Օրվա լրահոսը
Պետդեպը քննադատել է ՀՀ իշխանություններին
Հրապարակվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը: Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որի՝ Հայաստանին վերաբերող գլխում շեշտված է, թե էական խախտումներով անցկացված 2008 թվականի նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում: «Ազատություն»
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐՆ ԱՎԵԼԻ ԶՈՒՍՊ ԵՆ
Հայոց ցեղասպանության ճանաչման ամեն մի դեպքին նրանց արձագանքն այս է՝ չարից-փորձանքից հեռու մնալ, պրոբլեմների մեջ չհայտնվել եւ այդ ալիքն էլ հաղթահարել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու երկկողմ արձանագրությունների վավերացման հեռանկարը, որն առանց այն էլ մշուշոտ էր, առավել եւս մեծ հարցականի տակ դրվեց, երբ անցած հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը
ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԳՈՐԾԻՔԻՑ ՉԵՆՔ ՕԳՏՎԵԼ
ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանին «տշում են գնդակի պես» Չնայած Սարգսյան-Սարկոզի հանդիպումից առաջ տարածված պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ հանդիպման վերջում նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով, այնուհանդերձ, որեւէ հայտարարություն չհնչեց: Դարձյալ պաշտոնական տեղեկատվությունից իմացանք, որ «մանրամասն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին»: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երկու
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՎԱՃԱՌԵ՞Լ ԵՆ
Երեկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում կռիվ է բռնկվել ոստիկանների, այդ մանկապարտեզի ղեկավարների եւ հարեւանությամբ բնակվող քաղաքացիների մասնակցությամբ: Տարածքի բնակիչների ասելով, մանկապարտեզի շենքը բոլորից թաքուն վաճառվել է 5 անհայտ քաղաքացու: Ըստ տեղացիների, գործարքը կատարվել է նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ նախկին մարզպետ՝ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջնորդությամբ: «Այս մանկապարտեզը հիմա էլ գործում է, մեր երեխաներն այնտեղ
Մարտի 12
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս
ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ
(Սկիզբը՝ նախորդ համարում) Շամիրամը գիտեր, որ արքունիքից իր ամուսինը կամավոր չի հեռանա, ուստի եւ սպանում է նրան ու հրավեր ուղարկում Արա Գեղեցիկին, ինչպես նման այլ վիճակում Իսմիլ Խաթունը՝ Մեծ Մհերին: Շամիրամը զորքի միջոցով սպանում է իր հետ ամուսնանալ չցանկացող ուրիշ կնոջ ամուսնուն, դրանով իսկ թուլացնելով մրցակից կնոջ դիրքը, իսկ արդեն երեխա ունեցած Իսմիլ Խաթունին Մեծ
Քնե՞լ իրար հետ, թե՝ ոչ…
Մինչամուսնական սեռական հարաբերությունները շարունակում են մնալ քննարկման թեմա «Էրեխեք, երեկ գիշերը ֆորումներից մեկում կռիվ եմ արել մի տղայի հետ, որն ասում էր՝ ես երբեք չեմ ամուսնանա այն աղջկա հետ, ով մինչեւ ամուսնությունը իմ կամ ուրիշ մեկի հետ սեռական հարաբերություն ունեցած լինի: Լրիվ նահապետական հայկական մտածելակերպ ուներ: Հիմա այստեղ տղաներով շատ եք, խնդրում եմ ասեք, էլ
«ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈ՞ՒՅԹ», ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Կան աղջիկներ, որոնք չեն ցանկանում հրաժեշտ տալ մանկությանը «Գրականության մեջ բացակայում է «կուսության բարդույթ» տերմինը,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը, ում պրակտիկայում ավելի հաճախ հանդիպող տերմինը «մանկության բարդույթն» է, որն ինքնին մոտ է «կուսության բարդույթ» ասվածին: Ա. Գրիգորյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ շատ աղջիկներ նույնիսկ կուսությունը կորցնելուց հետո շարունակում են իրենց կույս զգալ, պարզաբանեց,
ԲՈԼՈՐ ՈՒԹ ԱԿՈՒՄԲՆԵՐՆ «ԱՐՏՈՆԱԳՐՎԵՑԻՆ»
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի՝ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստի օրակարգում քննարկվել է, թե հայկական ո՞ր ակումբները կստանան «ազգային» արտոնագիր՝ արժանանալով ՀՀ բարձրագույն խմբի 2010 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքին: Ակումբները 2009/10 թթ. դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում ՀՖՖ արտոնագրման բաժին են ներկայացրել իրենց փաստաթղթերը, որոնք վերաբերել են ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ուղեցույցի ոչ ֆինանսական
Ֆուտբոլային դիվանագիտություն՝ թուրքական ձեւով
Արտասահմանյան լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Azerisport»-ը, տեղեկացնում են, որ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականը կարող է հրաժարվել նախապես հունիսին Ամերիկայում պլանավորած հավաքներից: Պատճառն ավելի քան պարզ է: Այն կապված է ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստով:
17 տարեկանները մեկնեցին Իրան
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան, որտեղ (Թեհրանում, մարտի 12-ին եւ 14-ին) ընկերական երկու հանդիպում է ունենալու այդ երկրի իր հասակակիցների ընտրանու հետ: Հարեւան երկիր մեկնել է 20 ֆուտբոլիստ:
Տիտղոսները նշանակություն չունեն
Ապրիլի 2-11-ը Բելառուսում կայանալու են ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 89-րդ եւ կանանց 23-րդ առաջնությունները: Մեծահասակների այդ մրցումներում Հայաստանը ներկայացնելու է ինը ծանրորդ (7 տղա եւ 2 աղջիկ): Մինսկի մրցահարթակում իրենց բազկի ուժը ցույց կտան: Տղաներ: 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 77 կգ՝ Առաքել Միրզոյան, Տիգրան Մարտիրոսյան, 85 կգ՝ Գեւորգ Պողոսյան, Էդգար Գեւորգյան, 105 կգ՝ Արթուր Բաբայան, +105
Ֆուտբոլային ֆան-մշակույթը՝ Հայաստանում
Օրերս Երեւանի ֆուտբոլային սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ տոնում էին Մադրիդի «Ռեալի» 108-ամյակը՝ արքայական ակումբի ֆանատներն էին: Նրանց բոլորին այսօր միավորում է ոչ միայն սերը արքայական ակումբի հանդեպ, այլեւ՝ «Ռեալի» հայալեզու կայքը, որ երիտասարդները սեփական ուժերով են ստեղծել ու պարբերաբար թարմացնում են: Իսկ արդեն կայքային, ֆորումային շփումն էլ բերել էր «Ռեալի» հայկական ֆան-ակումբի ստեղծման գաղափարին:
ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍԸ ԵՏԵՎՈՒՄ ՄՆԱՑ
Ռիեկայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունը: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մասնակիցները խաղալու են 11 տուր: Հինգերորդ տուրում տղամարդկանց պայքարին մասնակցող մեր հանրապետության ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթեցին, համապատասխանաբար, Զազա Մարտինովիչին (Խորվաթիա) եւ Միհալ Կրասենկովին (Լեհաստան) եւ 4,0-ական միավորով (նույն ցուցանիշն ունեն եւս 21 շախմատիստներ) ընդհուպ մոտեցան առաջատարների
Կապրենք՝ կտեսնենք
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն ասել է, թե Սուրբ Գեւորգ եկեղեցին վերանորոգվելու է. «Մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ մանրամասն քննարկել Սուրբ Գեւորգ եկեղեցու հարցը»։ Ըստ tert.am-ի՝ Գրիգոլ Տաբատաձեն հայտնել է, որ երկու երկրների մշակույթի նախարարությունները բանակցում են եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ։ «Այս եկեղեցին անպայման վերանորոգվելու է։
Հայ-ադրբեջանական ֆիլմ
«Իմ թշնամին՝ իմ ընկերը» ֆիլմը հայ եւ ադրբեջանցի երիտասարդների համատեղ աշխատանքն է, որը «Կինոերկխոսություններ» ծրագրի 2-րդ շարքի վավերագրական ֆիլմերի շրջանակում երեկ առաջին անգամ հանձնվեց հայ հանդիսատեսի դատին: Ֆիլմը պատերազմի հետեւանքների, ռազմագերիների ու նրանց փոխանակմամբ զբաղվող մարդկանց մասին է: Նրանց միջոցով փոխանակվել է ավելի քան 500 գերի: Ֆիլմի գլխավոր մեսիջը, ըստ Ծրագրի համակարգող Հարություն Մանսուրյանի, մարդկանց
Թուրքիան ու Ադրբեջանը չեն փոխվել
Համոզված է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252 բանաձեւի ընդունումը մեկ անգամ եւս փաստում է, որ Միացյալ Նահանգներում գիտական եւ պետական մակարդակով ոչ ոք չի կասկածում, թե իսկապես եղել է Հայոց ցեղասպանություն: Երեկվա ասուլիսում նման կարծիք է հայտնել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ մասնավորապես ընդգծելով. «Իսկ
ԿՈՐԵԱՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՊՖՆ-ն կմեկնի նաեւ Կորեա Էդուարդ Թոփչյանը (աջից)՝ Սոնյա Շտայնդըլի եւ երիտասարդ երաժիշտների հետ: «Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) կայանալիք համերգին հայաստանցի ունկնդրին առաջին անգամ կներկայանան կորեացի երիտասարդ արվեստագետներ, դաշնակահարուհի Հյո-Ջու Լին եւ դիրիժոր Յունգ-Մին Փարքը: «Առավոտին» հետաքրքրեց երաժիշտների հետ ժամանած պրոդյուսերական գործակալության ներկայացուցիչ Սոնյա Շտայնդըլի ներկայությունը: Ինչպես տեղեկացրել էինք, անցյալ տարվա
ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԲԱՆԱԿՑԵԼ
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը հրաժարվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ բանակցություններին մասնակցել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդ մասին Աբբասը հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ամր Մուսայի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Միջարաբական այդ խոշոր կազմակերպության գլխավոր քարտուղարի ասելով, Պաղեստինի ղեկավարը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ Իսրայելի ՆԳ նախարարը հայտարարել է Արեւելյան Երուսաղեմում
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԻԿՈԼԱՅ ԱԶԱՐՈՎՆ Է
Հինգշաբթի օրը երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերջապես հաջողվել է Ուկրաինայի Գերագույն ռադայում նոր՝ «Կայունություն եւ բարեփոխումներ» կոալիցիա ձեւավորել: Վերջինը՝ անհրաժեշտ 226 պատգամավորների փոխարեն, ունի արդեն 235 անդամ: Այդ մասին, ըստ «Newsru»-ի, երեկ հայտարարել է Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը: Կոալիցիայի ձեւավորումից անմիջապես հետո վերջինի անդամներն առաջարկել եւ քվեարկությամբ Ուկրաինայի նոր վարչապետ են ընտրել «Ռեգիոնների կուսակցության»
ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ՆՈՐ ԱԼԻՔ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Հունաստանում գործադուլների նոր ալիք է սկսվել: Երեկ գործադուլ են հայտարարել պետծառայողները, չի աշխատել հասարակական տրանսպորտը, փակ են եղել օդակայանները, դպրոցներն ու հիվանդանոցները: Սպասվում է, որ համընդհանուր գործադուլը կտեւի մի քանի օր: BBC-ին հիշեցնում է, որ Հունաստանում բողոքի ակցիաների պատճառ են դարձել կառավարության կողմից պետական բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարի շրջանակներում պետական ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումները: Հունաստանում
Բեռլուսկոնին տարերքի մեջ է
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Մարտի 10-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, որին, բացի Բեռլուսկոնիից, ներկա է եղել նաեւ Իտալիայի պաշտպանության նախարար Իգնացիո Լա Ռուսսան, լրագրող Ռոկկա Կառլոմանյոն մի քանի անգամ փորձել է հարց տալ վարչապետին, սակայն նրան թույլ չեն տվել մոտենալ բարձրախոսին: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, լրագրողը փորձել է բարձր ձայնով պնդել
Իրանը ռուս օդաչուներից պահանջել է լքել երկրի տարածքը
Ռուս օդաչուները շարունակում են Իրանում աշխատել սովորական ռեժիմով, չնայած այն բանին, որ այդ երկրի ղեկավարությունը վերջիններիս խնդրել է լքել Իրանը: Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աղբյուրը «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ին փոխանցել է, թե որեւէ պաշտոնական ծանուցում՝ առ այն, որ Իրանն այլեւս օտարերկրյա օդաչուների կարիք չունի, ռուսական ավիացիոն ձեռնարկությունը չի ստացել: «Ռուսական անձնակազմերի աշխատանքն Իրանում շարունակվում է սովորական ռեժիմով, ՌԴ
Եվրամիությունը ողջունել է Վրաստանի նոր ռազմավարությունը
Եվրամիությունը ողջունել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ Թբիլիսիի նոր ռազմավարությունը: APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, բարոնուհի Քեթրին Էշտոնը: Դեռեւս հունվարի 28-ին Վրաստանի կառավարության հավանությանն արժանացած եւ «Մասնակցություն՝ համագործակցության ճանապարհով» վերնագրված այդ ռազմավարությունը նպատակ ունի հասնել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի լիակատար «դեօկուպացիային», եւ կանխելու ՌԴ կողմից
«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը՝ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ ուսանողների հետ անմիջական շփման ձեւաչափով հանդիպումները շարունակվում են: Ընկերության կառավարման մշակույթին այս անգամ էլ ծանոթացել են ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսանողները: «Մեր առաքելությունը դրսեւորվում է մեր առօրյա աշխատանքում կիրառվող հիմնարար արժեքներով: Քրտնաջան աշխատանքի եւ շարունակական կատարելագործման շնորհիվ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք է բերել հայաստանյան շուկայի առաջատարի համբավ: Այնուամենայնիվ, ընկերության համար դա դեռ վերջնական նպատակ
ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու հատուկ ներկայացուցիչը՝ ԵՊՀ-ում
Նրանք հուսով են, որ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ լուծում կունենա «Հայաստանը հարավկովկասյան երկրների մեջ ունի լավ հեռանկարներ, բայց ունի ձեզ քաջատեղյակ որոշ խնդիրներ: Դուք այն արտոնյալ սերունդն եք, որ մեծացել եք անկախ Հայաստանում: Սա ոչ միայն արտոնություն է, այլեւ պարտավորություն»,- երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղի հակամարտության գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Խոսելով
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԱՍԱՑՈՒՑԱԿ ԵՎ 31 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Ամերիկյան այս շռայլությունների մասին հայաստանյան դպրոցները կարող են միայն երազել Օրերս ՀՀ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մեկնել էին ԱՄՆ՝ ուսումնասիրելու ավագ դպրոցների համակարգը: «Առավոտը» լսեց ԱՄՆ մեկնած ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի եւ թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի դիտարկումները: Տիկին Հովհաննիսյանը պատմեց, որ ԱՄՆ-ում աշակերտներն ուսումնասիրում են
25. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Տեսարան Սարի թաղի «երբեմնի անտառից»: Սարի թաղի 8-րդ փողոցի բնակիչ Սամվել Թովմասյանը: ԱՄՆ-ում բնակվող սարիթաղցու տուն: Կրկին անտառ մտա: Ավելի շուտ՝ «երբեմնի անտառ» պիտի ասեի: Քսան տարի առաջ այնքան խիտ անտառ էր այստեղ, որ ընդմիջման ժամին հեռուստաստուդիայից հանգստանալու նպատակով այստեղ գալով, ձգտում էինք չկորցնել արահետը: Առանց բացատ դուրս գալու՝ անհնար էր ներքեւում փռված քաղաքը տեսնել:
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեկ տեղեկացրել ենք, որ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Կապան-Գորիս ճանապարհահատվածում մարտի 9-ին տեղի ունեցած սողքի պատճառով վտանգավոր է դարձել այդ հատվածով երթեւեկելը: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ թեւեւ ճանապարհահատվածը երթեւեկելի է, բայց վտանգ, այնուամենայնիվ, կա: Այժմ տեղում շարունակվում են ճանապարհի լայնացման հողային աշխատանքները, տեղադրված են երթեւեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Երեկ դեպքի վայրում էր
Եկեղեցի դարձած իմ կինոթատրոն
Արմավիրում գտե՞լ են մեծահարուստին շահագրգռելու ձեւը «Առավոտը» բազմիցս անդրադարձել է Արմավիր քաղաքում եկեղեցի կառուցելու ձգձգվող խնդրին: Սակավականաչ քաղաքի ավագանին, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու համառությանը տեղի տվեց ու որոշեց եկեղեցու համար 4500 քմ տարածք առանձնացնել մարզպետարանի հարեւանությամբ գտնվող այգում: Հիմա էլ՝ որոշումն ու նախագիծը կան, հաստատվել են, բայց շինարարության համար գումար չկա: Ներդրողներ են փնտրվում: «Առավոտի»