Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 16,2009 00:00

ՂՐՂԶ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԶԻՆՅԱԼ ԽՄԲԻ

Ղրղզ սահմանապահները փնտրում են լույս հինգշաբթի գիշերը Տաջիկստանի կողմից Ղրղըզստանի տարածք ներթափանցած զինված անհայտ անձանց խմբին: «Reuters»-ը, վկայակոչելով այդ երկրի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը, փոխանցում է, որ խումբը, որում ներգրավված է մոտավորապես 8 մարդ, սահմանը հատելիս զինված դիմադրություն է ցույց տվել ղրղզ սահմանապահներին, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան: Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ հունիս ամսին, Ղրղըզստանի հատուկ ծառայություններն արդեն ոչնչացրել էին աֆղանական «Թալիբան» շարժման հետ կապ ունեցող եւ «Ուզբեկստանի իսլամական շարժմանն» անդամակցող զինված գրոհայինների մի խմբի, իսկ Բիշքեքում ձերբակալել էին ահաբեկիչների երեք հանցակիցների: Հիշեցնենք, որ 2001թ.-ից Ղրղըզստանում են տեղակայված ԱՄՆ ռազմական ավիաբազաները, որոնք 2009թ.-ին վերակազմավորվեցին դեպի Աֆղանստան փոխադրումների տարանցիկ կենտրոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել