Օրվա լրահոսը
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԵՆԴ
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի կարծիքով՝ առաջիկայում ՀՀ իշխանությունները ֆիդայական երգեր են երգելու: – Հայ-թուրքական արձանագրություններն այլեւս ստորագրված են: Ի՞նչ տվեց դա կողմերին: – Նախ՝ հասկանանք, թե ի՞նչ խնդիրներ էին դրել իրենց առջեւ հայկական եւ թուրքական կողմերն իրենց դիվանագիտությամբ, եւ ով ինչի հասավ: Հայկական դիվանագիտությունը հայտարարում է, որ խնդիր ուներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի
«ՄԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ՄԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԳՐՈՀԻ»
Երեկ հանրահավաքում հայտարարեց Դաշնակցությունը եւ պահանջեց, որ իշխանությունը կանգնի ժողովրդի կողքին եւ չվավերացնի արձանագրությունները: ՀՅԴ-ի կազմակերպած «ՈՉ»-ի հանրահավաքը երեկ կայացավ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել էր հանրահավաքն անցկացնելու մասին Դաշնակցության դիմումը: Հավաքվածները դեռ մինչ հանրահավաքի սկիզբը տարերայնորեն «ոչ» էին գոռում, եւ ընդհանրապես հրապարակ եկածները խիստ զայրացած եւ դժգոհ էին Հայաստան-Թուրքիա
ՄԵՆՔ ԱՄՐՈՑ ԵՆՔ, ՈՐԸ ՉԻ ՍԱԿԱՐԿԵԼՈՒ
«Բենջամեն Ֆրանկլինը մի առիթով ասել էր. «Ոչ ամրոցը, ոչ էլ կույսը երկար չեն դիմանա, եթե սկսեցին սակարկել»: Ես չգիտեմ՝ ո՞ւմ դերում են իրենց պատկերացնում մեր իշխանությունները, բայց մենք ամրոց ենք, որը չի սակարկելու: Մենք մեր շահերի շուրջ չենք սակարկելու: Մենք զիջելու բան չունենք»,- Վահան Հովհաննիսյանի այս խոսքերից հետո Դաշնակցության հանրահավաքում հնչեց միակ «Այո»-ն, մնացած ամբողջ
7. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Գազերի կուտակման սարք։ Տեսարան աղբանոցից։ Երիտասարդ «բոմժը»։ Դուրս գալով Նուբարաշեն ավանի տարածքից, քարտեզով ճշտում եմ ճամփորդությանս հետագիծը: Ներքեւում Նուբարաշենի քաղաքային աղբանոցն է, քիչ այն կողմ՝ Արինբերդի քաղաքային գերեզմանոցը, ապա եւ քրեակատարողական հիմնարկը: Հետո քարտեզային հոծ գիծը Նուբարաշենի խճուղով ինձ կտանի ավտոմեքենաների շուկան, Էրեբունու թանգարան-արգելոցը… Ափսոսանքով հայացք եմ ձգում աջ կողմը, որտեղ ճանապարհը տանում է Դաշտավան
Ամեն ինչ բացատրվում է սեռական բնազդի ցանկության բավարարմամբ
Գոյություն ունի պանսեքսուալիզմի տեսություն, որը գիտություն է մարդու եւ հասարակության մեջ սեքսուալության որոշիչ դերի մասին: Համաձայն այս տեսության, որը Զիգմունդ Ֆրեյդի կողմից է զարգացվել, մարդու բոլոր արարքները, զգացմունքները եւ ապրումները սեքսուալությամբ են բացատրվում: Սեռական բնազդը որպես մի ներքին էներգիա է պատկերվում, որն անհատին ստիպում է գործել: Պանսեքսուալիզմը՝ մշակույթի բոլոր ձեւերը եւ սոցիալական կյանքի բոլոր դրսեւորումները
ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՏԵՍԵԼ ԵՔ…
Փնտրեք ձեր երազները www.erazahan.com-ում Տեսել եք երազ, որը ձեզ հանգիստ չի՞ տալիս, ոչ մի կերպ չի՞ հաջողվում պարզել դրա իմաստը. այցելեք www.erazahan.com կայքէջը: «NG studio development company»-ի նախաձեռնությամբ արդեն մեկ տարի գործում է ժամանցային երիտասարդական այս կայքէջը, որի մասին մանրամասներ իմանալու կապակցությամբ «Առավոտը» զրուցեց կազմակերպության հիմնադիր տնօրեն, կայքի պատասխանատու Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Նրա փոխանցմամբ, երազահանը՝
Ֆուտբոլն ու պսեւդոհայրենասիրությունը
Վերջին տարվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի տարբեր տարիքային հավաքականների հանդիպումների նախօրեին արդեն յոթերորդ անգամ է, ինչ ասպարեզ են գալիս «քաղաքական» կամ «քաղաքականացված ֆուտբոլ» արտահայտությունները՝ անհարկի լարվածությամբ պարուրելով զուտ մարզական միջոցառումն ու նաեւ՝ դրա արդյունքները: Իհարկե, անժխտելի է, որ մեր օրերում քաղաքականությունը՝ պետության շահերն ու հետաքրքրությունները շոշափող, ներթափանցել է ամենուր, այդ թվում եւ մեծ ֆուտբոլի աշխարհ:
Կարլսենը հրաժարվել է
«Chesdo.com»-ի տեղեկատվության համաձայն, Նորվեգիայի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Մագնուս Կարլսենը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի առաջարկով հրաժարվել է իր երկրի ազգային հավաքականը գլխավորել Նովի Սադում հոկտեմբերի 22-ին մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությունում, որպեսզի ավելի լիարժեք նախապատրաստվի Միխայիլ Տալի հուշամրցաշարին: Այս տեղեկատվությունը հաստատել է նաեւ Մագնուսի հայրը՝ Հենրիկ Կարլսենը: Արդյունքում, Նորվեգիայի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում պահեստային խաղացող չի
Կբարելավե՞ն Հերակլիոնի արդյունքը
Հոկտեմբերի 21-30-ը Նովի Սադում (Սերբիա) կայանալու են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 17-րդ եւ կանանց 8-րդ թիմային առաջնությունները, որոնց, համապատասխանաբար, մասնակցելու են 38 եւ 28 ազգային հավաքականներ: Հայաստանի երկու ընտրանիներն էլ մրցավայր մեկնելու են մարտական կազմերով: Նովի Սադում մեր հանրապետության շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են. Աղջիկներ. գրոսմայստերներ՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան եւ միջազգային
Հաջողված նորամուտ
Վլադիսլավովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների անդրանիկ առաջնության տղաների մրցապայքարի երկրորդ օրը մեր հանրապետությունից մրցահարթակ մտավ էջմիածինցի 22-ամյա մարզիկ Վանիկ Ավետիսյանը: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ սա Վանիկի առաջին մասնակցությունն էր Հայաստանի սահմաններից դուրս անցկացվող միջազգային մրցումներին: Ու ինչպիսի՜ մասնակցություն: Պոկում վարժությունում շնորհալի երիտասարդը 119 կիլոգրամ արդյունքով բավարարվեց
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ
Ըստ ankakh.com-ի՝ առաջիկայում տեղի կունենա «Գարի Քյոսայան ջազ-կվարտետի» համերգը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Քյոսայանն ասել է, որ Հայաստանում չի պրոպագանդվում դասական եւ հատկապես ջազ երաժշտությունը, չնայած ջազի մեծ լսարանին: Հոկտեմբերի 18-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում երաժիշտը 2 համերգ է ունենալու: Ի թիվս այլոց հանդես կգա նաեւ երգչուհի Ինդեան:
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռությամբ՝ հոկտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կբացվի «Աշխատանքի տոնավաճառ», որի նպատակն է անմիջական շփում ստեղծել աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ՝ օգնել գործատուներին գտնելու համապատասխան մասնագիտություն եւ որակավորում ունեցող աշխատողներ, իսկ աշխատանք փնտրողներին գտնել հարմար աշխատանք: Տոնավաճառին մասնակցելու են ինչպես Վանաձորի, այնպես
ՇՔԱՆՇԱՆ՝ ԿԱՐԱՅԱՆԻՆ
Վերջերս Լոնդոնում գործող «Առաջավոր պրոֆեսիոնալների Աշխարհ-2009» կենտրոնի կողմից գրող եւ հրապարակախոս Ռոբերտ Կարայանին է հասցեագրվել հետեւյալ տեղեկատվությունը. «Հարգելի պարոն Կարայան: Մենք Ձեզ շնորհավորում ենք: Ամեն տարի մեր Կենտրոնի կողմից հազարավոր կենսագրություններ են հետազոտվում՝ առավել արժանավորներին ներառելու մեր տեղեկատվական գրքի մեջ՝ պատվավոր շքանշանով մեծարելու համար: Նմանատիպ շքանշանը շնորհվում է այն անհատներին, ովքեր կարեւոր ներդրում ունեն իրենց
Հայկոն եւ Միշոն «բարիշել» են
Նախկին «Հայ տղեք» եւ «Հայ թիմ» խմբերի անդամներ Հայկոյի եւ Միշոյի ասուլիսը երեկ տեղի ունեցավ «առանց հարցերի» նախապայմանով. «Նախապես մենք որոշել ենք, որ ձեր կողմից հարցեր չեն հնչելու»,- լրագրողներին այս հորդորով դիմեցին տղաները՝ նշելով, որ մանրակրկիտ բացատրություններն ավելորդ են: Նրանք պարզաբանեցին վերջերս իրենց միջեւ ծագած եւ մեծ աղմուկ բարձրացրած վիճաբանության հարցը: «Վերջին շրջանում քաղաքում երկու
Աղանդ եւ փախուստ՝ «կրթական» աստառով
«Առավոտը» երեկվա համարում տեղեկացրել է, որ Մարզահամերգային համալիրում բացվել է «Կրթություն եւ կարիերա» խորագրով 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը՝ ԿԳ նախարարության եւ «Լոգոս էքսպո կենտրոնի» նախաձեռնությամբ: Կրթական հաստատությունների կողքին մի տաղավարում էլ հանգրվանել էր «Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամ ներկայացող կազմակերպությունը, որը տրանսցենդենտալ մեդիտացիայով է զբաղվում, քիչ այն կողմ էլ ցուցահանդեսի այցելուներին «էստի համեցեք» էին անում «Գրին
ՀՈԿՏԵՄԲԵՐԸ՝ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՄԻՍ
Կամ լրագրող Անժելա Թովմասյանի «Հայելիները» «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ լրացավ «Հայելի» բանավեճի ակումբի հիմնադրման 4-ամյակը: Նաեւ նշել, որ այս ակումբում չկան տաբուներ՝ թեմաների եւ անձերի առումով: Ի դեպ, այսօր էլ «Հայելի» ակումբի հիմնադիր եւ վարող Անժելա Թովմասյանի ծննդյան օրն է, այնպես որ՝ հոկտեմբերը նրա համար հոբելյանների ամիս է, մանավանդ լրանում է նաեւ Կենտրոն
ՇԱՐԻԱԹԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆԵՆ
Բրիտանիայում արմատական մուսուլմանների «Իսլամ ֆոր Յու-Քեյ» խմբավորումը այդ երկրում շարիաթի իրավունքն ընդունել տալու արշավ է սկսել: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Մեծ Բրիտանիայի ողջ տարածքի մուսուլմաններին միավորող այդ կազմակերպության անդամները մտադիր են հոկտեմբերի 31-ին Լոնդունում հանրահավաք անել, որի ընթացքում կպահանջեն երկրում ճանաչել շարիաթի իրավունքը: Ակցիայի կազմակերպիչները մտադիր են նաեւ մայրաքաղաք Լոնդոնի փողոցներով երթ անել: Բրիտանիայի
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԳՆՈՒՄ Է ՄԵՂՔԵՐԸ ՔԱՎԵԼՈՒ
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ուրբաթ օրը ժամանելու է Վատիկան, իսկ նախագահական ընտրարշավից առաջ կայցելի Երուսաղեմ: «Ես Վատիկան եմ այցելելու Հռոմի պապ Բենեդիկտոս 14-րդի հրավերով: Ինձ համար շատ կարեւոր է անհրաժեշտ զրույցներ ունենալ Ուկրաինայի իշխանությունների եւ Եկեղեցիների խորհրդի միջեւ համագործակցության շուրջ»,- հայտարարել է Տիմոշենկոն՝ հավելելով, որ Վատիկանում կքննարկվի նաեւ եկեղեցիներին՝ իրենց առաքելությունն իրականացնելու հարցում, օժանդակելու հարցը:
ԿԱՐԱՋԻՉԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՅՍ ԱՄԻՍ
