Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«4 ԱՄՍԻՑ ԿԱՐՈՂ Ա ԱՎԵԼԻ ԹԱՆԿԱՆԱ»

Օգոստոս 25,2011 00:00 Share

«Ես ունեի հին, էժան պայմանագրեր, որոնք վերջացել են: Այս շաքարավազը եկել է նոր պայմանագրով, նոր գներով: Այ, դա է պատճառը, որ թանկացել է»,- շաքարավազի վերջին օրերի թանկացման մասին news.am-ին ասել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում պատկանող ընկերությունները մենատեր են շաքարավազի ներմուծման ոլորտում: Ըստ պատգամավորի, Հայաստանում շաքարավազի գների թանկացումը պայմանավորված է միջազգային գներով:
Նշենք, որ շաքարավազի գինը թանկացել է 20-ից 25 %-ով՝ 350 դրամից դառնալով 430-450 դրամ: Այս գինն առնվազն 3-4 ամիս կպահպանվի, համենայնդեպս՝ այդպես է վստահեցրել Ս. Ալեքսանյանը. «27 հազար տոննայանոց նավ է եկել, մեզ մոտ 4 ամիս դա բավարար է, բայց հայտնի չէ, թե ինչ գին կլինի 4 ամիս հետո: Միգուցե ավելի էժան լինի, միգուցե՝ ավելի թանկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031