Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԵՆ, ԲԱՅՑ ԼԱՎ ՉԳԻՏԵՆ

Հունիս 21,2011 00:00

ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի պատասխանատուները հետազոտություն են պատվիրել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերությանը՝ պարզելու, թե Հայաստանում բնակչության քանի՞ տոկոսն է տեղեկացված կենսաթոշակային բարեփոխումներից:
News.Am-ի փոխանցմամբ, ուսումնասիությունները ցույց են տվել, որ մեր երկրի բնակչության միայն 46%-ն է ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին եւ ընդամենը 27 %-ը գիտի, որ գործող համակարգը բաշխողական է: Հարցումներում ընդգրկվել է ՀՀ 16 եւ բարձր տարիքի գյուղաբնակ եւ քաղաքաբնակ 992 քաղաքացի: Հարցվածների ընդամենը 0.9 %-ը գիտեր գործատուի եւ աշխատողների կողմից կատարվող սոցվճարների ճիշտ չափը:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է կենսաթոշակային համակարգի բարեփոխում, որն իր մեջ ներառում է կամավոր եւ պարտադիր կուտակային բաղադրիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել