Լրահոս
Օրվա լրահոսը

2,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 08,2011 00:00

Հայաստանի բնակչության մարդահամարի նախնական արդյունքները կհրապարակվեն 2012 թվականի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, քանի որ տվյալների մշակման եւ ամփոփման ողջ գործընթացը կտեւի շուրջ մեկ տարի: Ըստ «Արմինֆո»-ի, երեկ այդ մասին հաղորդել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի վարիչ Կարինե Կույումջյանը: Նրա ասելով, մինչեւ հոկտեմբերի 12-21-ը անցկացվելիք մարդահամարի սկիզբը, հոկտեմբերի 8-10-ին մարդահամար անցկացնողները կայցելեն իրենց հասցեատերերին՝ մարդահամարի օրերին նրանց տանը գտնվելու ժամանակը ճշտելու համար: Կույումջյանը նաեւ տեղեկացրել է, որ նրանք այցելությունների ժամանակ պետք է ներկայացնեն հատուկ վկայական, իսկ այնուհետեւ քաղաքացիներին ներկայացնեն 33 հարց պարունակող հարցաթերթիկները: «Մարդահամարի ընթացքում ստացվող տվյալների գաղտնիությունը երաշխավորված է: Տեղեկատվությունը կօգտագործվի զուտ վիճակագրական նպատակներով»,- իր հերթին նշել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նա ընդսմին նշել է, որ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմում է 2,5 մլրդ դրամ: Տվյալ պահի դրությամբ հատկացվել է 2 մլն դրամ, որի 56 տոկոսը՝ Հայաստանի կառավարության կողմից, իսկ 44 տոկոսը տրամադրել են միջազգային դոնոր կազմակերպությունները եւ Նորվեգիայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի ու Իտալիայի կառավարությունները: Աջակցություն են ցույց տվել ՄԱԿ ազգաբնակչության հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ՄԱԿ փախստականների գործերի գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել