Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՆԵՐ, ՉԱՐԵՆՑ ԵՎ ԱՅԿԻԴՈ

Ե. Չարենցի  թանգարանն ու Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը հունիսի 22-ին կազմակերպում են մշակութային երեկո՝ նվիրված Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ծրագրում՝ Չարենցի եւ ճապոնացի բանաստեղծների թանկաների կատարում եւ թատերականացված տեսաշար: Միջոցառմանը ներկա կլինեն Այկիդոյի համաշխարհային ֆեդերացիայի 1-ին քարտուղար Շիգերու Սուգավարան, ճապոնացի այլ հյուրեր, մտավորականներ: Միջոցառման մուտքը, որը  կավարտվի  ճապոնական ավանդական թեյախմության ծեսով, միայն հրավիրատոմսերով է:

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականները համագործակցության  համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականների խորհուրդների նախագահներ Գեւորգ Վարդանյանն ու Վերա Միսինան: Գեւորգ Վարդանյանը նշել է, որ համաձայնագիրը ենթադրում է երիտասարդ գիտնականների նախագծերի համատեղ նախապատրաստում եւ իրականացում, գիտական  գործունեության եւ սոցիալական հարցերի լուծման նպատակով տեխնիկական,

Անվճար տեղեր՝ բանակից զորացրվածների համար

Ըստ edu.am-ի, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 620-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային եւ թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ: Հրամանի

«Ֆրանսիական» խախտումներ՝ ըստ Բախշյանի

Ըստ panorama.am-ի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Ֆրանսիական համալսարանի խնդրի մասին նամակ է հղել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:  Կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, նամակը հետեւյալ բովանդակությունն ունի. «2011թ. հունիսի 6-ին «Լրագիր» լրատվամիջոցում մի խումբ դասախոսների կողմից ինձ ուղղված բաց նամակի հրապարակումից տեղեկացել եմ, որ Ֆրանսիական համալսարանում չի գործում Գիտական խորհուրդ: Միեւնույն ժամանակ, համալսարանի կայքում

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԸ՝ ԸՍՏ ԳԹԿ ՏՆՕՐԵՆԻ

Դիմորդների մեծամասնությունն ընդունվել է Հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաների քննություններով օրերս ավարտվեց ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Չնայած պնդումներին, որ այս տարվա ընդունելության քննություններն անցնում են խաղաղ մթնոլորտում եւ առանց միջադեպերի, ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը այս անգամ էլ գոհ չէ քննություններից, մամուլում դրանց արձագանքներից, մինչեւ անգամ ԳԹԿ անձնակազմի աշխատանքներից: Շաբաթ օրը ԳԹԿ-ում օտար լեզուներ առարկայի

«Թեկնածուն» զրպարտել է

Ուսանողուհու նամակը՝ Գերմանիայից Անունս Աննա Շավինյան է, ուսանում եմ Գերմանիայի Հումբոլդ համալսարանում: Գտնվելով Հայաստանից հեռու, այդուհանդերձ սերտ կապված եմ հայրենիքիս հետ, հետաքրքրված եմ նրա հասարակական-քաղաքական անցուդարձերով ու մտահոգված հայրենիքիս առջեւ ծառացած մարտահրավերներով: Ուստի պատահական չէ, որ հայկական թերթերի ընթերցանությունը առօրյայիս անբաժան մասն է կազմում: Ավելին, ինքս էլ հաճախակի թղթակցում եմ հայկական մամուլին: Ցավոք, այսօր հաճախ

ԻՆՉՈ՞Ւ ԱՆՊԱՅՄԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՎ

Եթե գտնում եք, որ մամուլը ձեզ զրպարտել կամ վիրավորել է, կբավարարվե՞ք, արդյոք, հրապարակային ներողությունով, թե՞ անպայման դատարանի միջոցով դրամական փոխհատուցում կպահանջեք: Դժվար է ասել, թե ինչպես կպատասխանեն այս հարցին հայաստանցիները, բայց Մեծ Բրիտանիայում անցկացրած հարցումների արդյունքներով՝ քաղաքացիների 77 տոկոսը պատրաստ է ընդունել լրատվամիջոցի ներողությունը եւ հրաժարվել փոխհատուցումից: Միգուցե նաեւ այս վիճակագրությունը հաշվի առնելով է Մեծ

ՈՒՂՂՈՒՄ

«Առավոտի» հունիսի 18-ի «Ձեր ջուրը՝ ձեզ» հրապարակման մեջ ներկայացրել էինք կապանցիների դժգոհությունն ու վրդովմունքը «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից եւ դրա ղեկավար Պատրիկ Լորենից: Նյութում սպրդել է անճշտություն: Գրել էինք, որ ըստ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյանի՝ «Համաշխարհային բանկի 41 միլիոն դրամ գումարից ոչ մի դրամի աշխատանք չցանկացան Կապանում իրականացնել»: Իրականում խոսքը 41

ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐՆ ԵՆ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ

Կիրակի օրը՝ հունիսի 19-ին, Սյունիքի մարզի Աղվանի, Նորավան եւ Ուժանիս գյուղերը գյուղապետ եւ ավագանի էին ընտրում: Աղվանիում եւ Ուժանիսում վերընտրվել են առաջադրված միակ թեկնածուներ, ՀՀԿ-ական գործող գյուղապետերը՝ Էդիկ Բեգլարյանն ու Աշոտ Սուքիասյանը: Նորավան գյուղում ավագանու ընտրություն էր: Այստեղ հինգ տեղի համար առաջադրվել էր 6 թեկնածու:

Հաստատվեց 7 ամիսների բյուջեն

Մայիսի 29-ին կայացան Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու վերջին նիստը կայացել էր մեկուկես տարի առաջ՝ 2009թ. դեկտեմբերի 21-ին: 2011թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել Իջեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Նոր ավագանի ընտրելու անհրաժեշտությունը առաջացել էր հին ավագանու եւ քաղաքապետի հարաբերություններում մեծ լարվածության պատճառով: Նոր ավագանու նիստը անցել է լարված պայմաններում, աղմուկով: Իջեւանի ավագանու անդամ Վարդան

«Աղբյուրների» քաղաք Նոյեմբերյանը

Նոյեմբերյան քաղաքում խմելու ջրագծի եւ կոյուղու վթարները անպակաս են: Մոտ երեք շաբաթ առաջ դատարանի շենքի մոտ վնասվել է մոտակա երկհարկանի շենքը սնուցուղ խմելու ջրագիծը եւ այդտեղ «աղբյուր» է բխում: «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասի աշխատողները քանդել-բացել են վնասված տեղը, սակայն չեն նորոգել: «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասի գրասենյակը այդ տեղից մոտ 50 մ հեռավորությամբ է գտնվում: Քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզի

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐԱՐԱՏ-1

Արարատ քաղաքում հուլիսի 3-ին քաղաքապետ են ընտրելու: Արարատցիների ընտրությունը առանձնապես լայն չէ. առաջադրվել են գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ու նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը: Նախկինի եւ ներկայի պայքարն էլ առանձնապես կոռեկտ չէ, թեկնածուները միմյանց լուրջ մեղադրանքներ են ներկայացնում: Անցած՝ 2007 թվականի ընտրությունների ժամանակ առաջադրվել էր երեք թեկնածու, սակայն հիմնական ընտրապայքարը այս երկու թեկնածուների միջեւ էր: Այն

ՕՁԻ ԽԱՅԹՈՑՈՎ

Խայթոցի թունավորումով Աշտարակի հիվանդանոց է հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Աշտարակի Խորենացու փողոցի 5-րդ շենքի թիվ 27 բնակարանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Գալստյանը:

ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՄՈՏ՝ ՀԱՆԳՈՒՑՅԱԼ

Կիրակի օրը տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի հարակից ձորակում հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 65-ամյա Ստյոպա Մովսիսյանի դիակը:

ՏԱՆԻՔԻՑ ՓՈՐՁԵԼ ԷՐ ՆԵՏՎԵԼ

Կիրակի օրը ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Հ/Ա Բ-2 թաղամասի թիվ 77 շենքի տանիքից երիտասարդ է ցանկանում նետվել: Տեղում պարզվել է, որ նույն շենքի 20-րդ բնակարանի բնակիչ՝ 21-ամյա Հայաստան Մելոյանը բարձրացել է շենքի տանիք եւ սպառնում է նետվել: Հ. Մելոյանի հետ տարված բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:

ԾԱՌԻ ՎՐԱՅԻ ԴԻԱԿԸ

Երեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 47 տան հարակից տարածքում՝ ծառից փրկարարների կողմից պարանների օգնությամբ իջեցվել է 59-ամյա Լեւոն Գաբրիելյանի դին:

ՁԵՌՔԻՆ ԴԱՆԱԿ ԿԱՐ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 21 բնակարանի բնակիչը վատառողջ է եւ չի կարողանում ինքնուրույն բացել դուռը: Ոստիկանների եւ ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող 50-ամյա Գագիկ Խանզադյանը, որի ձեռքին եղել է դանակ, իսկ ննջասենյակում՝ անկողնային հիվանդ մայրը: Դանակն

ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ՄԱՀԱՑԵԼ ԷՐ

Շաբաթ օրը ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հաղթանակ թաղամասում՝ «Երեւանյան բազալտ» ՍՊԸ-ի տարածքում, տեղի է ունեցել պատի ինքնափլուզում: Ինքնափլուզվել էր խճահատիկի էլեւատորի երկաթբետոնե կոնստրուկցիան, ինչից գործարանի աշխատակիցներ՝ 37-ամյա Սլավիկ Ղազարյանը տեղում զոհվել է, իսկ 31-ամյա Արտյոմ Ղազարյանը ստացել ձեռքի կոտրվածք եւ, մինչ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ըստ հերթապահ բժշկի գնահատման՝ Ա. Ղազարյանի

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ Է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 1 տարի առաջ հունիսին «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվել էր «ՔիմՏեխ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը: Նա կասկածվում էր թմրամիջոցների ապօրինի արտադրության եւ շրջանառության հետ կապված գործով: Ըստ «Առավոտի» աղբյուրի, Խաչատրյանի պայուսակում այդ ժամանակ եղել էր 65 000 ԱՄՆ դոլար գումար: Ս. Խաչատրյանը օդանավակայանից տարվել էր ՀՀ ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Ըստ շրջանառու լուրերի, ԿՀԴՊԳՎ

«Որդիս անմեղ է»

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Խնդրում եմ Ձեզ՝ օգնեք, որպեսզի լույս սփռվի այս անարդար դատավարության վրա, արդարություն եմ խնդրում, եթե կարող եք, եթե ի վիճակի եք, խնդրում եմ օգնեք գտնեմ այդ արդարություն կոչվածը, որն այդքան դժվար է գտնել։ Հարգարժան նախագահ, որդուս՝ Ահարոն Հակոբյանին դատապարտել են 13 տարի 7 ամիս ազատազրկման, մեղադրում են մի հանցանքի

ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐԵՐ

Ներնետումների պատճառը պատերն են ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վարդան Ավետիսյանը միջնորդագիր է ուղարկել ԱՆ ՔԿՀՎ պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին:  Վ. Ավետիսյանը տեղեկացնում է, որ ամփոփվել է 2009-2010թթ. ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոցների ներնետումների փաստերով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության վիճակը՝ պարզվել է,

ԳԻՏԵՆ, ԲԱՅՑ ԼԱՎ ՉԳԻՏԵՆ

ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի պատասխանատուները հետազոտություն են պատվիրել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերությանը՝ պարզելու, թե Հայաստանում բնակչության քանի՞ տոկոսն է տեղեկացված կենսաթոշակային բարեփոխումներից: News.Am-ի փոխանցմամբ, ուսումնասիությունները ցույց են տվել, որ մեր երկրի բնակչության միայն 46%-ն է ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին եւ ընդամենը 27 %-ը գիտի, որ գործող համակարգը բաշխողական է: Հարցումներում

ԴԱՆԱԿԸ ՄԻ ՀԱՍՑՐԵՔ ՈՍԿՈՐԻՆ

Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գինեկոլոգիայի բաժանմունքը, երեկվանից սկսած, կանանց ավճար հետազոտության մեկամսյակ է հայտարարել: Հետազոտության մեջ մտնում են կոնսուլտացիան եւ ուլտրաձայնային հետազոտությունը: Անվճար հետազոտության համար առաջնային է համարվել ուլտրաձայնային զննումը, քանի որ առաջին հերթին հենց այս մեթոդով են հայտնաբերվում կանանց հիվանդությունները: Այս մասին երեկ «Առավոտին» տեղեկացրեց ինստիտուտի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Մինաս Մանվելյանը: Նրա խոսքերով, այս

Կերկարացնե՞ն, թե՞ երեխաներին կթողնեն կես ճանապարհին

Զովունի գյուղի բնակիչները, որոնք աշխատանքի բերումով ստիպված են ամեն օր գնալ-գալ մայրաքաղաքի 15-16-րդ թաղամասեր, խնդրի առաջ են կանգնած: Նրանք օգտվում են թիվ 31 միկրոավտոբուսի ծառայություններից, որի երթուղին նախատեսված է մինչեւ Զովունի գյուղի մերձակա խաղատները: Հաշվի առնելով, որ Երեւանում աշխատող բնակիչներն իրենց երեխաներին էլ տանում են նշյալ թաղամասերում գործող դպրոցներ եւ մանկապարտեզներ, ուստի բնակիչները խնդրում են,

Անտուն փախստականներ շատ ունենք

Երեկ, Փախստականների միջազգային օրվա առիթով, «Հայ առաջադեմ երիտասարդություն» կազմակերպությունը նախաձեռնել էր քայլերթ, որի նպատակն էր բարձրացնել հայ երիտասարդների իրազեկվածությունը փախստականների իրավունքների եւ խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, երիտասարդները ցանկանում են հանրության ուշադրությունը սեւեռել ներկայումս գոյություն ունեցող կարեւոր խնդիրներից մեկին: Մեր երկրում, ըստ պաշտոնական տվյալների, 1988-1992թթ. իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել են կես միլիոնից ավելի հայեր, որոնցից 360

ԲԱ ԱՍՈՒՄ ԷՐ՝ «ՍՊԻՍԱՏ» ՉԵ՜Մ ԱՐԵԼ

Մի քանի տվյալներ բոլոր նրանց համար, ովքեր դարդոտվել են օրեր առաջ հողին հանձնված այն երկու սեւ կարապների համար: Օրերս Կենդանաբանական այգու «բնակիչներից» երկուսի՝ սեւ կարապների հանկարծակի սատկելը մեծ աղմուկ բարձրացրեց կենդանասեր հասարակության շրջանում: Իրականում եթե խնդրին այլ տեսանկյունից նայենք, այդ աղմուկն ավելի վտանգավոր ու ցավալի էր, քան այն, որ 2 սեւ կարապ պակասեց այս երկրագնդի

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՎԱՇԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում ենք, որ երեկ՝ 2011թ. հունիսի 20-ին, ձերբակալվել է «ԷՍԿՈ-Կոնցեռն» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-նախագահ Սարգիս Լեւիկի Աղաբեկյանը: Ըստ ՀՔԾ-ի՝ «ԷՍԿՈ»-ի հիմնադիր-նախագահը ձերբակալվել է ծառայության վարույթում քննվող «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի հետ խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝

ԹՄԲՈՒԿՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԶԱՐԿԻ…

Հունիսի 17-ին տեղի է ունեցել Երեւանի քաղաքաշինական խորհրդի նիստը, որը վարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քննարկվել է ՀՀ կառավարական շենքի բակում Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկի կառուցման հարցը: Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները: Իրենց կարծիքներն ու տեսակետներն են արտահայտել խորհրդի գրեթե բոլոր անդամները: Արդյունքում խորհրդի ներկա գտնվող

ԵՎՐՈՊԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՅՈՒԹԸ ԴՈՒՐ ՉԵԿԱՎ

Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական մամուլը ոգեւորությամբ հայտնեց, որ այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի հիմնական բիզնես բնագավառներից մեկը հանդիսացող «Գիլան հոլդինգ»-ի «Յալե» մրգահյութերն արդեն արտահանվում են եվրոպական պետություններ: Հոլդինգն էլ կանխատեսել էր, որ Եվրոպայում իրենց համար մեծ շուկա են ստեղծելու: Սակայն դա տեղի չունեցավ: Ըստ panorama.am կայքի՝ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Եվրոպայում բնակվող

Կմշակվի «Անվտանգ քաղաք» հայեցակարգը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բանուկ կանգառներում եւ խաչմերուկներում 60 տեսախցիկների տեղադրումը հնարավորություն է տվել համաժամանակյա ռեժիմով մոնիթորինգի ենթարկել այդ հատվածներում երթեւեկության վիճակը։ Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով հանձնարարվել է հասարակական տրանսպորտային միջոցներին համապատասխան տարբերանշաններ տեղադրել։ Միաժամանակ, մայրաքաղաքում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031