Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 31-ամյա Լ.Մ․-ի վարած Toyota մակնիշի և 63-ամյա Հ. Մ․-ի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տվյալներով՝ «Գազելը» սպասարկում էր Սպիտակ-Վանաձոր երթուղին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































