Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ՑԱՎՈՒՄ Է ԳԼՈՒԽԸ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Գլուխն ատամ չէ, որ երբ ցավում է՝ հանես-դեն նետես»

\"\"Ըստ վիճակագրական տվյալների՝ կանանց մոտավորապես 78 եւ տղամարդկանց 64 տոկոսն ամիսը գոնե մեկ անգամ սուր գլխացավեր է ունեցել։ Բայց, բարեբախտաբար, հիվանդության լուրջ պատճառ է հայտնաբերվել 100-ից միայն 5-ի մոտ: Իսկ ինչո՞ւ է ցավում գլուխը, եւ ի՞նչ անել այդ ժամանակ։

Ամենատարածված գլխացավը հիմնականում առաջանում է լարվածությունից, որի պատճառով էլ մարդը «դուրս է մղվում կյանքի ռիթմից»: Այդպիսի գլխացավ կարող են ունենալ նաեւ երեխաները, որը շատ հաճախ հոգնածության, ցնցումների, նույն դիրքով երկար նստելու հետեւանք է: Սովորաբար՝ տհաճ զգացողություններն անսպասելիորեն ի հայտ են գալիս օրվա կեսին. մարդուն, որի գլուխը ցավում է, սովորաբար թվում է, թե գլուխը կապել են ձիգ վիրակապով։ Այդպիսի գլխացավից ազատվելու համար բավարար է անցնել մերսումների մի քանի սեանս, կատարել որոշ լիցքային վարժություններ, մի խոսքով՝ սովորել լիցքաթափվել։

Սուր գլխացավեր նկատվում են մի քանի տասնյակ հիվանդությունների դեպքում եւ հիվանդագին վիճակների ժամանակ։ Ճշգրիտ պատճառները պարզելու համար անհրաժեշտ են համապատասխան բժշկական գիտելիքներ, իսկ որոշակի դեպքերում՝ լաբորատոր հետազոտություններ: Հազվադեպ գլխացավի դեպքում անհրաժեշտ է օգտագործել ցավազրկող հաբեր՝ չմոռանալով, որ դրանք «այրում» են ստամոքսի լորձաթաղանթը եւ մի շարք այլ անցանկալի ազդեցություններ ունենում։ Այնպես որ, խորհուրդ է տրվում ցավազրկողները կիրառել ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Եթե հնարավորություն ունեք, ապա կարելի է չափել ճնշումը՝ որոշելով այն դիրքը (պառկած, նստած), որի ժամանակ գլխացավն ավելի մեղմ է։

Դեղաբույսերից կարելի է օգտագործել ուրցը, որի չորացրած տերեւներից եւ ծաղիկներից պատրաստված թուրմը հանգստացնում է գլխացավը։ Իսկ եթե ուժեղ գլխացավն ուղեկցվում է ջերմության բարձրացումով, ակնախնձորների ցավով, անշարժ (բռնվում) են պարանոցի ետին մկանները, տեսողությունն է խախտվում, գլխապտույտ, սրտխառնոց եք ունենում՝ անհապաղ պետք է շտապօգնություն զանգել, որպեսզի խուսափեք ուղեղի թաղանթի բորբոքումից:

Ժողովրդական բժշկության մեջ գլխացավի դեպքում օգտագործում են խնկածաղկից, գայլուկից, անանուխից, գինարբուկից, իշառվույտից, լոշտակից պատրաստված թուրմերը. 1 ճաշի գդալ դեղաբույսին՝ 250 գ ջուր, իսկ կենցաղում ընդունված է գլխացավի դեպքում ճակատին դնել կաղամբի թարմ տերեւ կամ կարտոֆիլի կտորներ՝ միաժամանակ ոտքերը դնելով տաք ջրի մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930