Վաղը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում Հունգարիայի հավաքականը ընդունելու է Հայաստանի ընտրանուն: Մեր ֆուտբոլիստներն արդեն մրցավայրում են:
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այդ հանդիպումը սպասարկելու է Անգլիայի մրցավարական խումբը: Գլխավոր մրցավարը Քրիս Կավանան է: Նրան օգնելու են Դեն Կուկը եւ Յան Հասսին, չորրորդ պաշտոնյան Սեմ Բերոթն է: VAR համակարգում կաշխատեն Դարեն Էնգլանդը եւ Էնդրյու Մեդլին:
Հունգարիայի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականը կուղեւորվի Դուբլին եւ ուժերը կչափի Իռլանդիայի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































