Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Նալբանդյանը գալիս է Սանկտ Պետերբո՞ւրգ

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"\"Մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 22-30-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք «St. Peterburg Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարին մասնակցելու «wild card» կարող է ստանալ: Այս մասին տեղեկացրել է նաեւ մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Ես շատ ուրախ եմ, որ իմ մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ Սանկտ Պետերբուրգում խաղալու հնարավորություն եմ ստանում: Այստեղ խաղացել են աշխարհի լավագույն թենիսիստները: Ինձ շատերն են ասել, որ Սանկտ Պետերբուրգը հեքիաթային քաղաք է: Դրա համար էլ երջանիկ եմ այս հնարավորության համար», – լրատվամիջոցներին հայտարարել է Դավիթ Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել