Օրվա լրահոսը

Գործազրկության մատնելը հանցագործություն է

Անհրաժեշտ են փոփոխություններ Հայաստանի կալանավայրերը գնալով շատանում են, ինչի պատճառով էլ չի պահպանվում դատապարտյալների հիմնարար իրավունքները՝ բոլոր առումներով: Պետությունը ոչ մի դրական տեղաշարժ չի կատարում նրանց նկատմամբ: Քրեակատարողական հիմնարկներում գտնվողները հայտնվել են բացարձակ անտարբերության եւ լքվածության լաբիրինթոսում: Վերջերս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, անհատ անձինք, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին, որպեսզի իրականացվեն դատապարտյալների

ԱՅՐՎԱԾՔՆԵՐ՝ ՀՐԴԵՀԻՑ Օգոստոսի 21-ին հրդեհ էր բռնկվել Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում: Հրդեհի հետեւանքով Ջերմուկի 12-ամյա  բնակիչ Միշա Գապ-Տրաֆիկովը ստացել է 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներ ու տեղափոխվել Վայքի հիվանդանոց: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր  Գյումրիից. Վ. Սարգսյան 29/1 հասցեում ավտոմեքենա էր այրվել: Մասամբ այրվել է Վալերի Չալոյանին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 45 ՍՕ

ԱՐՋԵՐԸ ՀՈՇՈՏԵԼ ԵՆ Արագածոտնի մարզի Աղձք համայնքից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 17-ին եւ 18-ին արջերը հարձակվել են համայնքի սարերում պահվող հորթերի վրա ու հոշոտել նույն գյուղի բնակիչներ Ֆ. Գասպարյանին եւ Ս. Գասպարյանին պատկանող 3 հորթ: ԽԵՂԴՎԵԼ ԵՆ Նախորդ օրը ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի լճակում պատանի է խեղդվել: Փրկարարները լճակից դուրս

«ԼՈՔ ԱՆԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

Թուրքիայից հայրենիք վերադարձածի կարծիքով՝ ում խոփը սուր է, նա էլ կարողանում է հնձել 40-ամյա տիկին Ժաննան պատմում է, որ  Հայաստան եկած զբոսաշրջիկները մեր երկրում տիրող սոցիալական վիճակի մասին մակերեսային պատկերացում ունեն. «Գալիս էին, ասում՝ ի՞նչ ա եղել Հայաստանին, շատ լավ կապրեն, ջիպերով, ըստ պահանջի կապրեն, կազինոներում կապրեն: Բայց չէին ասում, չէին նկատել, որ այստեղ ընտանիքներ

ԿԽԹԱՆԻ՞ ՏՈՒՐԻԶՄԸ

Հոկտեմբերի 12-17-ը ՀՀ-ում տեղի կունենա միջազգային համաժողով`National Geographic Traveler-ի գլխավոր գրասենյակի ներկայացուցիչների մասնակ ցությամբ՝ ԱրմԻնֆոյին հաղորդել է NGT ամսագրի հայկական հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ Ռազմիկ Ճրագյանը: Համաժողովին կմասնակցեն NGT-ի բոլոր 14 տեղական հրատարակչություն ների ներկայացուցիչները, այդ թվում`ՀՀ-ից, Չինաստանից, Խորվաթիայից, Ինդոնեզիայից, Իսրայելից, Լատինական Ամերիկայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Ռումինիայից, ՌԴ-ից, ՀԱՀ-ից, Սլովենիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից: ՀՀ կառավարությունը հիշյալ նախագծի

ՊԱՏՃԱՌԸ ՊԱՐԶ Է

Առողջապահության նախարարությունը բացահայտել է օգոստոսի 19-ին Հրազդանի կիրճի «Գեղամա» ռեստորանում զանգվածային թունավորման պատճառը, երբ ռեստորանից հիվանդանոց էին տեղափոխվել հարսանիքի մասնակից 41 հոգի: Հոսպիտալացվածների մոտ եղել է ոսկեգույն ստաֆիլակոկ եւ էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկ, ինչով եւ պայմանավորված էր սննդային թունավորումը:  Երեկվա դրությամբ՝ բոլոր հիվանդներն արդեն դուրս են գրվել:

1,5 ՄԻԼԻՈՆԻ ՎՆԱՍ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բնությանը 1.5 միլիոն դրամի վնաս է հասցվել: Ըստ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության, նման հաշվարկներ է արել Բնապահպանական պետական տեսչությունը: Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաեւ տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ տեսչության կողմից կայացվել է 30 վարչական որոշում, որի ընդհանուր արժեքը 2,45 միլիոն

ՋՈՒՐ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆ

Շենգավիթ վարչական շրջանի Նիզամի 13 շենքում օգոստոսի 16-ից ջրամատակարարումը դադարեցվել էր, քանի որ վնասվել է շենքի ջրի պոմպը: Ըստ բնակիչների՝ իրենք «Երեւան ջուր» ընկերությանը մի քանի անգամ զանգել եւ հայտնել են իրենց խնդրի մասին: «1 օրվա ընթացքում եկան եւ մեր շենքի պոմպը վերանորոգեցին, մի քանի օր հետո, սակայն, պոմպը կրկին փչացավ: Հավանաբար անորակ պոմպ էին

ՊԵԿ-ն այցելել էր Նուբարաշենի ավտոշուկա

Տեսուչներին օգնության էին հասել նաեւ ճանապարհային ոստիկանները Կիրակի օրը՝ օգոստոսի 22-ին, Պետեկամուտների կոմիտեի հարկային տեսուչներն այցելել էին Էրեբունի վարչական շրջանում գտնվող Նուբարաշենի ավտոշուկա՝ ստուգումներ իրականացնելու: Նրանք, ըստ այստեղ առեւտուր իրականացնողների, նախօրոք ոչ մի զգուշացում չէին արել, որ կիրակի օրը գալու են ավտոշուկա՝ հենց առեւտրի թեժ պահին ստուգումներ իրականացնելու, ինչի պատճառով էլ այստեղ իսկական խուճապ էր

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Պատճառը կոմունալ հարմարությունների բացակայությունն ու վախն է Գյումրիի նորակառույց Մուշ-2 թաղամասը, կարելի է ասել, դեռեւս անմարդաբնակ է. չնչին թվով անօթեւաններ են տեղափոխվել իրենց նոր տները: Բնակիչների ներկայացմամբ, մի մասը խուսափում է թաղամաս գալ կոմունալ հարմարությունների՝ ջրի ու գազի բացակայության պատճառով, մյուսներին էլ հետ է պահում վախը: Անցած շաբաթ թիվ 16 շենքի 13 բնակարանի ննջասենյակի առաստաղի

$10-ով՝ մեծ հրավերք

Երկու հաղթող հնարավորություն կունենա ստանալու տրանսպորտային եւ կեցության բոլոր ծախսերը հոգացող հրավերք երկու անձի համար եւ մասնակցելու 2010թ. հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը: Ինչպես «ԱրմԻնֆոյին» տեղեկացրել են ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից՝ ակցիային մասնակցելու $5000 արժողությամբ այս մրցանակը ստանալու համար անհրաժեշտ է առցանց գնել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի $10 արժողությամբ ֆոնդահայթայթման

Հայ-ռուսական բիզնեսներ

Երեկ «Հայլուրին» տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀԿԵՈՒ-ին եւ ատոմակայանին: Նա ասել է, որ 2010թ. ընթացքում ռուսական կողմն իրականացնելու է «Հարավկովկասյան երկաթուղիների» ստանձնած ներդրումային ծրագիրն ամբողջությամբ: Ըստ նրա՝ նախորդ 2 տարիների ընթացքում կար ծավալների որոշ կրճատում, եւ ծրագիրը կոնցեսիոն ներդրումային մասով չէր կատարվում. «Ռուսական կողմը պարտավորություն էր ստանձնել, որ 2010-ին նրանք կկատարեն

Будем жить плохо, ախպեր ջան»

Համոզված է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին 5 ամիսներին տնտեսական աճը կազմել է 8,8%, կիսամյակային կտրվածքով՝ 6,7%: Տնտեսական աճի ցուցանիշի անկում է արձանագրվել նաեւ հուլիսին՝ հասնելով 4%-ի: «Այսինքն՝ հուլիսին, հունիսի համեմատությամբ, արձանագրվել է մոտ 20% տնտեսական անկում: Եթե իշխանությունները դա ընդունում են, ապա կարծում եմ՝ իրականությունն

ԱՆՁՐԵՎԱՏԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵ՞Ն

Փաստորեն՝ մեզ ուղղակի լավությո՞ւն են անում Վերջին մի քանի տարիներին Երեւանում գարնանն ու աշնանն այնպիսի հորդ անձրեւներ են տեղում, որ դրանց պատճառով մի շարք փողոցներում մեքենաների խցանումներ են առաջանում, անգամ շատ վայրերում մարդիկ չեն կարողանում մի մայթից մյուսն անցնել: Հաշվի առնելով, որ աշնան գալուն ընդամենը մի քանի օր է մնացել եւ հորդառատ անձրեւները, ինչպես նախորդ

Ֆրանսիականի դասախոսները գործազուրկ են

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս՝ աշխատակազմի մեկ երրորդը, այդ թվում՝ կառավարման եւ իրավաբանական ֆակուլտետների դեկանները: News.am-ի փոխանցմամբ, բուհի դասախոսները նամակ են հղել Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆֆին ու արձանագրել. «Առնվազն հիմնավորված չեն համալսարանում զանգվածային ազատումները: Ռեկտորի

Երաժշտասպորտային շոու

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը տեղի կունենա միջազգային ռեգատա՝ Սեւանի միջնադարյան առագաստանավակների կրկնօրինակներով եւ ձիարշավ: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել է National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ Ռազմիկ Ճրագյանը: Նրա խոսքով, միջազգային ռեգատան եւ ձիարշավը տեղի կունենան National Geographic Traveler ամսագրի հրատարակող TWB ընկերության նախաձեռնած «Traveling without borders» նախագծի շրջանակներում: Սեւանի առագաստանավակների ռեգատային մասնակցելու

Հայերն ու ուկրաինուհին՝ հաղթող

Tert.am-ի փոխանցմամբ, երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք Junior» մրցույթի մասնակիցներ՝ հայաստանյան «Ռազմիկն ու ընկերները» խումբը եւ ուկրաինուհի Վիկտորյա Պետրիկը օգոստոսի 22-ին կայացած՝ 13-15 տարեկանների եզրափակիչում կիսել են առաջին տեղը: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»: Մրցույթի 8-12 տարեկանների խմբում հաղթող է ճանաչվել Վիկտորյայի կրտսեր քույրը՝ Անաստասիա Պետրիկը: Բացի «Հախճապակյա ալիք» արձանիկներից, մրցակիցներին վոկալի դասեր անցկացնելու

Փորձել են այրել դրոշները

Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների խումբը փորձել է իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ցույց կազմակերպել Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցները փորձել են այրել Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները, սակայն ոստիկանության աշխատակիցները խանգարել են նրանց եւ վերցրել դրանք, հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»: Նրանք 30 ակտիվիստների արգելել են մոտենալ դեսպանատանը: Ոստիկանությունը նրանցից միայն մեկին է թույլ

Թուրքերն էլ են հրդեհ հանգցրել

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով վերադարձել է Երեւան կատարած պետական այցից, օգոստոսի 23-ին Հարավային Կովկասի հարցերն է քննարկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, «զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են 2010թ. մայիսին Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարած այցը, նաեւ գնահատականներ ու կարծիքներ են փոխանակել Հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակի շուրջ»: Մեդվեդեւը

«ՄԻ ՕՐ ՄԵՐ ԲԱԶԱՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՈՒՐԻՇ ԵՐԿՐՈՒՄ»

Հուսով է ՀՀԿ խմբակցության ղեկավար,  ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը  – Հայ-ռուսական համաձայնագրի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ, ոմանք ողջունեցին, ուրիշները խոսում են այն մասին, թե անկախություն ենք կորցնում, Ռուսաստանի կրնկի տակ ենք. ձեր կարծիքով՝ ի՞նչ են մեր երկրի համար այն բոլոր պայմանագրերը, որ ստորագրվեցին ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում: – Կարծում եմ՝ նոր մոտեցումներ կառաջանան

ՄԱՐԶՊԵՏԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Երեկ «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին Արտաշատում նկարահանման ժամանակ մոտեցավ Արարատի՝ վերջերս նշանակված մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ հորդորեց իր հետ կատակներ չանել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վատ կլինի: Խոսակցությանը խառնվեց հերթական սափրագլուխը՝ չնայած մինչեւ մարզպետ նշանակվելը պարոն Բարսեղյանը «ախրանայով» պտտվելու սովորություն չուներ: Մարզպետի դժգոհությունն էր առաջացրել այս տարվա հունիսի 18-ին «Առավոտի» առաջին էջում տպագրված նկարը, որտեղ

ԱՆԵՐԸ ԿՊԱՏԺԻ՞

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ անկախ նրանից, թե ով է երթեւեկում առանց ամրագոտու, այդ խախտման համար, միեւնույն է, պատժվելու է: Ի դեպ, թե ոստիկանապետը եւ թե իր վարորդը երթեւեկում են ամրագոտիներով: Այս լուսանկարում պատկերված է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա, «Առավոտի» տեղեկություններով՝ ԱԻՆ-ի ոլորտը վերահսկող Վաղարշակ Ղազարյանը: Ոչ նա, ոչ էլ 718LL11 համարանիշով «ջիպի» ղեկին

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՂԱՎՈՐ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Թուրքական Haberler կայքի տեղեկացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած հայցն ընդդեմ թուրքական պետության: Այս մասին հայտնում է panorama.am-ը: Դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային բազում սպառնալիքներից հետո Հրանտ Դինքի անվտանգությունը հավուր պատշաճի չապահովելու եւ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նրան մեղադրելու համար: Դատարանը Թուրքիային դատապարտել է նաեւ Դինքի սպանության գործով դատավարությունն

ՄԵԶԱԼՅԱՆՍ՝ ԸՍՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ

Երեկ «Դե Ֆակտո» ակումբում ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հայտարարել է, թե օգոստոսի 20-ին ստորագրված ռուս-հայկական 5 պայմանագրերից մեզալյանսի (անհավասար ամուսնություն) հոտ է գալիս, եւ Հայաստանն անընդհատ զիջողի, ինչ-որ բան կուլ տվողի կարգավիճակում է. «Հայ-ռուսական մեզալյանսի երեւույթները (նկատի ունեմ ուժերի անհավասարությունը), որոնք, ցավոք սրտի, նաեւ զուգորդվեցին ստորաքարշության մի խրախճանքով, մեր խոր հիվանդության արտաքին նշաններն են՝

Էլի առանձին-առանձին նշեցին

Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձը երեկ նշվեց երեք առանձին միջոցառումներով: Հայաստանի Անկախության հռչակագրի 20-ամյակի առթիվ Սահմանադրական դատարանում երեկ կազմակերպվել էր ընդունելություն, որին հրավիրված էին ներկա եւ նախկին իշխանության ներկայացուցիչները, իրավական ոլորտի գործիչները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն «Ա1+»-ին հայտնեց, որ այդ միջոցառմանը հրավիրվել են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն

C-300-Ը ԿԱՊ ՉՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Ընդգծում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: – Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը իշխանության գործիչներն արդարացնում են ԼՂ-ում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում անվտանգության ապահովման խնդիրներով: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. «Ռազմակայանի գործառույթների որեւէ փոփոխություն չպետք է սպասել»: – Լավրովը շատ անկեղծ է եղել:

«ԱՅՍ ԹՈՒՂԹԸ ՄԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»

Անկախության հռչակագրի մասին ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Լեւոն, նախագահ» կարգախոսներով երեկ Սարյանի արձանի մոտ սկսվեց Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյա տարեդարձին նվիրված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ համակիրների հավաքը: Միջոցառմանը ներկա էին Անկախության հռչակագիրն ընդունած Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԳԽ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանը: Առաջին նախագահը մասնակցեց քաղաքական

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ

Ինչպես հայտնի է, ավտոշուկաները Հայաստանում ամենաանվերահսկելի առեւտրական օբյեկտներից են: Հավանաբար, այդ թերությունը շտկելու նպատակով հարկային տեսուչները կիրակի օրը անսպասելիորեն ներխուժել են «Նուբարաշենի» ավտոշուկա՝ ըստ էության արգելելով առեւտուրը: ՊԵԿ-ի տեսուչներին օգնության էին հասել  նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ 2 կողմից փակել ավտոշուկա տանող փողոցը: Կարդացեք

Օգոստոսի 24

ԽՈՅ (21.03-20.04)- Ծանրաբեռնված աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել միայն ընտանեկան միջավայրում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հարազատները ձեր օգնության կարիքն ունեն, աջակցեք նրանց: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ռոմանտիկ ընթրիքի առաջարկություն ստանալիս չմերժեք: Օրը բարենպաստ է անձնական լուրջ փոփոխությունների համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր զբաղվեք ինքնակրթությամբ, ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Թույլ մի տվեք, որ ձեզ թակարդը գցեն, մի

Ենթարկվում են մեծ վտանգի

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կարճահասակ մարդկանց համար առավել դժվար է «գտնել կյանքում իրենց տեղը»: Հետազոտությունը ցույց է տվել, որ կարճահասակ մարդկանց մոտ նաեւ մեծ է սրտի հիվանդության զարգացման վտանգը: Պետք է հիշել, որ հասակը ժառանգականության, սոցիալ-տնտեսական վիճակի եւ սնման հանգամանքների համադրությունն է: Ծնվելուց հետո կամ դեռ արգանդում գտնվող երեխաների վատ սնունդը դանդաղեցնում է

Լրահոս
Անպոչ գդալի բարդույթը

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031