Հաագայի միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի դատավարությունը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին: Նա մեղադրվում է 1990-ական թվականների պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների եւ բոսնիական Սերեբրենիցա քաղաքի մուսուլման ազգաբնակչությանը ցեղասպանության ենթարկելու մեջ: Նախկին առաջնորդը մեղադրվում է 11 դրվագներով, այդ թվում՝ 1995-ին այդ քաղաքում շուրջ 8 հազար մարդու սպանության, Սարաեւոյի երեքամյա շրջափակման արդյունքում
ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԻ
Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե Թբիլիսին չի պատրաստվում խոսել Մոսկվայի հետ՝ քանի դեռ Ռուսաստանը չի լքել Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Հինգշաբթի օրը «BBC»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նա շեշտել է, թե հիմա, երբ Ռուսաստանը օկուպացրել է այդ տարածքները եւ հայտարարում է, թե չի պատրաստվում այնտեղից գնալ, եւ զուգահեռաբար էլ
ՂՐՂԶ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԶԻՆՅԱԼ ԽՄԲԻ Ղրղզ սահմանապահները փնտրում են լույս հինգշաբթի գիշերը Տաջիկստանի կողմից Ղրղըզստանի տարածք ներթափանցած զինված անհայտ անձանց խմբին: «Reuters»-ը, վկայակոչելով այդ երկրի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը, փոխանցում է, որ խումբը, որում ներգրավված է մոտավորապես 8 մարդ, սահմանը հատելիս զինված դիմադրություն է ցույց տվել ղրղզ սահմանապահներին, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պաշտոնական Թեհրանը հերքում է Խամենեիի մահվան մասին լուրերը
Իրանի ընդդիմությունը պնդում է, որ այդ երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին մահացել է: Երկուշաբթի օրը նա կորցրել էր գիտակցությունը եւ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հայտնվել էր կոմայի մեջ: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, Խամենեի մահվան մասին այսպիսի տեղեկություններ առաջին անգամ չէ, որ շրջանառվում են: Աղբյուրը, վկայակոչելով ՀՀ-ում Իրանի դեսպանատունը, փոխանցում է, որ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի մահվան մասին
Պայթյուն՝ Քիշնեւում
Չորեքշաբթի օրը, ուշ երեկոյան, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 41 մարդ վիրավորվել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Ասվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ: «Reuters»-ի տվյալներով, Մոլդովայի ՆԳՆ-ն ենթադրում է, որ միջադեպը կարող էր տեղի ունենալ կենցաղային պատճառով՝ նկատի ունենալով, որ
Գրոհայինների հարձակման արդյունքում 35 մարդ է սպանվել
«BBC»-ի տվյալներով, առնվազն 35 մարդ զոհվել եւ տասնյակները վիրավորվել են Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ոստիկանության պատրաստության կենտրոնի վրա թալիբ գրոհայինների կատարած մի շարք հարձակումների արդյունքում: Հինգշաբթի օրը, տեղական ժամանակով ժ. 9-ին, համակարգված հարձակումներ են իրականացվել երկու այդպիսի կենտրոնների եւ Լախորեում տեղակայված Հետաքննությունների դաշնային գործակալության վրա: Չինովնիկների ասելով, չորս գրոհայիններ կարողացել են գործակալության շենք ներթափանցել այն պահին, երբ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ
Երեկ «Առավոտը» «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Ազգայնական ուսանողական խորհուրդ» կազմակերպություններից ստացել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 15-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնություն եւ Ազգայնական ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպությունների ակտիվիստները Երեւանի պետական համալսարանի տարածքում կազմակերպել են ակցիա ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ընդունման, որի ընթացքում ուսանողներին բաժանել են թռուցիկներ, որոնցում տեղ են գտել հատվածներ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հայ ազգին ուղղված
Օրենքը կա, իրականացման մեխանիզմները՝ ոչ
ԿԳՆ-ում 10 տարի՝ ժամանակ չեն ունեցել «Կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված զուգահեռ երկու մասնագիտություն ստանալու մեխանիզմները մշակել: Օրերս «Առավոտին» էր դիմել մի ծնող, որը ցանկանում էր, որ իր երեխան կրթություն ստանա զուգահեռաբար երկու բուհում կամ նույն բուհի երկու բաժիններում: Քանի որ նրա երեխան սովորում է ԵՊՀ-ում, նա դիմել է բուհի ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանին՝
ՊՈՊՈՒԼԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԽԱՂ
Կրկին քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունները Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների մեկնաբանությունները երեկ հնչեցին «Երիտասարդ թուրքագետների ակումբի» կազմակերպած քննարկման ժամանակ, որը բավականին լարված ընթացք ստացավ, հնչեցին հակասական կարծիքներ: Պատմ. գիտ. թեկնածու Յուրա Հովսեփյանը, «Ագոս» թերթի հայաստանյան ներկայացուցիչ Տիրան Լոքմագյոզյանը, Արեւմտահայերի հարցերի ուսումնասիրման կենտրոնի գիտահետազոտական հիմնադրամի նախագահ Հայկազուն Ալվրցյանը հանդես եկան արձանագրությունների եւ դրանց ստորագրման գործընթացի վերաբերյալ սուր
ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՓԱԿՎԵԼ ՓՈՔՐ ՄՀԵՐԸ
Ուզում եմ մի նկատառում հայտնել Հ. Խուրշուդյանի «Երկու ժողովուրդ» հոդվածի մասին: Հեղինակի գաղափարն, ըստ էության, նորություն չէ. էպոսում հստակ առանձնացվում են մի կողմից՝ Ջոջանց տուն (տանուտերերի տուն), իր խոյերեն ժառանգորդներով (ընդ որում, ոչ բոլորն էին համարվում խոյերեններ եւ ժառանգորդներ), իսկ մյուս կողմից՝ մնացյալ սասունցիները (աղք եւ ընդոցին), ինչը բնականոն վիճակ է, եւ կարիք չկա այն
Հ.Ա.Հ.Գ.Բ. ՉԿԱ՞
Հարգելի Ա. Աբրահամյան, Ձեր խմբագրականներից մեկում անդրադարձել էիք բլոգներում կեղծանունով հանդես եկող անձանց եւ հորդորել էիք կեղծանուններով վիրտուալ անձինք գնահատական չտան իրական եւ կենսագրություն ունեցող անձանց մասին, որի հետ ամբողջովին համաձայն եմ նաեւ ես: Նույն այս սկզբունքով առաջնորդվելիս առավել անտրամաբանական չէ վիրտուալ ԱՍԱԼԱ-ի անունից հայտարարություններ հրապարակելը թերթերի, առավել եւս, «Առավոտի» էջերում: Որքան ինձ հայտնի է,
«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԽՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ, ՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ»
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հաջորդ օրն իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի Արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել: Այսինքն այն, ինչ թուրքական կողմին թույլ չտրվեց ասել նախօրեին՝ Ցյուրիխում, հաջորդ օրն իսկ ասվեց Անկարայում: Ու թեեւ Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Էրդողանի տվյալ հայտարարությունը, թերեւս,