Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ՝ ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 08,2011 00:00

Երեկ Գրադարանավարի օրվա առիթով Երաժշտագիտական գրադարանը կազմակերպել էր միջոցառումների շարք: Անցկացվեցին ցերեկույթներ՝ նվիրված ՀՀ անկախության՝ 20, գրադարանի՝ 45, երգահան-բանաստեղծ Հասմիկ Մանասերյանի ծննդյան 70-ամյակներին, հանդիպում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանի հետ, գրադարանի բակում կայացավ տոնական համերգ՝ Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլի կատարմամբ, կայացավ գրադարանավար-գրող Օֆելյա Ամիրխանյանի «Միթե ես էի մեղավորը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումները եզրափակվեցին Ալ. Սպենդիարյանի եւ Հ. Դանիելյանի անվան երաժշտական դպրոցների ստեղծագործական դասարանի սաների ելույթով: Գրադարանի օրվա կապակցությամբ մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվեցին արհմիության պատվոգրերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել