Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐ ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

«Ժառանգության» քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ ասուլիսում նշեց, թե ընդդիմությունը պատրաստ չէ միասնության: Եվ մասնավորապես արձագանքելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանի պնդմանը, թե դեռ վաղ է անդրադառնալ «Ժառանգության» առաջարկին, որ ընդդիմադիր ուժերը սկսեն այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ հնարավոր է համաձայնության գալ՝ «Ժառանգությունը» մի քիչ շատ է շտապում այդ հարցում»՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ստացվում է, որ

ՄԵՆՔ ԷԴ ԽԱՂԸ ՉԵՆՔ ԽԱՂՈՒՄ

«Ֆուտբոլային դիվանագիտության» վերաբերյալ երեկ յուրօրինակ մեկնաբանություն արեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը. «Ցավոք, մենք մեկ անգամ ենք լավ ֆուտբոլ խաղացել՝ 70-ական թվականներին։ Եվ եթե «ֆորմայից» դուրս ես եկել՝ չարժե այդ խաղը խաղալ»: Նաեւ հավելեց. «Չի՛ կարելի խաղալ փորձառու հակառակորդի հետ սպրինտով՝ այստեղից վազենք այնտեղ, հետո կտեսնենք՝ ինչ կլինի»: Ըստ նրա՝ «Թուրքիան չի խաղում պինգ-պոնգ՝ այս

Ն. ԶՈՀՐԱԲՅԱՆ ԵՎ Ռ. ԴԵ ԼՈՒՑԵՆԲԵՐԳԵՐ

ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ խորհրդարանում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին: Զրուցել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը առնչվող հարցերի շուրջ։ Պաշտոնական տեղեկատվության մեջ նաեւ նշված է. «Տիկին Զոհրաբյանը փաստել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազում

ՀԱՑԱԴՈՒԼ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ԵԹԵ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿԵՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ եւ դռնփակ նիստում, որոշում է կայացրել մինչեւ նոյեմբերի 5-ը երկարաձգել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: Այս գործի վարույթն իրականացնող մարմինը ապացուցված է համարել, որ

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ՝ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ

Այսօր՝ Գիտելիքի օրը, պետական կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին զուգահեռ տեղի են ունենալու նաեւ ակցիաներ, որոնց նպատակն է ՀՀ կառավարության ուշադրությունը հրավիրել հատուկ դպրոցներում առկա հիմնախնդիրների վրա: Այդ նպատակով այսօր ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը մի խումբ երիտասարդների հետ կայցելեն Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոց՝ այնտեղ սովորող աշակերտներին, նրանց առօրյային, ուսումնական ծրագրին, նիստուկացին,

Լեհաստանում «Խատինը» էլի կհիշեն

Այսօր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մեկնելու է Լեհաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես փոխանցում է Newsru.com-ը՝ լեհերը ՌԴ վարչապետից ակնկալում են «խատինյան հանցագործության» հարցում նոր եւ, միգուցե, նաեւ առաջընթաց հայտարարություններ: Բայց Պուտինը, ըստ ամենայնի, կսահմանափակվի լեհերին ուղղված հաշտեցման կոչով: ՌԴ կառավարությունը Պուտինի այցի նախօրյակին պաշտոնական Վարշավային զգուշացրել է, որ իմաստ չունի

ՀԱՅ ԱՐՁԱԿԱԳԻՐՆ ՈՒ ՀՈՒՆԳԱՐԻԱՆ

Դրամատուրգ Նելլի Շահնազարյանը «Առավոտին» հայտնեց, որ հրավեր ունի Հունգարիայի կամերային թատրոնի կողմից: Դեռ անցյալ տարի զանգել ու իրեն շնորհավորել են, որ իր «Թափորը» ստեղծագործությունը, որը զետեղված է «Հայ կին դրամատուրգներ» անգլերեն թարգմանված ժողովածուում, հաջողությամբ բեմադրվել է Հունգարիայում: «Չգիտեմ ինչ ճանապարհով էր ժողովածուն հայտնվել հունգարացիների ձեռքին, ամեն դեպքում՝ հաճելի էր, որ մոնոդրաման ապրիլի 22-ին՝ Հայոց եղեռնի

ՖԵԼՈՅԻ ՏՈՒՆՆ ԱՅՐՎԵԼ Է

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության՝ օգոստոսի 30-ին, ժամը 11.21-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Աթոյան փողոցի թիվ 91 տանը: Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ: Հասնելով հրդեհի վայր՝ նրանք օգնություն են պահանջել: Քիչ անց այնտեղ է ուղեւորվել եւս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.59-ին, մարվել՝ 12.18-ին: Այրվել է նախկինում «Հ1»-ի,

Սեպտեմբերի 1

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքն ունի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Երեկոյան անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես

Մի քիչ էլ սպասենք

Ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը, որոնք նախապատրաստվելու են աշխարհի գավաթի 2010 թվականի որակավորման փուլի Իսպանիայի (սեպտեմբերի 5-ին) եւ Հայաստանի (սեպտեմբերի 9-ին) հետ կայանալիք հանդիպումներին: Նրանք են: Դարպասապահներ. Ժան-Ֆրանսուա Ժիյե, Իվ Մա-Կալամբայ, Սիլվիո Պրոտո, Ստեյն Ստեյնեն: Պաշտպաններ. Տոբի Անդերվեյրելդ, Տիտչի Դե Լայետ, Օլիվյե Դեշախտ, Նիկոլաս Լոբերտս,

«Փյունիկն» ամրապնդեց դիրքերը

Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի հանդիպումները: Հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» չորս անպատասխան գնդակ անցկացրեց «Շիրակի» դարպասը եւ ավելի ամրապնդվեց առաջատարի դիրքերում: «Ուլիսը» անչափ կարեւոր հաղթանակ՝ 1:0, տոնեց բազմափորձ «Բանանցի» նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում նրա հետ միավորների տարբերությունը հասցրեց յոթի: «Արարատը» կրեց հերթական պարտությունը, այս անգամ «Գանձասարից»՝ 1:2, իսկ «Կիլիկիան»

Ձեւական ու անիմաստ

Մշակութային օջախներում այս կարգավիճակում են գեղարվեստական խորհուրդները Արդեն քանի տարի հատկապես թատրոններում՝ երաժշտական ու դրամատիկական, խոսում են այն մասին՝ պե՞տք են, արդյոք, գեղարվեստական խորհուրդները, կարեւո՞ր են այն գործընթացները, որոնք թատրոնում «փակ դիտում» են կոչվում եւ որոնք կոչված են քննարկելու արված գործը, գնահատելու, դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու: Ինչպես շատ բան մեր երկրում, պարզվում է, այս քննարկումներն

ՍԵՐԻԱԼԻ ԻԶԱՆ՝ ԻՐԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին խոստովանում է, որ ավելի հանրահայտ է դարձել սերիալի շնորհիվ «Իմ բնավորությունն այնպիսին է, որ եթե ես ցանկանում եմ ինչ-որ բանի հասնել, հասնում եմ»,- ասում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի արդեն վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանը: Տասնմեկ տարի է, ինչ ռուսական թատրոնում նա մարմնավորում է տարբեր կերպարներ: Առաջինը Շանթի «Ընկած բերդի

Շուշիում՝ ավագ դպրոց

Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «ԱրմԻնֆո»-ի սեփական թղթակիցը, Շուշիի Մուրացանի անվան դպրոցը դառնալու է ավագ դպրոց: Մուրացանի անվան դպրոցի ուսուցիչները վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցել, նախաձեռնվել են քայլեր՝ ավագ դպրոցի համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ապահովման, շենքի բարեկարգման ուղղությամբ: Նախատեսվում է ստեղծել 4 լաբորատորիա: Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հատկացրել է քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի եւ այլ

Երեւանյանը մեկնարկում է

Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի եւ 12 համերգներով մինչեւ սեպտեմբերի 23-ը կշարունակվի Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը, որն այս տարի անցկացվում է 3-րդ անգամ, տեղեկացնում է tert.am-ը: Այս տարի նույնպես փառատոնը կունենա բազում անվանի հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից. հրավիրված մենակատարների շարքում են Քիմ Քաշքաշյանը (ալտ, ԱՄՆ), Վոլֆգանգ Մայերը (կլարնետ, Գերմանիա), Անահիտ Չաուշյանը (դաշնամուր, Մեծ Բրիտանիա), Իլյա Գրինգոլցը (ջութակ,

Հանդուրժենք միմյանց

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շփումների զարգացմանը առանձին նախագծերի իրացման միջոցով: Ինչպես տեղեկացնում է ԱրմԻնֆո գործակալությունը՝ երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է միջոցառում՝ նվիրված «Սովորել հանդուրժողականություն՝ ուսումնասիրելով անգլերեն» նախագծի շրջանակում Թուրքիայում կազմակերպված միջազգային ճամբարի 15 հայ մասնակիցների վերադարձին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ասելով, ծրագրի նպատակը հայ եւ թուրք պատանիների միջեւ

1-ին դասարանցիների թիվն ավելացել է

Այս տարի սեպտեմբերի մեկին Սյունիքի մարզում դպրոցական զանգը առաջին անգամ կհնչի ավելի քան 1700 աշակերտի համար: Նախնական տվյալներով, մարզում կլինի 115 առաջին դասարան՝ 1752 աշակերտով: Նոր ուսումնական տարում, նախորդ տարվա համեմատությամբ, 264-ով ավելացել է առաջին դասարանցիների, 10-ով՝ առաջին դասարանների թիվը: 2008-09 ուսումնական տարում մարզի կրթօջախների 105 առաջին դասարաններում սովորում էր 1456 դպրոցական: 2009-10 ուսումնական տարում

ՍՊԻՏԱԿ «ԼԻՄՈՒԶԻՆՈՎ», ՔՅՈՒՖԹԱՅՈՎ ՈՒ ՄԵԽԱԿՆԵՐՈՎ ՉԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ

Գեղանիստի միջնակարգ դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ ինքը ատեստատներ տպելով չի զբաղվում Գեղանիստի ավերակ դպրոցը:   Ամեն ուսումնական տարվա վերջին մեր օրաթերթը, տարբեր դպրոցների հետ կապված, ծնողներից բողոքներ է ստանում այն մասին, որ այս կամ այն դպրոցի տնօրենը «ատեստատներ է տպում ու փողով բաժանում», որ բազմաթիվ աշակերտներ դպրոց չեն հաճախում ու գումարի դիմաց լավ գնահատականներով

Հաջողություն՝ սեփական ուժերով

Արդեն 6-րդ տարին է՝ Բուլղարիայի Պրիմորսկո ծովափնյա քաղաքում անցկացվում է վոլեյբոլի ավանդական միջազգային մրցաշար, որին մասնակցում են տարբեր երկրների առաջատար թիմերը: Այդ մրցումներին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանի «Սյունիք» աղջիկների թիմը, որը հանդես էր գալիս կրտսեր՝ 1993-94-ին ծնվածների տարիքային խմբում: Թիմի հիմնական խաղացողները Սիսիանի մարզադպրոցի վոլեյբոլիստուհիներն են եղել: «Սյունիքը» ենթախմբում գրավել է առաջին տեղը՝

Մեկնել են աշխարհի թիմային ու եվրոպայի առաջնություններ

Սեպտեմբերի 1-12-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելու է շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը: Հայաստանի շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրիասյանը: Մեր թիմի գլխավոր մրցակիցների թվում «Armchess»-ը նշում է Ռուսաստանին, Չինաստանին, Ուկրաինային, Վրաստանին, Հնդկաստանին, Լեհաստանին եւ Վիետնամին: Իսկ Հայաստանի 10-18 տարեկան տղաներն ու աղջիկները Իտալիայի Ֆերմո քաղաքում խաղում են

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎՃԱՐԵԼ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԻՆՔՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը որոշել է նահանգի ոստիկանության կողմից տեղի հանցագործներից առգրավված ավտոմեքենաներն ու մոտոցիկլետները Սակրամենտոյում հանել վաճառքի՝ իր ինքնագիրը դրանց վրա թողնելուց հետո: Շվարցենեգերը, այսպես կոչված, «քաղաքացիական վաճառք» է կազմակերպել՝ նահանգի $1,5 մլնի դեֆիցիտ ունեցող բյուջեն համալրելու նպատակով: BBC-ի մատուցմամբ, գնորդ մասնակիցներից մեկը հրաժարվել է ի սկզբանե $2200-ով վաճառքի հանված BMW մոտոցիկլետին եւս

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ, ԲԱՅՑ ՆՐԱ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

ՆԱՏՕ-ն Ադրբեջանի հետ քննարկում է այդ երկրի օդային տարածքը իր անդամ երկրների խաղաղապահ կոնտինգենտի կողմից օգտագործելու հնարավորությունը՝ Աֆղանստանում գործողություններ իրականացնելու նպատակով: «Մենք այդ հարցով բանակցում ենք մի շարք երկրների հետ, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանի»,- «Ինտերֆաքսին» Բրյուսելից հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը, որը չի ցանկացել իր անունը հրապարակել: Միաժամանակ, աղբյուրն անդրադարձել է նաեւ վերջերս գերմանական Deutsche

ԽՈԴՈՐԿՈՎՍԿԻՆ ՀՈՒՇԵՐ Է ԳՐՈՒՄ

GQ ռուսական պարբերականի սեպտեմբեր ամսվա համարում հրապարակվել են ՅՈՒԿՈՍ-ի նախկին եւ դատապարտված ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու հիշողությունները՝ ճամբարային փորձառության մասին: Հրապարակումը կառուցված է Խոդորկովսկու եւ 60-ական թվականներին խորհրդային ճամբարներում 20 տարի անցկացրած գրող Վարլամ Շալամովի հիշողությունների համեմատության վրա: «Եթե փոխենք ճամբարի աշխատակցի եւ դրա «բնակչի» տեղերը՝ ոչինչ չի փոխվի: Ընդ որում, այդ փաստը ընդունում են երկու

Թուրքիան՝ միջնորդի դերում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի պաշտոնական ացով մեկնել է Բաղդադ, որից հետո մտադիր է այցելել նաեւ Դամասկոս՝ Իրաքի եւ Սիրիայի միջեւ ծագած քաղաքական ճգնաժամը հարթելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Թուրքիան, որն ավելի վաղ հանդես էր եկել սիրիա-իսրայելական բանակցություններում որպես միջնորդ, հայտարարել է արաբական երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը օգնելու իր մտադրության մասին: Երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարը

Ապօրինի եւ ցինիկ հայտարարություն

«Աբխազիայի ծովային տարածքը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից վերահսկելու մասին հայտարարությունը աննախադեպ է, ապօրինի եւ ցինիկ»,- «Trend.az»-ի մատուցմամբ երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայի ԱԳ փաստացի նախարար Սերգեյ Շամբայը (նկարում) հայտարարել էր, թե՝ աբխազական կողմը ողջունում է ռուսական կողմի նախաձեռնությունը՝ Ռուսաստանի ծովային պահպանության ծառայության եւ աբխազ սահմանապահների հետ

ՍԽԱԼՆԵՐ ԵՎ ՀՈՒՅՍԵՐ

  Если в слове “ХЛЕБ” сделать четыре ошибки, получится “ПИВО” Русская народная мудрость Սկիզբը՝ նախորդ համարում: Պետք է նկատել, որ հայոց լեզվին էլ են դիպել անգրագետ հասարակության ձեռքերը: Ընդ որում, սխալներն այնքան էլեմենտար են, այնքան պարզունակ, որ դրանց հանդիպելիս մարդ մտածում է, թե այդ գրի հեղինակը դպրոց գոնե առաջին դասարանում հաճախե՞լ է, թե՝ ոչ: Այդպիսի

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Կրթության պատասխանատուները արձանագրում են խնդիրները եւ փորձում լուծումներ գտնել Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում՝ ուսումնական հերթական տարվան ընդառաջ, մարզպետարաններում կայանում են արդեն ավանդական դարձած խորհրդակցություններ: «Առավոտը» արդեն անդրադարձել է չորս մարզերում՝ Սյունիքում, Շիրակում, Արագածոտնում եւ Լոռիում տեղի ունեցած հավաքներին եւ քննարկված հարցերին: Այսօր էլ՝ Տավուշի եւ Վայոց ձորի մասին: Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը, բնականաբար, մասնակցում էին

ՍՊԱՍԵՆՔ ԵՎՍ ԵՐԵՔ ՕՐ

Ավագ դպրոցները խառնաշփոթ են առաջացրել, բայց պատասխանատուները խոստանում են, որ ամեն ինչ լավ կլինի: Ավագ դպրոցների մասին խոսակցությունները դեռեւս նախորդ ուսումնական տարվանից անհանգիստ վիճակ են առաջացրել Արմավիրի մարզի ու թերեւս ողջ հանրապետության թե՛ դպրոցականների, թե՛ նրանց ծնողների շրջանում: Արմավիրի մարզում մինչեւ օգոստոսի 20-ը դեռ որեւէ մեկը հստակ չէր կարող պատասխանել, թե մարզի քանի՞ եւ ո՞ր

Մանկատան փոխտնօրենը՝ նաեւ «վարորդ»

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Բադալյանի վարույթում է գտնվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումից հետո հարուցված քրեական գործը: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել այն, որ Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, պաշտոնատար անձ լինելով, «պաշտոնեական

Օմբուդսմենը՝ նախարարին

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ կապված «Առավոտ» թերթի եւ «hetq.am» կայքի լրագրող Լարիսա Փարեմուզյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի հետ: Օգոստոսի 27-ին, ժամը 12-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցի տնակային ավանի բնակիչները զանգել եւ խնդրել էին մեր գործընկերոջը ներկայանալ տնակային ավան՝ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող վտարումը լուսաբանելու համար: Ժամը 13.30-ի սահմաններում

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031