Օրվա լրահոսը
ՎԵՐՋԻՆ ՋԱՆՔԵՐԸ
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձելու է ԼՂ խնդրի լուծման գործում ակտիվ դերը պահպանել»,- tert.am-ին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջիկայում որոշում է կայացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ հետագա քայլերի վերաբերյալ; Ըստ Մանուկյանի՝ հակամարտության լուծման ակտիվ դերակատարությունը պահպանելու համար Ռուսաստանն
ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ՏՂԱՆԵՐԸ՝ ԶՈՀԵՐ
«Երբ նորից է գնացել պարոն Սերոբի տուն, նա նորից իրեն գումար է տվել՝ 80.000 դրամ, եւ տնից դուրս գալուց առաջ շատ անսպասելի համբուրել է իր շուրթերը, մի ձեռքը դրել է իր առնանդամին, իսկ մյուսով սկսել է շոյել իր հետույքը։ Ինքը վախեցել է որեւէ ձայն հանել, իսկ պարոն Սերոբն ասել է, որ եթե նրա հետ զբաղվի
ԸՆԴԴԵՄ ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ
Երեկ Երեւանում հրավիրվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 10-րդ նիստը, որը նախագահում էր Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: Նիստի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ
ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Երեկ Սահմանադրական դատարանում նշվեց Սահմանադրության օրը: Մասնակցում էին վարչապետը, արդարադատության նախարարը, ԱԻՆ նախարարը, ԱԺ փոխնախագահը, գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը, զինդատախազը: «Սահմանադրության գերակայության երաշխավորման արդի մարտահրավերները» թեմայով զեկուցումով հանդես եկած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ վերջին 4 տարիների ընթացքում երկրի կառավարությունը ընդամենը 1 անգամ է դիմել ՍԴ, նախագահը չի դիմել, ՏԻՄ-երը ոչ մի անգամ
Հայաստանում մասոնական Օթյակ կստեղծվի
Բայց տեղական 15 մասոնների անունները դեռեւս գաղտնի են պահվում «Առավոտը» տեղեկացրել է, որ հուլիսի 4-ից Հայաստանում է Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզենը: Հայաստան ժամանած մասոններն արդեն հանդիպել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, եղել են նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանում, այցելել Ծիծեռնակաբերդ: Երեկ «Գոլդեն Պելես»
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԵՔ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋ
Հայաստանին եւ Ադրբեջանին երեկ կոչ արեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը, որին Եվրոպական խորհրդարանի պատվիրակներից մեկը հորդորեց բաց չթողնել ԼՂ հակամարտությունը կարգավորելու շնորհիվ Նոբելյան մրցանակ ստանալու հնարավորությունը: Եվրոպական խորհրդարանում երեկ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» քննարկումը նախատեսված էր Ստրասբուրգի ժամանակով ժամը 17.49-ին, սակայն նախորդած բանավեճերը՝ իրավիճակը արաբական աշխարհում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում եւ Եմենում եւ այլն՝ առիթ
ՀԵՐԹԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ
Բաքու-Ջեյհանն էլ էինք հեգնում Հուլիսի 1-ին նոր վարկային համաձայնագիր ստորագրվեց Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Վրաստանին 575 մլն դոլար տրամադրելու համար: Ինչպես փոխանցել են վրացական լրատվամիջոցները, նոր վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով՝ տարեկան 5 տոկոս մարման պայմանով: Այդ միջոցները կօգտագործվեն նաեւ Թբիլիսիից Ախալքալաք գործող ճանապարհների վերականգնման համար: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ
Երեկ ոստիկանության Աշտարակի բաժնի եւ Արագածոտնի մարզի փրկարար վարչության աշխատակիցները Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի մշակույթի տանը հայտնաբերել են 40-ամյա Մհեր Առաքելյանի դիակը՝ կախված վիճակում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցները դին մշակույթի տնից դուրս էին բերում՝ իրար փոխանցելով հակագազերը, քանի որ, ըստ դատաբժշկի, հնարավոր է՝ երիտասարդը ինքնասպան էր եղել 3-4 օր
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
10 ՐՈՊԵՈՒՄ` 68 ՀՈԹ-ԴՈԳ
Ամերիկացի Ջոուի Չեսթնատը հերթական անգամ հաղթել է հոթ-դոգ ուտելու մրցույթին՝ 5-րդ անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը: Այս անգամ նա 10 րոպեի ընթացքում կերել է 62 հոթ-դոգ: Հոթ-դոգերի մրցույթը Նյու Յորքի Բրուկլին թաղամասում անց է կացվում ամեն տարի՝ 1916 թվից սկսած: Հաղթողները ստանում են 10 հազար ԱՄՆ դոլար եւ մեկ տարվա ընթացքում անվճար հոթ-դոգեր ձեռք բերելու իրավունք:
ԻՆՉՆ Է ԾԵՐԱՑՆՈՒՄ ԿՆՈՋԸ
Ծերության ցուցիչները «Կնոջ տարիքը գաղտնիք է» հայտնի արտահայտությունը լսում ենք վաղ տարիքից: Երբեմն, փողոցում հանդիպելով կանանց, փորձում ենք մտովի որոշել նրանց տարիքը: Եվ հաճախ գուշակությունները սխալ են դուրս գալիս, երբ իմանում ենք նրանց իսկական տարիքը. նրանք մեր ենթադրածից մեծ կամ հակառակը՝ փոքր են լինում: Այս երեւույթի պատճառը ծերության ցուցիչներն են, որոնք իսկական տարիքին եւս մի
Ամենացանկալի դերասանը ուզում է մեռնել
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնաթն Րիզ Մեյերսը ինքնասպանության փորձ է արել: Աստղին հիվանդանոց հասցրին շտապօգնության մեքենայով: Բժիշկների համոզմամբ, դերասանը մեծ քանակությամբ հաբեր է ընդունել Լոնդոնի իր տանը: Իսկ թե կոնկրետ ինչ հաբերով է իռլանդացի դերասանը փորձել վերջ տալ իր կյանքին, դեռեւս հայտնի չէ: Րիզ Մեյերսը, ով ալկոհոլիզմով է տառապում, անօգնական վիճակով ընկած էր գետնին: Երբ շտապօգնության
Կնամեծար Ստալոնեն՝ կանանց թագավորությունում
Նկարահանման հրապարակներում հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն միշտ ուժեղ տղաների դերեր է կատարում: Իսկ ահա Ստալոնեի տանը իսկական կանանց թագավորությունն է: Dni.ru-ի փոխանցմամբ՝ իր գեղեցկուհի կնոջ հետ միասին դերասանը դաստիարակում է երեք դուստրերին: «Այո, ես երեք աղջիկ ունեմ: Եվ դա համոզված եղեք՝ դեպի դժոխք տանող ամենալավ այցետոմսն է: Ես չեմ պատկերացնում, թե ինձ հետ ինչ կկատարվի,
ՍԱՏԱՆԻՍՏ ՉԷ, ՄԱՍՈՆ Է
Սաքոյի «փախած» մտքի թռիչքը Դաժան սիրո ու աղջիկներից «վառված» լինելու մասին երգող ռեփերի՝ ամերիկաբնակ Սուպեր Սաքոյի վերջերս համացանցում հայտնված լուսանկարները մեծ իրարանցում առաջացրին հասարակության մեջ: Հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունված լուսանկարների առիթով շատերի կողմից քննադատության արժանացած երգիչը փոխանակ բացատրի, թե ինչպես են այդ լուսանկարները տարածվել, հատկապես, եթե արվել են 2009-ին ու չեն օգտագործվել,
Վիկը կմենամարտի Հայաստանո՞ւմ
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թեթեւագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հերթական մենամարտն անցկացնելու է աշնան սկզբին: Նշվում է նաեւ մարտի օրն ու վայրը. սեպտեմբերի 3, Հայաստան: Այդ օրը Վիկին դիմակայելու է դեռեւս պարտություն չկրած նամիբիացի բռնցքամարտիկ Պաուլյուս Ամբունդան՝ «Ապառաժ» մականունով: Տեղեկատվությունը ճշտելու նպատակով երեկ Ավստրալիա՝ Վախթանգի հետ կապ հաստատելու մեր փորձերը
Նոր անուններ՝ «Ուիմբլդոնյան» մրցաշարում
Լոնդոնում ավարտված թենիսի «Ուիմբլդոնյան» մրցաշարը, որ ամենահեղինակավորներից մեկն է աշխարհում, նոր հաղթողներ ունեցավ: Տղամարդկանց պայքարի եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը, որ մինչ այդ գլխավորում էր համաշխարհային դասակարգման ցուցակը, պարտվեց երկրորդ հորիզոնականն զբաղեցնող սերբ Նովակ Ջոկովիչին՝ 6:4, 6:1, 1:6, 6:3 եւ աշխարհի թիվ 1 ռակետի տիտղոսը զիջեց նրան: Այս մրցաշարում հաղթելու համար Ջոկովիչն ստացավ 1 մլն ֆունտ
Մոտ էին մրցանակային տեղերին
Բուլղարիայում եւ Ռումինիայում գրեթե միաժամանակ ավարտվեցին շախմատային երկու միջազգային մրցաշարեր, որոնցում հանդես եկող մեր հանրապետության ներկայացուցիչները մոտ էին մրցանակային տեղերին: Առաջինում, որ անցկացվում էր Ալբենա քաղաքում, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 7,0 միավորով հանգրվանեց վեցերորդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր ետ մնաց հաղթող դարձած Իվան Չեպարինովից (Բուլղարիա): Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Տիգրան Սիմոնյանը, 6,5
Պատրաստ չէր պայքարի
Մալայզիայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական (տղաների 37-րդ եւ աղջիկների 17-րդ) առաջնությունում, որին մասնակցում են 53 երկրների 281 ներկայացուցիչներ, Հայաստանի երկու պատվիրակներից առաջինը «Penang International Sports Arena»-ի մրցահարթակ մտավ 63 կգ քաշային կարգում հանդես եկող Քրիստինե Պետրոսյանը: Միանգամից ասենք, որ այդ քաշային կարգի ինը ուժեղագույն մարզուհիների պայքարին մասնակցող մեր աղջիկը ոչ մի բանով աչքի չընկավ՝ խմբում
ՎԵՑ ՈՒՍԱՆՈՂ ԾԱՆՐՈՐԴ
Օգոստոսի 12-22-ը Չինաստանում կայանալիք 26-րդ համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է ծանրամարտը: «Armfootball.com»-ը, վկայակոչելով մարզաձեւի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանին, տեղեկացնում է, որ մեր հանրապետության ուսանողական հավաքականի կազմում Շենժեն մեկնելու են ծանրորդներ Նորայր Վարդանյանը, Սամվել Գրիգորյանը, Աղասի Աղասյանը, Արա Անդրիկյանը, Աղվան Մելիքյանն ու Հայկ Հակոբյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
Հուլիսի 2-ին Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի անդամ շուրջ 150 երկրներում 16-րդ անգամ նշվեց մարզական լրագրողի միջազգային օրը: «Առավոտը» շնորհավորում է Հայաստանի՝ մարզական թեմաներով գրող բոլոր լրագրողների մասնագիտական տոնը, ովքեր բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչների հետ հավասարաչափ չարչարվում են, լուսաբանում հանրապետությունում եւ միջազգային մրցասպարեզներում տեղի ունեցող մարզական մեծ ու փոքր իրադարձությունները, հատկապես Հայաստանում այս կամ այն տեղեկատվությունը մեծ
ԱԼՈՒՇՏԱՅԻՑ՝ ՄԱԴՐԻԴ
Աշխարհի առաջնությանը նախապատրաստվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն Ալուշտայում ավարտեց հերթական ուսումնամարզական հավաքը եւ այսօր վերադառնում է Երեւան: Սակայն մեր ընտրանու չորս առաջատար ըմբիշները՝ Ռոման Ամոյանը՝ 55 կգ, Արսեն Ջուլֆալակյանը՝ 74, Արթուր Շահինյանը՝ 84 եւ Յուրի Պատրիկեեւը՝ 120, Ալուշտայից մեկնում են Մադրիդ՝ մասնակցելու հուլիսի 8-ին մեկնարկող «Grand Prix»-ի խաղարկությանը:
ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Հունգարիայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի 15-16 տարեկան պատանիների առաջնությունը: Հայաստանի 12 ներկայացուցիչներից երկուսը՝ 66 կգ քաշային Գոռ Ջանվելյանը եւ 70 կգ քաշային Նարեկ Մանասյանը, հասան մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն ավելին անել չկարողացան: Նրանք դարձան բրոնզե մեդալակիրներ:
ԴՎՈՐԿՈՎԻՉԻ ԳԱՎԱԹԸ ԵԿԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ
Մոսկվայում Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված վեցերորդ պատանեկան թիմային մրցաշարը, որում ութ ուժեղագույն հավաքականներ պայքարում էին շախմատի ճանաչված միջազգային մրցավարի գավաթին տիրելու համար, ավարտվեց Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակով: Մասնագետների բնորոշմամբ, Դվորկովիչի գավաթի խաղարկությունն այս տարիքային խմբում աշխարհի ամենաուժեղ թիմային մրցաշարն է, անգամ համաշխարհային օլիմպիադայից ուժեղ, քանի որ այստեղ մասնակից յուրաքանչյուր երկիր ասպարեզ է հանում իր լավագույն
ՏԱՐԻ ՖԻԼՄԵՐՆ ԷԼ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարեւորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելօպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական «ֆանտազյոր»: Նրա սեւ-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինեմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես՝ կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: Հռչակավոր ռեժիսորի երեւանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն
