Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստա՞ն, Հնդկաստա՞ն, թե՞ մեկ այլ երկիր

Հուլիս 08,2011 00:00

\"\"«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ հունիսի 28-ին Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես հայտ է ներկայացրել ՖԻԴԵ՝ 2012 թվականին շախմատի աշխարհի չեմպիոնության համար աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ հավակնորդ Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջեւ կայանալիք մրցամարտը Մոսկվայում անցկացնելու համար: Սակայն Ռուսաստանում ՖԻԴԵ-ի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաբաեւը լրատվամիջոցներին հայտարարել է, որ, իր տեղեկություններով, Հնդկաստանում ներկայումս թագի համար մրցամարտը հյուրընկալելու ուղղությամբ նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվում: Նա նաեւ հավելել է, որ հնարավոր է երրորդ երկրի մասնակցությունը հայտարարված տենդերին: Տեղեկացնենք, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի վերջն է, իսկ մրցույթին մասնակցելու պարտադիր նախապայմաններից՝ պահանջվող մրցանակային ֆոնդի ապահովումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել