Օրվա լրահոսը

«ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԻ» ՔԱՆԱԿՆ ԱՃՈՒՄ Է

Այս տարվա ապրիլի 7-ին ընդունվեց եւ հաջորդ օրվանից ուժի մեջ մտավ «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի, եթե ֆիզիկական անձը մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը վճարի համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի հարկի գումարները (մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)՝ առանց հաշվարկված տույժերի ու տուգանքների, ապա կազատվի մինչեւ 2008

Տավուշն էլ ջրի խնդիր ունի

Արվածը քիչ չէ, անելիք դեռ կա Շաբաթավերջին Տավուշում քննարկվել են ոռոգման եւ խմելու ջրի հարցերը՝ մարզի ղեկավարության ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նման քննարկումներ եղել են արդեն Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում («Առավոտ», 29 օգոստոս, 8 սեպտեմբեր): Նշված մարզերի նման՝ Տավուշում էլ խնդիրներ կան: Ինչպես տեղեկացանք Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման ժամանակ մարզպետ

«ԿԱՐԵՎՈՐԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է»

Ալավերդու «Էյ-Սի-ՓԻ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը հանքարդյունաբերության ապագայի, Թեղուտի, գործարանի պակասորդների եւ գործազրկության մասին: – Պարոն Արզումանյան, Ձեր նախկին հարցազրույցներում Դուք փաստել եք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը անհեռանկարային է, քանի որ անշահութաբեր է, եւ նրա արտադրության հետագա շարունակումը ձեռք չի տալիս ընկերությանը՝ նաեւ բնապահպանական առումով: Փոխվե՞լ են ընկերության այս մոտեցումները: – Մենք ասել ենք,

Գնդակոծել են

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 14-ին եւ 15-ի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: «Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է շփման գծի հարավ-արեւելյան, արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից

Տանը՝ միայնակ

Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի 35/2 3 հասցեի բնակիչը՝ 76-ամյա Գրիշա Ստեփանյանը գլխի վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը ծանր է: Տարեց մարդը վնասվածքը ստացել էր՝ ընկնելով տան մեջ:

Չէր արձագանքում

Ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինականի փողոցի թիվ 6 շենքի 7-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին: ԱԻՆ ծառայության տեղեկացմամբ, փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 73-ամյա Դավիթ Աբլավոսյանի դին:

Արձանները պուրակում են

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Ինչո՞ւ են խռովել Գաֆեսճեանները» լուրում տեղեկացրել էինք, որ հանգստյան օրերին Կասկադից հանվում են Գաֆեսճեան թանգարանին պատկանող հանրահայտ արձանները: Երեկ «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ դրանք հանվել են Թամանյան պուրակում տեղադրվելու համար եւ ներկայումս այնտեղ են: Մեր այն հարցին, հավաստի՞ է այն տեղեկությունը, թե պարոն Գաֆեսճեանը եւ «Արմենիա» TV-ի

Տնօրեն՝ նաեւ կայքում

«Առավոտի» սեպտեմբերի 9-ի համարում տպագրված «Հովիկը, Հասմիկը, Սարոն» լուրում նկատել էինք, որ չնայած մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն է նշանակվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, սակայն նախարարության mincult.am կայքում Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն դեռ շարունակում է մնալ Սարո Սարուխանյանը: Մեր հրապարակումից հետո նախարարության կայքում սխալը շտկվել է, եւ

Տասնօրյակն ավարտվեց

Երեկ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց սեպտեմբերի 1-10-ը հանրապետության տարածքում «Զգուշացեք, երեխաներ են» նշանաբանով անցկացված անվտանգ երթեւեկության տասնօրյակի արդյունքները: Տասնօրյակի ընթացքում Ճանապարհապարեկային ծառայության անձնակազմի կողմից հայտնաբերվեց ճանապարհային երթեւեկության կանոնների 20457 խախտում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ 9382-ով ավելի: Անվտանգության ամրագոտիներից չօգտվող վարորդների նկատմամբ այդ օրերին կազմվել է 1646 արձանագրություն,

Դեռ վնասվել է առաստաղը

Արդեն մի քանի օր է, ինչ Ե. Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցներն անհանգիստ վիճակում են: Պատճառը շենքի 4-րդ հարկի բնակարանը գնած մոսկվաբնակ նոր «հարեւանն» է, որը սկսել է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ՝ տուն-թանգարանի գլխավերեւում: Շինարարության հետեւանքով վնասվել էր թանգարանի 3-րդ հարկի առաստաղը, բացվել էր անցք ու խոնավացել էր այն: Էլ չենք խոսում շինարարների կողմից պատուհաններից դուրս թափող աղբի

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑ

Հացպանյանի մեղքն այն է, որ «հեռակա չի սիրել» հայրենիքը Սեպտեմբերի 9-ին պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության (ԶՍՊ) վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ա. Սարգսյանը դիմել է արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Դ. Զաքարյանին եւ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի վարչական ապարատի ղեկավար Հ. Մուղսի-Հովեյանին՝ «սուտ մատնության» հոդվածով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ

$600 ՄԻԼԻՈՆ Է ՊԵՏՔ, ՈՐ ՋՈՒՐ ՉԳՈՂԱՆԱՆ

Հայաստանի մարզեր մատակարարվող ջրի կորուստները կազմում են 80%: Այսօր էլ ջուրը շարունակում են գողանալ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը: Ըստ նրա, երեւույթի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է «հիանալի վիճակում գտնվող ջրամատակարարման համակարգ», իսկ դրա համար մոտ 600 միլիոն դոլար ներդրում է պետք, համակարգի վերանորոգում եւ կառուցում։ «Այսօր երկրի մարզերում

ՆՈՐ «ՇԱՆՍԵՐ»

Շիրակի ու ՌԴ Ուլյանովսկի մարզերի միջեւ տնտեսական, ավիացիոն, կրթամշակութային համագործակցություն սկսելու նպատակով երեկ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում գյումրեցիների աչքի առջեւ կնքվեց փոխադարձ պաշտոնական համաձայնագիր: Գյումրի ոտք դնելուն պես Ուլյանովսկի մարզպետ Սերգեյ Մորոզովը առաջին հերթին հույս հայտնեց՝ զարգացնել բիզնես-համագործակցությունը: Այդ նպատակով Ուլյանովսկի՝ 10 հոգուց բաղկացած կառավարական պատվիրակությունն այսօր մասնակցելու է «Շիրակ էքսպո 2009» ամենամյա

Խոստանում են եթերը աղբից մաքրել

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հեռուստաեթերից կհեռացնի ժարգոնն ու կրիմինալը: «Եթերում այլեւս աղբ չի լինի կամ կլինի ավելի քիչ»,- երեկ «Արարատ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Սեպտեմբերի 21-ից Հանրային հեռուստաընկերությունը հեռուստադիտողին կներկայանա նոր եթերաշրջանով: «2008-ի սեպտեմբերից Հանրային հեռուստաընկերությունը բոլորովին նոր քաղաքականություն որդեգրեց, որը ծրագրվում էր իրականացնել 2 տարվա ընթացքում: Այն

ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ

Այս նպատակով ձեռք են բերվել վերակենդանացման սեղանիկներ, ինկուբատորներ եւ շնչառության ապահովման համակարգեր: «Մեր առաջին հիվանդ երեխան, որը պառկել է նոր վերակենդանացման սեղանիկի վրա՝ Հասմիկ Գալստյանի աղջիկն է: Նա ծնվել է Զեյթունի ծննդատանը՝ շատ ծանր բնածին թոքաբորբով եւ այդ իսկ պատճառով տեղափոխվել է մեզ մոտ՝ 1-ին հիվանդանոց եւ նրան միացվել է արհեստական շնչառության սարքը: 6 օր

Գավառում հողն անմշակ է մնում

Տարբեր խնդիրներով ամեն աշխատանքային օր Գավառի քաղաքապետարանում տասնյակ բնակիչներ են հավաքվում: «Այստեղ ամեն օր այս վիճակն է՝ տանիքս կաթում է, ֆինանսական միջոցներ չունեմ, գազի փողը չեմ կարում մուծեմ, նույնիսկ բաներ կան, որ քաղաքապետարանը իրավասություն չունի լուծելու, բայց, միեւնույն է, էլի գալիս են ու գալիս: Դե, մենք էլ ինչով կարողանում ենք՝ օգնում ենք»,- Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր

Մարմնավաճառների աչքը լույս

Հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը, քաղաքական գործիչների, տնտեսագետների, գործարարների ու շարքային քաղաքացիների շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ ստեղծեց: «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է այս առնչությամբ մարդկանց կարծիքներին: Ոմանց մեկնաբանմամբ, սահմանի բացմամբ՝ Հայաստանը կդառնա բարգավաճ ու տնտեսապես զարգացած երկիր, իսկ ոմանք էլ՝ հակառակը, կարծում են, որ թուրքական ապրանքները կհեղեղեն տեղական շուկան ու կխեղդեն տեղական արտադրությունը: Վերջերս հնչում են նաեւ

«Orange Armenia»-ն «դեմպինգով» չի զբաղվելու

Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Orange Armenia»-ն 2009-ի ընթացքում Հայաստանում կկատարի ընդհանուր առմամբ 81 մլն դոլարի ներդրում: Նշված գումարի 60%-ն արդեն ներդրվել է: Այս պահին ընկերությունը գրեթե ավարտել է տեխնիկական աշխատանքները: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Պարոն Դյութուայի ներկայացմամբ, ներկայումս ընթանում են փորձարկման աշխատանքները: Նշենք, որ հուլիսի կեսերին ցանցում արդեն

ԲՅՈՒՋԵՆ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ՞

Ըստ ֆինանսական ոլորտի ղեկավարների, բյուջեի վերանայման անհրաժեշտություն չի առաջացել՝ շնորհիվ պետբյուջեի մուտքային մասի կորուստները վերականգնող վարկային միջոցների: Տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխարհի շատ պետություններ ստիպված եղան վերանայել տարեսկզբին կազմած բյուջեն՝ որոշ բյուջետային ծախսերի կատարումը հետաձգելու եւ պետության համար լրացուցիչ պարտքեր չկուտակելու նպատակով: Մեր երկրում 2009-ի բյուջեի վերանայման խնդիր չդրվեց, ինչն էլ տնտեսագետների շրջանում քննադատությունների տեղիք տվեց:

Ֆրանսիացին՝ հայերի եւ թուրքերի մասին

«Նոյյան տապանը», հղում անելով «Ջիհան» գործակալությանը, տեղեկացնում է, որ Փարիզի միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն, Թուրքիայի հարցերով փորձագետ Դիդիե Բիյոնը հայտարարել է, թե հայկական սփյուռքը, որ ամեն կերպ փորձում է խոչընդոտել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը, հարկ է, որ նայի ապագային, պետք է վերջ դնի անցյալի շահարկումներով ատելություն սերմանելու փորձերին: Ըստ ֆրանսիացու, Թուրքիայի հետ մերձեցման հեռանկարում

«Փաստաբանների գործը»

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Դիաննա Գրիգորյանի, Արթուր Գրիգորյանի եւ Արա Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Փաստաբանները մեղադրվում են «Պիցցա դի Ռոմա» գործով դատական նիստը լքելու՝ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ: Դատավորին փաստաբանները բացարկ հայտնեցին: Նրանք պատճառաբանեցին, որ անկախ չի կարող լինել նորանշանակ այս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր ժամանակներ» կուսակցությունը անընդունելի է համարում ՀՀ Ազգային ժողովի մարտիմեկյան հանձնաժողովի ղեկավարի որդեգրած գործելաոճը՝ կապված հանձնաժողովի վերջնական զեկույցի ընդունման ձեւի հետ, ինչի հետեւանքով փաստաթուղթը դառնում է ոչ լեգիտիմ: Անցյալից ժառանգած «կոմսոմոլական» մերժելի գործելաոճով փորձ է արվում հանձնաժողովականներից առանձին-առանձին կորզել ստորագրություն՝ փաստացի հնարավորություն չստեղծելով անցկացնել հսկայածավալ փաստաթղթի (145 էջ) համակողմանի բաց քննարկում: Հանձնաժողովականներին չի բաժանվել զեկույցի

ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԷԼ ԷԻՆ ԿՈՂՄ

17 կողմ, 53 դեմ եւ 18 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն երեկ մերժեց չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել Ստյոպա Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունը՝ ԵԽԽՎ 1677 բանաձեւում «հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման», «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու գործով ՄԻԵԴ կայացրած վճիռը ի կատար ածելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները կատարելուն ուղղված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՉԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Համաներմամբ ազատ արձակված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ եկել էր խորհրդարան ու զբաղեցրեց իր տեղը ՀՀԿ խմբակցության պատգամավորների շարքում՝ Սաշիկ Սարգսյանի, Կարեն Ավագյանի եւ Գրիգոր Մարգարյանի («Բելաջիո» համալիրի սեփականատերը) կողքին: Հակոբ Հակոբյանը ջերմորեն ողջագուրվեց Սամվել Ալեքսանյանի (որն իր սանիկն է) եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Հիշեցնենք, որ այս պատգամավորների անուններն ընդգրկված են ՀԱԿ-ի կողմից փաստահավաք խմբին

«Ժառանգությունում» անցել են սպառնալիքների՞

Թեեւ հրապարակավ «Ժառանգության» գործիչները այլեւս երկրորդական են դիտում ներկուսակցական իրենց խնդիրներին անդրադարձը: «Ժառանգությունից» հեռացված, սակայն այդ կուսակցության խմբակցության անդամ մնացող Վարդան Խաչատրյանը երեկ էլ ԱԺ նիստերի դահլիճում շարունակում էր նստած մնալ «Ժառանգության» համար նախատեսված տեղերում: Եվ նա, եւ «Ժառանգության» այլ պատգամավորները, որոնք հայտարարություններով հանդես եկան՝ ԱԺ ամբիոնն օգտագործեցին բացառապես հայ-թուրքական հարաբերությունների մասին իրենց տեսակետը հայտնելու

ԱՄԵՆԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՂԱՆԱԿՈՎ

Երեկ այսպես սկսվեցին ՀՅԴ բողոքի գործողությունները, որոնք շարունակական են լինելու Անցած 2 տարիների ընթացքում խիստ սակավ դեպքերից էր, որ ՀԱԿ-ի հավաքն արտոնեցին, իսկ դաշնակցականներինն՝ արգելեցին: Եվ այս հանգամանքն անմիջապես օգտագործեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ ԱԺ ամբիոնից երեկ հայտարարելով. «Այն, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է այս միջոցառումները, իսկ մեկ այլ՝ ընդդիմադիր ներկայացող

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՎԱՐԱ՞Ր ԵՆ

Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունից հետո ԵԽԽՎ վեհաժողովի համար պարզ կդառնա՝ կա՞ լրացուցիչ քննության անհրաժեշտություն: Ամենայն հավանականությամբ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահն այսօր կհրապարակի իր եզրակացությունը: Թեպետ երեկ օրվա առաջին կեսին այդ եզրակացության տակ դեռ չէին ստորագրել ԲՀԿ-ն, ԱԺՄ-ն, Մարդու իրավունքների պաշտպանը եւ Դաշնակցությունը: Առաջին երեքի դեպքում խնդիրը պարզ է, նրանք հաստատ կստորագրեն առանց լրացուցիչ բարդություն ստեղծելու,

ԶԻՆՈՒԺԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՐԻՆ, ԲԱՅՑ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑԻՆ

Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ՀՅԴ երեկ հայտարարած միջոցառումներից առաջ՝ դեռ առավոտից այնտեղ էին կենտրոնանում ոստիկանության ուժերը: Սակայն արդեն նստացույցի եւ հացադուլի համար հայտարարված ժամին ոստիկանական ուժերի քանակն այդ տարածքում հասցվեց նվազագույնի: Եվ ի տարբերություն ՀԱԿ-ի, որի ակտիվիստներին թույլ չեն տալիս հավաքվել անգամ Հյուսիսային պողոտայում, ՀՅԴ-ին անարգել թույլ տվեցին կառավարական շենքերի առջեւ անցկացնել իրենց բողոքի գործողությունները: Կարդացեք

Սեպտեմբերի 15

ԽՈՅ (21.03-20.04)- Օրն արդյունավետ է աշխատանքի համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ամեն գնով կհասնեք ձեր ուզածին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրվա երկրորդ կեսը շատ լարված կանցնի՝ հատկապես սիրային հարցեր կարգավորելիս: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Զինվեք համբերությամբ, որովհետեւ հնարավոր է խնդիրներ ունենաք ղեկավարության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ավելորդ չէր լինի, եթե երեկոն անցկացնեիք նոր ծանոթների շրջապատում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր կարող եք հանգիստ,

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ՑԱՎՈՒՄ Է ԳԼՈՒԽԸ

Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Գլուխն ատամ չէ, որ երբ ցավում է՝ հանես-դեն նետես» Ըստ վիճակագրական տվյալների՝ կանանց մոտավորապես 78 եւ տղամարդկանց 64 տոկոսն ամիսը գոնե մեկ անգամ սուր գլխացավեր է ունեցել։ Բայց, բարեբախտաբար, հիվանդության լուրջ պատճառ է հայտնաբերվել 100-ից միայն 5-ի մոտ: Իսկ ինչո՞ւ է ցավում գլուխը, եւ ի՞նչ անել այդ ժամանակ։ Ամենատարածված գլխացավը հիմնականում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031