Րաֆֆի Խարաջանյանը Հայաստանում է
Ամենաերկարակյաց դաշնամուրային դուետի մաեստրոն պատրաստ է իր փորձը փոխանցել հայ ուսանողներին Հայաստանյան երաժշտական կյանքում երբեւէ գործիքային անսամբլների պակաս չի զգացվել, մինչդեռ դաշնամուրային դուետը մեզանում երբեւէ իր նկատմամբ հետաքրքրություն չի ձեւավորել, այսպիսով նաեւ ինչ-որ տեղ նվազեցնելով կամերային այս ժանրում ստեղծագործողների թիվը: Օրինակ, աշխարհում մշտապես գործող դաշնամուրային դուետ է ֆրանսուհի Լաբեքյու քույրերի անսամբլը: Մեր իրականությունում ավելի քան
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԲՐԱԶԻԼԻԱՆ, ՕԲԱՄԱՆ՝ ՊԱՏԻՆ ԵՎ 20 ՔՄ-ԱՆՈՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Չեխիայի քվադրինալեի դասերն ու տպավորությունները Հունիսի 16-26-ը Հայաստանն առաջին անգամ մասնակցեց բեմանկարչության ոլորտի գլխավոր իրադարձությանը՝ Պրահայի հանրահայտ քվադրինալեին, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ՝ Չեխիայի նախագահի հովանու ներքո, ԵՄ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ: Պրահայի քվադրինալեի գործունեության 40 տարիների ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել այնպիսի լեգենդար արվեստագետներ, որոնց թվում են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, Տադեուշ Կանտորը,
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՈՐԴԻՆ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ Է ԴԱՐՁԵԼ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որդին՝ Էդուարդ Սահակաշվիլին դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ iPad-ի վրա աջ ձեռքով անգլերեն տեքստ հավաքելու արագությամբ: Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով «Грузия Online»-ին, հատուկ Բաթում եկած Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները երեքշաբթի օրը պաշտոնապես գրանցել են նոր ռեկորդը՝ 5,26 վայրկյան, որը մեկուկես վայրկյանով գերազանցում է ավելի վաղ բրիտանացու սահմանած ռեկորդը: Սահակաշվիլիի 15-ամյա
ԹԱԻԼԱՆԴԻ ԲԱՆԱԿԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Թաիլանդի ռազմական իշխանությունները ճանաչել են երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պաշտոնանկ արված վարչապետ Տակսին Չինավատի կուսակցության ջախջախիչ հաղթանակը: Reuters-ի մատուցմամբ, երկրից արտագաղթած վարչապետի քրոջ՝ Իյնգլակ Չինավատի (նկարում) գլխավորած «Հանուն Թաիլանդի» կուսակցությունը ընտրություններում հաղթելու արդյունքում երկրի խորհրդարանում կազմել է բացարձակ մեծամասնություն՝ ստանալով 500 պատգամավորական տեղերից 264-ը: «Կարող եմ հավաստիացնել, որ զինվորականները ոչ մի ցանկություն չունեն շրջանցել
ՍԵՐԲԻԱՆ ԵՎ ԿՈՍՈՎՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
Եվրամիության միջնորդությամբ հինգ ամիս շարունակված բանակցություններից հետո Սերբիան եւ Կոսովոն անցած շաբաթ օրը համաձայնագիր են կնքել, որով թույլատրվում է Սերբիայի սահմանը հատել Կոսովոյի փաստաթղթերով, ինչպես նաեւ փոխադարձաբար ճանաչվում են անշարժ գույքի փաստաթղթերը եւ կրթական հաստատությունների դիպլոմները: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Եվրամիության EU Observer պարբերականը, սա կողմերի միջեւ առաջին համաձայնագիրն է Կոսովոյի կողմից երեք
Նախարարն իր պաշտոնը լքեց այն զբաղեցնելուց մեկ շաբաթ անց
Ճապոնիայի վերականգնման հարցերով նախարար Ռյու Մացումոտոն (նկարում) հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին՝ այդ պաշտոնում նշանակվելուց ընդամենը մեկ շաբաթ անց: BBC-ի փոխանցմամբ, Մացումոտոն խիստ քննադատության էր ենթարկվել մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով ամենաշատը տուժած նահանգների ղեկավարների հետ շփումների ժամանակ՝ իր անտակտ դիտողությունների համար: Երկրի վարչապետ Նաոտո Կանը աղետից տուժած շրջանները վերականգնելու եւ


















































