հետ, գրադարանի բակում կայացավ տոնական համերգ՝ Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլի կատարմամբ, կայացավ գրադարանավար-գրող Օֆելյա Ամիրխանյանի «Միթե ես էի

ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵ՛Ք

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նամակ է գրել ադրբեջանցի մտավորականին: «Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշվեք վերջապես, թե ով եք դուք: Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան… Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից: Այդքան բան: Չէ՞

Տեսնում, բայց չեն նկատում

Կապանցի «տիկնիկները» երեք տարի բարություն ու մաքրություն են քարոզում, սակայն պետական աջակցություն չեն ստանում: 2009թ. հունիսի 5-ին՝ «Սպասում են դրսի օգնությանը» եւ եւ 2010 թ. ապրիլի 21-ին՝ «Դրսից օգնեցին տիկնիկներով» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում գործող երեխաների հոգեւոր դաստիարակության եւ աջակցության «Տիկնիկ» հ/կ-ն տիկնիկային ներկայացումներով, հեքիաթային լուծումներով՝ երեխաներին մատչելի «լեզվով» անդրադառնում է կոռուպցիոն

«ՑԱՆ-ՑԱՆ-ՑԱՆ, ՄԵՐ ՀԱՎԵՐԸ ԶԱՐԳԱՑԱՆ»…

Հիմնականում նման երգերով են ողողված երեւանյան ռեստորանները Երեւանում գործող մոտ 400 ռեստորաններ միմյանցից շատ քիչ բանով են տարբերվում: Այդ տարբերություններն էլ հիմնականում պայմանավորված են գներով եւ այցելուների «որակով»: Իսկ, օրինակ, երաժշտական մասով գրեթե ամեն տեղ նույն տիպի երաժշտություն է հնչում. հայկական էստրադային, ժողովրդական, ռուսական էստրադա, շանսոն, արտասահմանյան տարբեր ոճերի հայտնի երգեր, բլյուզ, սական գերակշռում է

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստի ընթացքում (հոկտեմբերի 10-ին, ժամը 10-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ) Ժորես Ալֆյորովին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ: Ժորես Ալֆյորովը Նոբելյան մրցանակի է արժանացել կիսահաղորդչային հետերկկառուցվածքների եւ արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի

«ՄԻ ԶԻՆՎՈՐՈՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

17 կինեմատոգրաֆիստներ շնորհակալական նամակ են հղել ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանին. «Անկախության առաջին տարիներից ի վեր մեր կինոարտադրությունն ունեցավ բազմաթիվ դժվարություններ: Եղան նույնիսկ այնպիսի ժամանակներ, երբ տարեկան մեկ լիամետրաժ ֆիլմ էլ չէր արտադրվում: Դրա արդյունքում մենք ունեցանք այնպիսի կորուստներ, որոնց վերականգնումը երկար տարիների ջանք ու եռանդ է պահանջում: Ճգնաժամային տարիների վատ հետեւանքներից ամենաակնհայտը կինոյում առկա մի

Խուսափել կրկնուսույցներից եւ կողմնորոշել դիմորդներին

Փորձարկված սցենար, որ առկա է արտերկրում Մեր իրականությունում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ բուհերը կարծես «օտարվել» են ընդունելության քննություններից, այն գործընթացից, որով էապես կանխորոշվում է թե համալսարանների հետագա գործունեության արդյունավետությունը եւ թե զարգացման հեռանկարները: Ընդունելության քննությունները մեր հանրապետությունում վերածվել են միավորներ վաստակելու «մրցավազքի», ստվերում թողնելով այդ գործընթացի բուն իմաստը, որն ընկած է դիմորդ-համալսարան փոխհարաբերությունների հիմքում:

ՄԱՇՏՈՑԻ ՇԱՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱՐԾՐՈՒՆՈՒ CD-ՈՒՄ

Ակապելլա եւ կոմպոզիտորական «միջամտությամբ» Այսօր՝ Հայ գրերի գյուտի 1606-րդ տարելիցի օրը, «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ» CD-ի շնորհանդեսը: Մաշտոցի շարականների՝ մեզ հասած ոչ մեծ ժառանգությունից 11-ը ներկայացված է կոմպոզիտոր Վահան Արծրունու մեկնությամբ եւ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ: Հ. Բաղդասարյանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ «Լույս» վոկալ հնգյակի մեներգչուհի է: Վ. Արծրունին ստեղծագործական շուրջ

ՍՅՈՒՆԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԵՆ

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ հանրապետությունում շարունակում է «ԱՄՆ կրթության վերաբերյալ դասախոսությունների շարք» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կազմակերպիչները եղել են նաեւ Սյունիքի մարզի Կապան եւ Գորիս քաղաքներում: ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է Հայաստանի ուսանողությանը տեղեկացնել ԱՄՆ կառավարության կողմից իրենց ընձեռվող ԱՄՆ առաջատար բուհերում ուսումը շարունակելու հնարավորությունների մասին: Մայրաքաղաքից հեռու գտնվելու պատճառով

«ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ»՝ ԱՌԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ

Երկու օր է՝ չի գործում Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին: Երեւանից Նոյեմբերյան հասնելու համար նոյեմբերյանցիները ստիպված են Երեւանից Բերդ մեկնող միկրոավտոբուսով գնալ Իջեւան, այնտեղից էլ 5 հազար դրամ ծախսելով՝ տաքսիով հասնել Նոյեմբերյան: Նոյեմբերյանցիները, բնականաբար, խիստ դժգոհ են: Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին սպասարկում է «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն, որի փաստացի սեփականատերը Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ, ՀՀԿ

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՓԼՈՒԶՄԱՆ ԹԵՄ ԱՅՈՎ

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, Վանաձոր-Բագրատաշենի սահման ճանապարհի 83-րդ կիլոմետրին տեղի ունեցած փլուզման փաստը լուսաբանող լրատվամիջոցների ռեպորտաժները սխալաշատ էին: Առցանց լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե փլուզման հետեւանքով էլեկտրական հոսանքից զրկվել էր Այրում գյուղը: Իրականում հոսանքի մատակարարումը ընդհատվել էր Այրում քաղաքում՝ Այրումը 2006 թվականից քաղաքի կարգավիճակ ունի: Նույն լրատվամիջոցը դեպքի կապակցությամբ հարցազրույց է վերցրել Լոռվա մարզպետից, այն դեպքում,

Մարզպետն ընդունում է քննադատությունը

Բայց մեղավորը համայնքապետերն են Հոկտեմբերի 6-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկված հարցերից մեկը մարզպետարանի ինտերնետային նոր կայքի վիճակն էր: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանը նշեց, որ նորաբաց կայքում տեղեկատվության մեծ պակաս կա, որը հնարավոր է լրացնել միայն համայնքների ղեկավարների հետ համագործակցելով, քանի որ կայքում մի ամբողջ բաժին իր 9 ենթաբաժիններով տրամադրված

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ՝ ԿԱՊԱՆԻ ԱՅԳԻՆԵՐԸ ՄԱՔՈՒՐ ՉԵՆ

Անգամ նոր բացված պուրակում արդեն աղբ ու կոտրված նստարաններ կան Սյունիքում շատ են պատմական ու տեսարժան վայրերը, որոնք ցանկացած հյուրի կամ զբոսաշրջիկի անշուշտ հետաքրքիր են: Բնականաբար, բացառություն չէ նաեւ Սյունիքի Կապանի տարածաշրջանը: Իսկ ահա Կապան քաղաքում նմանատիպ վայրերը քիչ են, եղածներն էլ ներկայիս տեսքով ոչ թե հանգստյան գոտու կամ տեսարժան վայրի են նման, այլ՝ տեսքից

ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ԲԱՆԴԱ

Համոզված են մեղադրանքը պաշտպանող դատախազները Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Գ. Մաթեւոսյանի, Ռ. Մատումյանի, Ա. Ղուկասյանի, Վ. Կարապետյանի, Ա. Ոսկանյանի եւ Գ. Գրիգորյանի գործով դատավարությունը: Մեղադրող դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով՝ հիմնավորված համարելով զինված բանդա կազմավորելու եւ մի քանի հարձակումներ նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքները: Հաշվի առնելով

ԳՆԱՑԻՆՔ, ՏԵՍԱՆՔ, ՆԱԽԱՆՁԵՑԻՆՔ

Վրաստանում հայկական պատվիրակության այցելած բոլոր երեք կարեւորագույն կառույցներում էլ կոռուպցիան նվազագույնի էր հասցված: ՀՀ ՎՊ-ի պաշտոնյաները վարորդական իրավունքի քննություն են հանձնում: Ի. Զաքարյանին իր անվան տառերով վեց հազար դոլարանոց պետհամարանիշ նվիրեցին: Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վրաստանի բարեփոխումներով հիացած ՀՀ քաղաքացիներիս հորդորեց այդ ամենին ոչ թե խանդով կամ նախանձով վերաբերվել, այլ ոգեւորվել հարեւան երկրի

ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է

Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունը հասարակական խնդիր է: Հայաստանի կանանց 69 տոկոսը բռնության է ենթարկվում ընտանիքում, հատկապես ամուսինների կողմից: Այդ մասին երեկվա ասուլիսում հայտնել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները: Կազմակերպության վիճակագրության համաձայն, այդ կանանց ընդամենը 29 տոկոսն է փորձում թեկուզ ինչ-որ կերպ փոխել իրավիճակը: «Խնդիրը շարունակական բնույթի է, քանի որ ապաստանի բացակայության, ինչպես նաեւ

2,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանի բնակչության մարդահամարի նախնական արդյունքները կհրապարակվեն 2012 թվականի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, քանի որ տվյալների մշակման եւ ամփոփման ողջ գործընթացը կտեւի շուրջ մեկ տարի: Ըստ «Արմինֆո»-ի, երեկ այդ մասին հաղորդել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի վարիչ Կարինե Կույումջյանը: Նրա ասելով, մինչեւ հոկտեմբերի 12-21-ը անցկացվելիք մարդահամարի սկիզբը, հոկտեմբերի 8-10-ին մարդահամար անցկացնողները կայցելեն

ՀԱԿ-Ն ԱՅՍՕՐ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ

Անցած ուրբաթ օրը, երբ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում որոշում ընդունվեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել, Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե այդ ակցիան մեկ շաբաթ կտեւի, որից հետո, նաեւ նկատի ունենալով իշխանություններին առաջադրված 8 պահանջների վերաբերյալ վերջիններիս դիրքորոշումը, որոշում կկայացվի ՀԱԿ-ի հետագա անելիքների վերաբերյալ: Երեկվա դրությամբ ակցիայի մասնակիցների զգալի հատվածը կողմ էր շուրջօրյա հանրահավաքներն

ՀԱԿ-ը կմասնակցի հրաժեշտի արարողությանը

Այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները կմասնակցեն պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանի հրաժեշտի արարողությանը: Այդ մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Հրաժեշտի արարողությունը, նախատեսվածին հակառակ, տեղի չի ունենա Օպերայի շենքում, չնայած ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ հանրահավաքում հայտարարել էր, թե իրենք խոստացել են իրենց հավաքով որեւէ խոչընդոտ չհարուցել, թեեւ  հրաժարվել էին մի քանի ժամով հավաքել Օպերայի մուտքի հարակից

ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Ասում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ասաց, թե այն ընթանում է հերթական նախընտրական տրամաբանության շրջանակներում եւ մի կողմից՝ որոշակիորեն խառը, մյուս կողմից՝ հստակ իրավիճակում: «Խառը այն առումով, որ երեք նախագահներն էլ կարծես թե ընտրություններում ներգրավվելու հայտ են ներկայացրել: Առաջին

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՍՐՏԵՐՈՒՄ Է»

Երեւանում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին,  իսկ այդ հայտարարությունից մի քանի ժամ անց նրա կինը տղա ունեցավ: Հայաստան ժամանած պատվավոր հյուրի՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պատվին երեկվանից փակ էր Բաղրամյան փողոցի մի հատվածը, իսկ առավոտյան՝ նախագահականից մինչեւ «Ֆրանսիայի» հրապարակ ընկած հատվածը: Ուսանողներ եւ ՀՀ տարբեր քաղաքացիներ էին հավաքվել Ֆրանսիայի նախագահին ողջունելու համար: Ամենուրեք երկու երկրների

ԱՆՑԱԾ ԳԻՇԵՐ ԱՐԺԵՐ ՉՔՆԵԼ

Երեւանի փողոցներում երեկ գիշեր համաժողովրդական տոն էր. հազարավոր ֆուտբոլասերներ նշում էին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հերթական փայլուն հաղթանակը «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարում: Մեր թիմը 4:1 հաշվով ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն եւ վաստակած միավորներով հավասարվելով «B» խմբի առաջատար Ռուսաստանին (վերջինն ավելի ուշ պետք է հանդիպեր Սլովակիայի հետ)՝ ավելի մեծացրեց պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին

ՊԱՇՏՊԱՆՎԵՑԻՆ, ԲԱՅՑ

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հետաձգեց ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արթուր Սամվելի Հովհաննիսյանի պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի ունկնդրումը: Մեղադրողը արձակուրդ էր վերցրել, իսկ նրան փոխարինել այս փուլում չէր կարելի: Նախորդ երկու նիստերին նա դահլիճ էր բերվում բերանը կարված, հետեւաբար՝ որեւէ բառ արտաբերել չէր կարողանում: Նրան մեղադրանք

Նոր բացառիկ՝ հանրային գերակա շահ

 «Լոկալ Դիվելոփըրզին» նոր տարածքներ են հատկացվել: Նոր բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ հանուն «Լոկալ Դիվելոփըրզի»: Երեկ կառավարություն նիստի ժամանակ որոշվել է Երեւանի քաղաքապետին լիազորել  ՀՀ անունից «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ հետ կնքել եւս մեկ պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի, ընկերությանը բացառիկ՝ գերակա հանրային շահով հատկացվում է Երեւանի Պուշկինի, Տերյանի, Եզնիկ Կողբացու եւ Հին Երեւանցու փողոցներով, Երեւան քաղաքի Նալբանդյանի,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031