Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն՝ Քիշնեւում

Հոկտեմբեր 16,2009 00:00

Չորեքշաբթի օրը, ուշ երեկոյան, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 41 մարդ վիրավորվել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Ասվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ: «Reuters»-ի տվյալներով, Մոլդովայի ՆԳՆ-ն ենթադրում է, որ միջադեպը կարող էր տեղի ունենալ կենցաղային պատճառով՝ նկատի ունենալով, որ տոնակատարության ժամանակ օդապարիկներ են եղել, գազի տարաների միջոցով կերակուրներ են տաքացվել: Այդուհանդերձ, իրավապահները չէին բացառել նաեւ ահաբեկչության վարկածը, քանի դեռ պայթյունի պատճառները հայտնի չէին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պայթյունի պատճառը, այնուամենայնիվ, կենցաղային չէ: Անհայտ մեկը պայթեցրել է ՌԳ-42 տիպի նռնակ: Դա նկատի ունենալով՝ իրավապահները քննարկում են ինչպես ահաբեկչության, այնպես էլ նռնակի հետ անզգույշ վարվելու վարկածները:

Բայց բանն այն է, որ, «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, Քիշնեւում նռնակը ձեռքին ամրացրած մեկը դեպքից առաջ փորձել էր մտնել երկրի Գլխավոր դատախազության շենք եւ սպառնացել, որ իրեն կպայթեցնի: Նա պահանջել էր ազատ արձակել իր որդուն, որը 7 տարի առաջ սպանություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է: Իրավապահները նրան կարողացել էին համոզել, որ հանձնվի: Միաժամանակ «News.am»-ը տեղեկացնում է, թե՝ չորեքշաբթի օրը երեկոյան երկրի վարչապետ Վլադ Ֆիլատի (նկարում) հասցեին սպառնալիք պարունակող հեռախոսազանգեր են ստացվել Մոլդովայի վարչապետի գրասենյակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել