Օրվա լրահոսը
Երգիչը ծեծել է ֆոտոլրագրողին
Ռուս հայտնի երգիչ Վալերի Մելաձեն Մոսկվայում ծեծել է Մոսկվայի թերթերից մեկի ֆոտոլրագրող Եվգենի Գուսեւին, որը դեպքից հետո դիմել է ոստիկանություն. հաղորդում է dni.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել ռուսական մի ռեստորանի դիմաց, որտեղ անցկացվում էր հեռուստահաղորդավար Յանա Չուրիկովայի եւ բիզնեսմեն Դենիս Լազարեւի հարսանյաց արարողությունը: «Այդ պահին, երբ արարողությունն արդեն վերջացել էր, առաջինը ռեստորանից դուրս եկան Վալերի
«ԱՐԵՎԱՅԻՆ» ԼՈԳԱՆՔԸ ՆԱԵՎ ՕԳՏԱԿԱՐ Է
Գիտնականներն ապացուցել են, որ «արեւային» լոգանքները ոչ թե վնասակար են, ինչպես կարծում են շատ շատերը, այլ նույնիսկ կարող են օգտակար լինել: Ապացուցվել է, որ արեւի տակ օրական միջինը երեք ժամ անցկացնելով` կարելի է 50%-ով կրճատել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Վերջին գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ արեւն ունի հակաքաղցկեղային ազդեցություն, քանի որ այն խթանում
ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ՏՈԼՄԱ ՈՒՏԵԼՈՒ
Առաջին անգամ Սարդարապատում՝ Տոլմայի փառատոն ՈՎ սիրում է հայկական տոլմա, հուլիսի 14-ին թող լինի Սարդարապատում: Այդ օրը Սարդարապատի հուշահամալիրում մի խումբ տոլմայասերներ ավելի քան 1000 հյուրերի կհյուրասիրեն հայկական խաղողի թփով եւ կաղամբով, ինչպես նաեւ նոր մտացածին համեղ տոլմաներ: Առիթը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ի նախաձեռնած Տոլմայի փառատոնն է: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ
Երախտավորները չեն մոռացվում
Շախմատային աշխարհը հիշում է իր բոլոր երախտավորներին: Այս օրերին Սամարայում ընթանում է անցած դարավերջի համաշխարհային շախմատային աշխարհի ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ խորհրդային գրոսմայստեր Լեւ Պոլուգաեւսկու անդրանիկ հուշամրցաշարը: Երկու տուրից հետո Ռուսաստանի Գեորգիեւսկ քաղաքը ներկայացնող գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը վաստակել է նույնքան միավոր եւ նույնպիսի արդյունք ցույց տված 16 մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Ռուսաստա՞ն, Հնդկաստա՞ն, թե՞ մեկ այլ երկիր
«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ հունիսի 28-ին Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես հայտ է ներկայացրել ՖԻԴԵ՝ 2012 թվականին շախմատի աշխարհի չեմպիոնության համար աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ հավակնորդ Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջեւ կայանալիք մրցամարտը Մոսկվայում անցկացնելու համար: Սակայն Ռուսաստանում ՖԻԴԵ-ի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաբաեւը լրատվամիջոցներին հայտարարել է, որ, իր տեղեկություններով, Հնդկաստանում ներկայումս թագի համար
3+1՝ Իսպանիայում
Իսպանիայում մեկնարկել է «Վիլյա-դե-Բենասկե» շախմատի ավանդական՝ 31-րդ միջազգային փառատոնը, որի ուժեղագույնների «A» խմբում հանդես է գալիս 474 շախմատիստ (37-ը կրում է գրոսմայստերի կոչում): Մեր հանրապետությունից շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում է երեք գրոսմայստեր՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Կարեն Մովսիսյանը, իսկ Ռուսաստանը ներկայացնում է կանանց միջազգային վարպետ, մեր
Վազորդները որակավորումը չանցան
Ֆրանսիայի Լիլ քաղաքում մեկնարկել է աթլետիկայի աշխարհի պատանեկան (1994/1995թթ. ծնվածներ) առաջնությունը, որին մասնակցում են մեր հանրապետության հինգ ներկայացուցիչներ: Առաջին օրը ասպարեզ մտան մեր երեք վազորդները եւ բոլորն էլ որակավորման փուլը չկարողացան հաղթահարել: 100 մետր վազքում տղաներից Սարգիս Կոստանդյանը 11,60 արդյունքով եզրափակեց 8-րդ մրցահերթի մասնակիցների ցուցակը, Դիանա Խուբեսերյանը 12,64 արդյունքով եզրագիծը հատեց հինգերորդը, ինչը նույնպես բավարար
«ԲԱՆԱՆՑԸ» ԵՎ «ՈՒԼԻՍԸ» ՊԱՅՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ
Լուսանկարը՝ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից Հայաստանի երկու ակումբներ՝ «Բանանցը» եւ «Ուլիսը», դուրս մնացին պայքարից: Առաջին խաղում տանը Ռուսթավիի «Մետալուրգին» 0:1 հաշվով պարտվելուց հետո «Բանանցը» երեկ մրցակցի հարկի տակ՝ Ռուսթավիի «Փոլադի» ստադիոնում, պետք է փորձեր կորցրածը ետ բերել: Ճիշտ է, ի վերջո, հայ ֆուտբոլիստները համառ պայքարում, երբ առաջին խաղակեսից հետո զիջում էին
ՄԵԿ ՓՈՔՐ ՈՍԿԻ
Երեկ Մալայզիայի Պենանգ քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական (տղաների՝ 37-րդ, աղջիկների՝ 17-րդ) առաջնությունը: Հայաստանցի մարզասերները լուրջ ակնկալիքներ ունեին առաջնության վերջին օրը գերծանր քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանից: Սակայն գյումրեցի մարզիկը մասամբ արդարացրեց սպասելիքները՝ միայն պոկում վարժությունում 178 կգ-ով նվաճելով փոքր ոսկե մեդալ: Բոլորն էին սպասում, որ երկամարտի արդյունքով այս տարիքային խմբի չեմպիոնի կոչման համար
ԴԱԼԻՆ ՈՒ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏՆԵՐԸ
Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվել է «Դալին ու սյուրռեալիստները» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ցուցահանդեսին ներկայացված են հայտնի նկարիչների 160 աշխատանքներ, որոնց հիմնական մաս են կազմում Սալվադոր Դալիի օֆորտները: Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ այնպիսի սյուրռեալիստների աշխատանքներ, ինչպիսիք են Հանս Բելմերը, Լեոնոր Ֆինին, Ջորջո դե Կիրիկոն, Ժան Կոկտոն եւ Վասիլի Կանդինսկին: Բոլոր աշխատանքները, որոնք Պիեր
Թատրոնը անճաշակության դեմ պատվաստանյութ է
Ասում է Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը Վերջին տարիներին մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում տիկնիկային ներկայացումների տոմսեր չեն բաժանվում. փոխարենը մասնավոր տարբեր թատերախմբերի կողմից հենց մանկապարտեզներում են ցուցադրվում «ներկայացումներ», այն էլ՝ անորակ: Հովհ. Թումանյանի անվան թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ հաստատություններում օրինական տոմսերի վաճառքն արգելվել
ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ՝ 10-ԱՄՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄՈՎ
Բոստոնաբնակ օպերային երգիչ Եղիշե Մանուչարյանը հայրենիքում Սարո կմարմնավորի Եղիշե Մանուչարյանն ու Լաուրա Վլասակը (ԱՄՆ) «Բոստոն օպերայի»՝ Դոնիցետիի «Մարիա Պադիլա» ներկայացման մեջ: Հայկական վոկալ դպրոցի շատ ներկայացուցիչներ վերջին շրջանում հանդես են գալիս արեւմտյան հեղինակավոր թատրոններում: Սակայն քչերին է բախտ վիճակվում բեմ բարձրանալ այնպիսի նշանավոր երաժշտական թատրոնում, ինչպիսին «Մետրոպոլիտեն» օպերան է: 2010թ. վերջին Վերդիի «Աիդա» օպերայի երեւանյան
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԲԺԻՇԿԸ ՆՐԱ ԻՆՏԻՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԺԻՄ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի անձնական բժիշկն իր հաճախորդին սեքսով զբաղվելու մեկշաբաթյա նորմա է նշանակել: Ումբերտո Սկապանինին հայտարարել է, թե 74-ամյա քաղաքական գործիչը կարող է ինտիմ հարաբերություններ ունենալ շաբաթական 6 օր՝ մեկ օր տրամադրելով հանգստին: Վարչապետի սեռական կյանքի ռեժիմի մասին բժիշկը պատմել է Novella2000 ամսագրի հետ զրույցում, որից քաղվածքները հրապարակվել են Libero News-ում: Բժիշկն ասել է,
ԲԱՏԿԱ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
BBC-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը, Մինսկում տեղի ունեցած բողոքի լուռ ակցիայի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել: Երկրի ողջ տարածքում ձերբակալվածների թիվը, իրավապաշտպանների տվյալներով, գերազանցում է 200-ը: Բելառուսի ոստիկանությունը ձերբակալել է նաեւ ռուսական ծՁԹ հեռուստակայանի նկարահանող խմբի անդամներին, բայց հետո ազատ են արձակվել: Հաղորդվում է նաեւ «Ինտերֆաքսի» եւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրողների, բելառուսական ինտերնետ-պարբերականների թղթակիցների ձերբակալության
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ
Անցած գիշեր Վրաստանում կալանավորվել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչը՝ Իրակլի Գեդենիձեն (նկարում) եւ նրա կինը: Այդ մասին հաղորդում է GHN-ը: Գործակալության տեղեկություններով, կալանավորման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Փոխարենը IPN-ը հաղորդում է Վրաստանի ոստիկանության կողմից եւս մի քանի ֆոտոթղթակիցների՝ European Pressphoto Agency-ի լուսանկարիչ Զուրաբ Կուրցիկաձեի, Associated Press-ի լուսանկարիչ Շահ Այվազովի (նրան հարցաքննելուց հետո
Ստրոսս-Կանի գործով դատախազը հրաժարվում է հրաժարական տալ
Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Բենսը (նկարում), որը գլխավորում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոսս-Կանին առաջադրված մեղադրանքը պաշտպանող կողմը, հրաժարվել է հրաժարական տալ: Այդպիսի պահանջով հանդես էին եկել հայցվոր սպասուհու փաստաբանները: BBC-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ, իբր, Ստրոսս-Կանի կողմից սեռական բռնության ենթարկված սպասուհու շահերը ներկայացնող Քեննետ Թոմփսոնը պահանջել էր փոխել գործը վարող դատախազին, քանի
Պակիստանն իր միջուկային գաղտնիքը ծախել էր նաեւ Իրանին ու Լիբիային
Հուլիսի 7-ին ամերիկյան The Washington Post-ը հրապարակել է մի փաստաթուղթ, համաձայն որի՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը Իսլամաբադում պաշտոնատար անձանց կաշառելու դիմաց մուտք է ստացել դեպի պակիստանյան միջուկային տեխնոլոգիաներ: Lenta.ru-ի մատուցմամբ, նամակը, որում ներկայացվում է վճարումներից մեկի մանրամասները, պարբերականին է փոխանցել բրիտանացի լրագրող Սայմոն Հենդերսոնը, որը նախկինում զբաղվել է «պակիստանյան միջուկային ծրագրի կնքահոր»՝ Աբդուլա Քադիր Խանի
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ Է
Չինաստանը հերքել է երկրի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի (նկարում) մահվան մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները: Չինաստանի պետական լրատվական «Սինխուա» գործակալությունը հաղորդել է, թե 84-ամյա նախկին նախագահի մահվան մասին օտարերկրյա կազմակերպությունների տարածած հաղորդագրությունները ընդամենը շշուկներ են: Այդ մասին հաղորդում է reuters գործակալությունը: Հոնկոնգի Asia Television հեռուստաալիքը չորեքշաբթի երեկոյան ընդհատել էր լրատվական թողարկումը, եւ հաղորդավարը տխուր դեմքով հայտարարել
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա» հ/կ-ի հետ համագործակցության շրջանակներում սկսում է կրթական ծրագրերի նոր շարք: Որեւէ նախաձեռնություն կյանքի կոչելու եւ ցանկալի արդյունք արձանագրելու նախապայմանը նախագծերի կառավարման հմտությունն է: Դա ենթադրում է մի շարք գործընթացների սինթեզ. մասնավորապես՝ նպատակների սահմանում, հնարավոր ռիսկերի բացահայտում, դրանք կառավարելու մեխանիզմների մշակում, վերահսկողություն եւ վերջնական արդյունքի ամփոփում: Հայաստանի յոթ բուհի դասախոսներ հնարավորություն
Հրեշտակի թեւերով՝ դեպի Եվրոպա
Պետական կրթական հաստատության՝ ԵՊՀ-ի մեջ, օրը ցերեկով, մասնավոր համակարգ է գործում Բոլորովին վերջերս մայր բուհի ռեկտորի ընտրություն էր: Թե ինչպես եղավ, որ մրցակից թեկնածու չեղավ՝ համալսարանականները կծու հեգնանքով ասում են, որ ավելի լավ քանդող, քան Արամ Սիմոնյանն է՝ չգտնվեց: Նա, իրոք, անհավասար «մրցակցության» մեջ մտավ ինքն իր հետ եւ ծանր ու դժվարին պայքարում փայլուն ինքնահաղթանակ
ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ԱՆՏԵՂՅԱԿ ԴԻՄՈՐԴՆԵՐ
Քննության արդյունքների հերթական բողոքարկումը Երեկ հայոց պատմություն առարկայի հուլիսի 4-ին կայացած քննության արդյունքների բողոքարկումն էր: Քանի որ միասնական քննությունների առաջին փուլում գրեթե բողոքարկողներ չեղան, ԵՊՀ-ում ձեւավորված քննակենտրոնում անտեղի ժամանակ չկորցնելու համար՝ բողոքարկումներն անցկացվեցին ԳԹԿ-ում: Բողոքարկումները սկսվեցին առավոտյան ժամը 10-ին՝ նախկին 9-ի փոխարեն: Նշենք, որ միասնական քննությունների լրացուցիչ փուլում ԳԹԿ-ն, հօգուտ դիմորդների, երկարացրել է բողոքարկումների օրերը՝
ՍԵՐԵՆԱԴԸ ՄԻՋՈՑ Է
«Գիտությունով կչալե» սերենադների կազմակերպությունը հուլիսի 11-ին սերենադի սիրահարներին հրավիրում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ սերենադի միջոցով դասական երաժշտություն ունկնդրելու: Համերգը կրում է «Սերենադը միջոց է…» խորագիրը: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, «Գիտությունով կչալե» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Տարոն Գասպարյանի խոսքով՝ կայանալիք համերգին երիտասարդ երաժիշտները սերենադի միջոցով փորձելու են հնչեցնել բարձրակարգ երաժշտություն. «Մեր նպատակն է՝ բոլորին
Տարեկան 10 հազար վերաբնակիչ
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Օրերս ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների 3-րդ համագումարում, Իլհամ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել՝ ասելով, որ «Ադրբեջանը ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով, այդ թվում՝ բանակի գործոնի կիրառմամբ»: Նա նաեւ հայտարարել է, որ «Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական տարածքների վրա՝ Իրեւանի եւ Զանգեզուրի»,
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Լռե՞լ, թե՞ ստորագրությունը (պատվիրակությանը) հետ կանչել Ամիսներ առաջ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մինչ այսօր նրանց երկխոսության մեջ որեւէ տեղաշարժ չկա եւ հավանաբար չի էլ սպասվում։ Հայկական իշխանությունները կարծես դեմ են առել պատի, որից ոչ մի ռեալ շարունակություն չի երեւում։ Նրանք ոչ այն է՝ լռեն, ոչ այն է՝ ետ կանչեն արձանագրությունները։ Երկու դեպքում էլ հարցը մեզ համար
ԵՂՎԱՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում հնագիտական պեղումներ սկսվեցին իրականացվել այն բանից հետո, երբ գյուղապետ Սպարտակ Զաքարյանը գարնան սելավներից հետո՝ դաշտ տանող ճանապարհով անցնելիս հողերում բացված կարաս էր նկատել: Գյուղապետի պատմելով, իր տեսած կարասի վերին շերտը չկար, բայց, այնուամենայնիվ, պարզ երեւում էր, որ կարաս է, իսկ տեսքն էլ շատ հին էր երեւում: Գյուղապետը միանգամից տեղյակ
«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը մեղադրում է իր նախկին ղեկավար աշխատակցին
«Առավոտի» հունիսի 18-ի «Ձեր ջուրը Ձեզ» հրապարակման մեջ ներկայացրել էինք Սյունիքի մարզկենտրոն Կապանի բնակիչների, քաղաքապետի ու քաղաքում գործող հ/կ-ների զայրույթն ու վրդովմունքը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօերեն Պատրիկ Լորենի այն հայտարարությունից, թե կապանցիները չեն տարբերում աղտոտ եւ պղտոր ջուրը: Հրապարակմանը արձագանքել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Եղիազարյանը: Ըստ նրա,
ԴԱՐՁՅԱԼ ՎԱՆԱՁՈՐԻ «ՔԻՄԱՐԴԻ» ՄԱՍԻՆ
Աշխատանքի վետերանը առաջարկում է վերագործարկել ձեռնարկությունը, աշխատողները ահազանգում են թալանի մասին: Վանաձոր քաղաքի բնակիչ, աշխատանքի վետերան Գարուշ Խաչատրյանը ՀՀ անկախության 20-ամյակին ընդառաջ, համադրելով Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունները, եկել է այն եզրահանգման, որ առանց պետության միջնորդության ու անմիջական հետեւողականության՝ Վանաձորի քիմգործարանի վերագործարկումն անհնար է: Իսկ գործարանը ոտքի կկանգնի, եթե աշխատի պարարտանյութի արտադրամասը: Գարուշ Խաչատրյանը կարծում է,
ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 33-ամյա Արկադիա Դ.-ին, որը 2009 թ. հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրօրի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով: Արկադիա Դ.-ն կալանավորված է:
ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթուր Ա.-ն «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի 4-րդ եւ 10-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-րդ դասարանի աշակերտուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ԴՐՍՈՒՄ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից երեկ տեղեկացրին, որ հուլիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում կայացել է հատուկ ծառայությունների ղեկավարների ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների շուրջ 10-րդ խորհրդակցությունը, որին մասնակցել են աշխարհի 93 երկրների ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը մասնակցել եւ ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը:


















































